Բարձրանալ վերև
Փնտրվում է...

5 օգտակար փաստ Ֆեյսբուքի լուսանկարների մասին



Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարների տեղադրումը այդ ցանցի կարևոր գործառույթներից մեկն է: Օրական միլիոնավոր մարդիկ այս ցանցում մեծ քանակությամբ լուսանկարներ են տեղադրում: Այսօր կանդրադառնանք Ֆեյսբուքում տեղադրվող լուսանկարներին վերաբերող 5 օգտակար փաստերի:

Որակի կորուստ
Ֆեյսբուքում տեղադրվող լուսանկարները ավտոմատ փոքրացվում են և տեղի է ունենում որակի կորուստ: Օրինակ, եթե Ֆեյսբուքում տեղադրեք 4000x4000 չափսի լուսանկար, իսկ այնուհետև փորձեք ներբեռնել այդ լուսանկարը, կտեսնեք, որ ներբեռնվող լուսանկարի չափսերը ավելի փոքր են: Լուսանկարների որակի կորուստ տեղի է ունենում նաև այն դեպքում, երբ դրանք ուղարկում եք Ֆեյսբուքի նամակով: Եթե ձեզ համար կարևոր է, որ ուղարկվող լուսանկարները չկորցնեն իրենց որակն ու չփոքրանան, ապա ավելի լավ է դրանք ուղարկեք էլ. փոստով կամ ամպային ծառայությունների միջոցով (Dropbox, Google Drive և այլն):

Պրոֆիլի նոր լուսանկարները միշտ Public են
Ֆեյսբուքում տեղադրված պրոֆիլի նոր լուսանկարները ավտոմատ դառնում են հասանելի բոլորի համար (Public): Սա կարծում եմ շատ լուրջ խնդիր է, քանի որ մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտեն, թե ինչպես Ֆեյսբուքում անել գաղտնիությանը վերաբերող համապատասխան կարգավորումներ: Նոր տեղադրված լուսանկարը Public ռեժիմից հանելու համար սեղմեք այդ լուսանկարի վրա և ընտրեք գաղտնիության համապատասխան կարգավորումը (Friends, Custom և այլն):


Պրոֆիլի լուսանկարը միշտ հասանելի է բոլորին
Չնայած պրոֆիլի լուսանկարի կարգավորումներում կարելի է այն դարձնել հասանելի միայն ընկերների համար, բայց կա մի հնարք, որի միջոցով բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարը մեծ չափսերով: Դրա համար պետք է պատճենել լուսանկարի URL հասցեն, ինտերնետ դիտարկչում բացել այդ հասցեն և դրա միջից ջնջել p160x160 հատվածը:



Ջնջված լուսանկարները իրականում չեն ջնջվում
Երբ դուք ջնջում եք լուսանկարը Ֆեյսբուքից, դա չի նշանակում, որ լուսանկարը այդ պահից դառնում է անհասանելի: Այն դեռ շարունակում է մնալ Ֆեյսբուքի սերվերների վրա և անորոշ ժամանակով հասանելի է մնում URL հասցեի միջոցով: Փորձելու համար կարող եք Ֆեյսբուքում տեղադրել որևէ լուսանկար, պատճենահանել դրա URL հասցեն և անմիջապես ջնջել լուսանկարը: Հետո URL հասցեն գրեք դիտարկչում և բացեք այն:

Լուսանկարները ավելի վարակիչ են, քան ստատուսները:
Ֆեյսբուքում լուսանկար տեղադրելը ավելի լավ է, քան ստատուսներ գրելը: Մարդիկ ավելի շատ կտարածեն Ձեր կողմից տեղադրված լուսանկարները, քան ստատուսները: Բացի այդ, մարդիկ լուսանկարների վրա ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան պարզապես տեքստի:

Միևնույն պրոֆիլի նկարը նորից պրոֆիլի նկար դնելու դեպքում այն հայտնվում է ընկերների հոսքի մեջ:
Ինչպես գիտեք՝ Ֆեյսբուքում պրոֆիլի նկարը փոխելուց այն հայտնվում է ընկերների հոսքի մեջ: Փաստոերն միևնույն լուսանկարը նորից պրոֆիլի նկար դնելու դեպքում այն նորից հայտնվելու է ընկերների հոսքի մեջ: Այս եղանակով կարող եք ավելի շատ լայքեր հավաքել, եթե իհարկե տառապում եք լայքացավով :)



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն