Օնլայն կրթություն ստանալու համար նախատեսված Coursera ծրագիրը հասանելի է Անդրոիդի համար

Ամսաթիվ


Նախորդ տարվա վերջում թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Coursera հավելվածը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների դասընթացներին: Այժմ Coursera հավելվածը հասանելի է նաև Android համակարգի համար: Այն կարող եք անվճար ներբեռնել Google Play խանութիցCoursera-ի Android տարբերակը համարյա ոչնչով չի տարբերվում ամիսներ առաջ iOS-ի համար թողարկված նույնանուն ծրագրից: Երկու ծրագրերն են թույլ են տալիս ստանալ տարբեր բնագավառների վերաբերյալ օնլայն կրթություն: Հասանելի են ավելի քան 100 ուսումնական հաստատությունների մոտ 600 դասընթացներ:  Այս հավելվածի միջոցով օգտատերերը կարող են հեշտությամբ որոնել իրենց հետաքրքրող թեմաները, լսել լեկցիաները կամ պահպանել դրանք՝ օֆֆլայն ռեժիմում լսելու համար: Coursera ծրագիրը թարգմանված է 12 լեզուներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն