Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը այսօրվանից դադարեցնում է Windows XP-ի սպասարկումը


Microsoft ընկերությունը այսօրվանից պաշտոնապես դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգի անվտանգության համար նախատեսված թարմացումների տրամադրումը: Հաղորդվում է նաև, որ այսօրվանից այլևս հնարավոր չի ներբեռնել Windows XP համակարգի համար նախատեսված Microsoft Security Essentials ծրագիրը: Microsoft-ը զգուշացնում է, որ այսօրվանից հետո Windows XP օպերացիոն համակարգից օգտվելու դեպքում Ձեր համակարգիչը կարող է խոցելի դառնալ վնասակար ծրագրերի ու վիրուսների համար:



Windows XP օպերացիոն համակարգի ժամանակաշրջանի ավարտի առթիվ Microsoft-ը պատրաստել է մի հուզիչ տեսահոլովակ, որտեղ ցույց է տրվում, թե  Windows XP համակարգի հետ միաժամանակ ինչերի միջով են անցել օգտատերերը: Տեսանյութի վերջում Microsoft-ը կոչ է անում բոլորին անցնել Windows 8.1 համակարգին: Բացի այդ, Microsoft-ի կայքում ստեղծվել է հատուկ էջ, որտեղ տեղադրված է հետևյալ զվարճալի տեսահոլովակը:



Windows XP օպերացիոն համակարգը թողարկվել է 2001թ. հոկտեմբերի 25-ին և մինչ այժմ հանդիսանում է աշխարհի ամենատարածված օպերացիոն համակարգերից մեկը: Տվյալ պահին Windows XP համակարգը առաջին հորիզոնականը զիջում է միայն Windows 7-ին և զվաղեցնում է երկրորդ տեղը: 2014 թվականի մարտ ամսին հրապարակված NetMarketShare  ընկերության տվյալների համաձայն աշխարհի համակարգիչների 27,69%-ի վրա տեղադրված է Windows XP:



Մնաս բարով Windows XP

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն