Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Խաչատրյանը
Հետաքրքիր անիմացիա iPhone-ի մասին: iDiots

Հետաքրքիր անիմացիա iPhone-ի մասին: iDiots


Կայացավ Galaxy11 թիմի առաջին մարզումը

Կայացավ Galaxy11 թիմի առաջին մարզումը



Մի քանի ամիս առաջ տեղեկացրել էի, որ Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա:  Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում: Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու: Այսպիսով ֆուտբոլիստներին հավաքագրելուց հետո Samsung-ը մեզ է ներկայացնում նրանց առաջին մարզումը:



Ինչպես ջնջել Ֆեյսբուքի որոնման պատմությունը

Ինչպես ջնջել Ֆեյսբուքի որոնման պատմությունը


Ֆեյսբուքը պահպանում է օգտատիրոջ կողմից կատարված բոլոր գործողությունները: Կախված Ձեր պրոֆիլի կարգավորումներից այդ տվյալները հասանելի են լինում օտար մարդկանց, ընկերներին կամ միայն Ձեզ: Օրինակ, եթե Դուք Ֆեյսբուքում գրեք որևէ օգտատիրոջ անուն և կատարեք որոնում, ապա այդ անունը կպահպանվի Ձեր ակտիվության տվյալներում: Այդ տվյալները հետագայում օգտագործվում են որոնումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Օրինակ, եթե մի քանի անգամ որոնեք Armblog.net էջը, ապա հետագայում միայն «A» տառը գրելով Ֆեյսբուքը կառաջարկի այդ էջը: Չնայած Ձեր որոնման պատմությունը հասանելի է միայն Ձեզ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում մաքրել այդ պատմությունը: Այսպիով, Ֆեյսբուքի որոնման պատմությունը ջնջելու համար պետք է կատարել հետևյալ պարզ քայլերը:

1.Մուտք գործեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլ:
2.Սեղմեք View Activity Log կոճակը կամ սեղմեք այստեղ:
3.Բացեք Search բաժինը կամ սեղմեք այստեղ:
4.Ամբողջ պատմությունը ջնջելու համար սեղմեք վերևում գտնվող Clear Searches կոճակը: Եթե ցանկանում եք ջնջել միայն մի քանի բառեր, ապա սեղմեք դրանց աջ կողմում գտնվող ջնջելու կոճակի վրա:


Վերջում տեղեկացնեմ նաև, որ նույն այս էջի վրայից կարող եք ջնջել կամ կառավարել նաև Ձեր մնացած ակտիվությունների պատմությունը: Դրա համար պետք է ձախ կողմից ընտրել համապատասխան բաժնի վրա (լայքեր, մեկնաբանություններ, լուսանկարներ, խաղեր և այլն):
Շուտով Skype-ում կհայտնվի տեսազանգերը սինխրոն թարգմանելու գործառույթ

Շուտով Skype-ում կհայտնվի տեսազանգերը սինխրոն թարգմանելու գործառույթ


Շատ մոտ ապագաոյւմ ինտերնետ-հեռախոսակապ ծառայություն տրամադրող Skype ծրագիրը կունենա վիդեոզանգերը սինխրոն թարգմանելու գործառույթ: Վիդեոզանգին մասնակցող երկու կողմերը կարող են իրենց հարազատ լեզուներով կարդալ և լսել զրուցակցին: Այս մասին հաղորդել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան, ով մասնակցում էր Code Conference համաժողովին:


Այս գործառույթի վրա Microsoft-ի մասնագետները աշխատում են ավելի քան 10 տարի և այն իրականացվել է Skype և Microsoft Translator թիմերի համագործակցության արդյունքում: Նշվում է նաև, որ այս նույն տեխնոլոգիան կօգտագործվի Cortana ձայնային օգնականի ծառայությունում: Հավանաբար այս գործառույթի բետա տարբերակը հասանելի կլինի այս տարվա վերջում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արմեն Հովհաննիսյանը

Google-ը շրջանցեց Apple-ին և դարձավ ամենաթանկ բրենդը

Google-ը շրջանցեց Apple-ին և դարձավ ամենաթանկ բրենդը



Վերջին տարիների ընթացքում Apple ընկերությունը պահպանում էր աշխարհի ամենաթանկ բրենդի տիտղոսը: Սակայն վերջերս Millward Brown ընկերության կողմից կատարված վերլուծություններից ու հաշվարկներից հետո Apple-ը այդ տիտղոսը զիջում է Google ընկերությանը: Նշեմ, որ բրենդի արժեքավորման ժամանակ հաշվի են առնվում ոչ միայն ընկերության շուկայական գինը, այլ նաև մի շարք այլ ցուցանիշներ: Մասնավորապես հաշվի են առնվում նորարարությունների ստեղծումը: Փաստորեն վերջին տարվա ընթացքում Apple ընկերությունը աչքի չի ընկել նորարարություններով: Իսկ ահա Google ընկերության գխավոր ինովացիոն արտադրանքներ են համարվել Google Glass խելացի ակնոցները, արհեստական ինտելեկտի զարգացումը, Android օպերացիոն համակարգի զարգացման համար կատարված համագործակցությունները և այլն: 


Արդյունքում, նախորդ տարվա հետ համեմատած, Apple ընկերության արժեքը նվազել է 20%-ով և այժմ կազմում է 147.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Google ընկերության գինը մեծացել է  40%-ով և կազմում է 158.8 միլիարդ դոլար: Նշեմ նաև, որ ամենաթանկ բրենդների ցուցակում IBM ընկերությունը երրորդն է, իսկ Microsoft ընկերությունը՝ 4-րդը:

Ինչպես անել, որպեսզի Ֆեյսբուքում Ձեզ չնշեն վիրուսների կամ այլ ստատուսների տակ

Ինչպես անել, որպեսզի Ֆեյսբուքում Ձեզ չնշեն վիրուսների կամ այլ ստատուսների տակ



Վերջերս Ֆեյսբուքում տարածվել է մի վիրուս, որը օգտատիրոջից անկախ նշում է նրա բոլոր ընկերներին և տարածում վիրուս պարունակող հղումը: Փաստորեն Ձեր կամքից անկախ դառնում եք վիրուս տարածող և բացի Ձեր համակարգիչներից վնասում եք նաև Ձեր ընկերների համակարգիչները: Վիրուսը տարածում է հետևյալ կերպ. սեղմելով վնասակար հղման վրա ակտիվանում է վիրուսը և այն արդեն ձեզանից անկախ սկսում է նշել Ձեր բոլոր ընկերներին: Այսպիսով այդ վիրուսը իրենց Ֆեյսբուքի պատի վրա տեսնում են ոչ միայն Ձեր ընկերները, այլ նաև Ձեր ընկերների ընկերները ու այսպես շարունակ: Իհարկե, նշված վիրուսից պաշտպանվելու ամենալավ ձևը վնասակար հղումների վրա չսեղմելն է: Ասել եմ ու նորից կասեմ, որ ամենավտանգավոր վիրուսը նստած է համակարգչի առջև: Ինչ-որ բան սեղմելուց առաջ մի քանի վայրկյան դադար տվեք և մտածեք:


Լավ, ենթադրենք Դուք գիտեք, որ տվյալ հղումը վիրուսը է ու չեք սեղմում դրա վրա: Բայց սրանով Դուք դեռ չեք դադարում նպաստել վիրուսի տարածմանը: Եթե Ձեր ընկերներից որևէ մեկը սեղմի հղման վրա, ապա նրա անունից ստատուս կգրվի ու Ձեր անունը կնշվի դրա տակ: Իսկ դա արդեն նշանակում է, որ Ձեր ընկերները նույնպես կտեսնեն այդ գրառումը, քանի որ Ֆեյսբուքը Ձեր ընկերներին ցուցադրում է բոլոր այն գրառումները, որտեղ նշված է Ձեր անունը: Եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք անջատել այդ ֆունկցիան և ընդհանրապես արգելել որևէ մեկին առանց հաստատման Ձեզ նշել ինչ-որ տեղ Ֆեյսբուքում:

1. Մտեք Ֆեյսբուքի կարգավորումների էջը:
2. Փոխեք նկարում ցուցադրված 2 կարգավորումները և դրեք On:


Այս ֆունկցիաները միացնելուց հետո հետագայում Ձեր ընկերները կարող են Ձեզ նշել իրենց գրառումներում, սակայն դրանք չեն ցուցադրվի Ձեր ընկերներին այնքան ժամանակ, մինչև դրանք հաստատեք: Իհարկե կարող եք մերժել դրանք և թաքցնել ընկերներից:

Հետևություն
Վերոնշյալ վիրուսից և ընդհանրապես նմանատիպ բոլոր վիրուսներից պաշտպանվելու համար պետք է միացնել նշումների պարտադիր հաստատման ֆունկցիան (Tag Review) և չսեղմել այդ հղումների վրա:

Հ.Գ.
Եթե արդեն վարակվել եք այդ վիրուսով, ապա կատարեք Արթուր Ավանեսովի հետևյալ ցուցումը: Կարող եք նաև որևէ անտիվիրուսով ստուգել ամբողջ համակարգիչը: Օրինակ իմ մոտ Nod32 անտիվիրուսը շատ հեշտությամբ կանխեց այդ վիրուսի ներբեռնումն ու տարածումը:
Շաբաթվա հարցումը: Battlefield, թե՞ Call of Duty

Շաբաթվա հարցումը: Battlefield, թե՞ Call of Duty



Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված խաղերից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Fifa 14 ֆուտբոլային սիմուլյատորը (Fifa 14` 52.68%- 442 ձայն, Pro Evolution Soccer 2014` 47.32% - 397 ձայն):

3 տարի շրջել է տարբեր երկրներում և նկարահանել 360° վիդեո-սելֆի

3 տարի շրջել է տարբեր երկրներում և նկարահանել 360° վիդեո-սելֆի




Էքստրիմիստ այս երիտասարդը 3 տարի շարունակ շրջել է աշխարհի տարբեր երկրներում և այդ ամենը նկարահանել է 360 աստիճան տեսահոլովակի տեսքով: Երիտասարդը իրեն նկարել է օդում, ջրում և ցամաքում: Արդյունքում ստացվել է շատ հետաքրքիր վիդեո-սելֆի:
Vkontakte-ի հավելվածին փոխարինող հավելվածներ iOS համակարգի համար

Vkontakte-ի հավելվածին փոխարինող հավելվածներ iOS համակարգի համար


Ինչպես գիտեք, վերջերս Apple App Store-ից ջնջվել է ռուսական Vkontakte սոցիալական ցանցի բջջային հավելվածը և այն այլևս հնարավոր չի պաշտոնական App Store-ից ներբեռնել ու տեղադրել: Պատճառը երևի թե ոչ օրինական երգերի ու վիդեոների տարածումն էր: Եթե մինչ այդ արդեն հասցրել եք ներբեռնել այս հավելվածը, ապա այն կշարունակի աշխատել: Իհարկե Jailbreak արած հեռախոսների դեպքում այս հարցը հեշտությամբ լուծվում է, քանի որ այդ դեպքում հնարավոր է դառնում ինտերնետային որևէ կայքից ներբեռնել հավելվածը և տեղադրել: Սակայն, եթե Ձեր հեռախոսը Jailbreak արված չի և ցանկանում եք ունենալ Vkontakte-ի հավելվածին շատ նման ծրագրեր, ապա դիտեք այս վիդեոն:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տիգրան Շառաֆյանը
eBay-ում գրանցված օգտատերերի տվյալները տարածվել են համացանցում: Խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառերը

eBay-ում գրանցված օգտատերերի տվյալները տարածվել են համացանցում: Խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառերը



eBay ինտերնետային կայքում վերջերս տեղի է ունեցել ինֆորմացիայի արտահոսք, ինչի շնորհիվ հակերների ձեռքերում են հայտնվել միլիոնավոր օգտատերերի տվյալներ: Նշեմ, որ արտահոսքը տեղի է ունեցել 2 ամիս առաջ, իսկ eBay -ը վերջերս է բացահայտել այդ փաստը: Չնայած այդ ինֆորմացիայի մեջ օգտատերերի գաղտնաբառերը կոդավորված են, այնուամենայնիվ eBay-ի բոլոր օգտատերերին խորհուրդ է տրվում անպայման փոխել իրենց գաղտնաբառերը


Նշվում է, որ արտահոսքի հետևանքով օտար մարդկանց ձեռքերում չեն հայտնվել օգտատերերի բանկային հաշիվների ու կրետիդ քարտերի տվյալները: Սակայն գողացված ինֆորմացիան դրանից ավելի անվտանք չի դառնում: Մասնավորապես այդ տվյալների մեջ կա օգտատիրոջ անունը, հեռախոսի համարը, հասցեն, կոդավորված տեսքով գաղտնաբառը, էլ. փոստի հասցեն և ծննդյան թիվը: Գողացված այս ինֆորմացիան լավագույն դեպքում կարող է օգտագործվել սպամ տարածելու համար, իսկ վատագույն դեպքում հակերային հարձակումներ կամ գողություններ կատարելու համար:

Նշեմ նաև, որ արդեն համացանցում վաճառվում է գողացված տվյալների բազան: Այն ներառում է ավելի քան 145 միլիոն օգտատերերի տվյալներ (անուն, գաղտնաբառ, էլ. փոստ, հասցե, հեռախոս և ծննդյան ամսաթիվ): Հակերները նաև առաջարկում են գնելուց առաջ անվճար ներբեռնել և տեսնել 12.663 օգտատերերի տվյալներից կազմված բազան:
Microsoft-ը ներկայացրեց 3-րդ սերնդի Surface պլանշետը

Microsoft-ը ներկայացրեց 3-րդ սերնդի Surface պլանշետը


Microsoft ընկերությունը շարունակում է ներկայացրեց 3-րդ սերնդի Surface պլանշետը: Ի տարբերություն նախորդ երկու մոդելների, այս Surface 3 պլանշետն ունի 12 դյույմանոց ClearType էկրան՝ 2160x1440 պիկսելների թողունակությամբ: Չնայած էկրանի մեծությանը, Surface 3-ը ավելի բարակ է և թեթև: Microsoft Surface Pro 3 պլանշետի բազային տարբերակն ունի 1,6 Գհց հաճախականությամբ աշխատող Intel Core i3 պրոցեսոր, Intel HD 4400 գրաֆիկական մոդուլ, 4 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ ներքին հիշողություն: 


Պլանշետի ավելի կատարելագործված մոդելները հագեցած են Core i5 կամ i7 պրոցեսորներով, ինչպես նաև ներառում են 8 Գբ օպերատիվ ու 128/256/512 Գբ ներքին հիշողություն: Պլանշետի վրա տեղադրված են Wi-Fi և Bluetooth 4.0 մոդուլներ, սակայն այն չի պարունակում 3G/LTE մոդեմ: Այս թերությունը կարելի է լրացնել արտաքին մոդեմի հաշվին, որը հնարավոր է միացնել պլանշետի USB 3.0 պորտին:


Ինչև նախորդ երկու տարբերակներում, այստեղ նույնպես առջևում և հետնամասում տեղադրված են 5 մեգապիկսելանոց տեսախցիկներ: Surface Pro 3-ում տեղադրված են ավելի հզոր ստերեոդինամիկներ, որոնք ունեն Dolby Audio հնարավորություն: Surface Pro 3 պլանշետը աշխատում է Windows 8.1 Pro օպերացիոն համակարգով:



Ի տարբերություն նախորդ տարբերակների, նոր Surface պլանշետը կարող է հանդես գալ որպես գրաֆիկական պլանշետ: Սարքի էկրանը ընդունում է սեղմումների 256 մակարդակ: Պլանշետի կոմպլեկտի մեջ ներառվում է նաև ֆիրմային Surface Pen գրիչը, որի վրա տեղադրված կոճակը սեղմելու դեպքում Surface Pro 3 պլանշետի վրա բացվում է OneNote ծրագիրը:



Surface 3 Pro պլանշետի գինը կախված է կոնֆիգուրացիայից: Core i3 պրոցեսորով, 4Գբ օպերատիվ հիշողությամբ և 64Գբ ներքին հիշողությամբ պլանշետի բազային մոդելը արժի 799$:


  • Intel Core i3, 64 GB storage and 4 GB of RAM—$799
  • Intel Core i5, 128 GB storage and 4 GB of RAM—$999
  • Intel Core i5, 256 GB storage and 8 GB of RAM—$1,299
  • Intel Core i7, 256 GB storage and 8 GB of RAM—$1,549
  • Intel Core i7, 512 GB storage and 8 GB of RAM—$1,949

Թողարկվեց Assassin’s Creed Pirates խաղի օնլայն տարբերակը

Թողարկվեց Assassin’s Creed Pirates խաղի օնլայն տարբերակը



Մի քանի ամիս առաջ Ubisoft ընկերությունը ներկայացրեց Assassin’s Creed խաղի բջջային տարբերակը, որը կոչվում էր Pirates: Այն հասանելի էր միայն բջջային սարքերի համար և հնարավոր չէր խաղալ համակարգչով: Այսպիսով Ubisoft-ը որոշել է այդ խաղը հասանելի դարձնել նաև համակարգիչների վրա և ստեղծել է խաղի օնլայն տարբերակը, որը հնարավոր է խաղալ ցանկացած ինտերնետ դիտարկչով: Ցավոք սրտի, այս խաղի օնլայն տարբերակը զգալի տարբերվում է օրիգինալից: Այստեղ հասանելի են միայն ֆիքսված հետագծով նավերի մրցույթները: 


Նավերը հնարավոր է ղեկավարել ինչպես ստեղնաշարով (A,S,D,W), այնպես էլ մկնիկով ու սենսորային էկրանով:Օգտատերերը կարող են նաև խաղի ընթացքում փոխել  եղանակային պայմանները: Կարգավորումների մենյուն միշտ հասանելի է խաղի էկրանի վրա և գտնվում է վերևի ձախ անկյունում:


Նշեմ, որ  Assassin’s Creed: Pirates խաղը ստեղծվել է Ubisoft ընկերության աշխատակիցների և Microsoft Internet Explorer դիտարկչի ծրագրավորողների կողմից: Խաղը աշխատում է ժամանակակից ցանկացած դիտարկչով , որն ունի WebGL տեխնոլոգիայի հնարավորություն (Chrome, Firefox, Opera, Safari և իհարկե IE): Assassin’s Creed: Pirates բրաուզերային խաղը հանդիսանում է առաջին խաղը, որը ստեղծվել է Babylon.JS բաց ծրագրային կոդով: Babylon.JS-ն իրենից ներկայացնում է WebGL, JavaScript և TypeScript-ի հիման վրա ստեղծված 3D մոդուլ: Այն ստեղծվել է Microsoft-ի 4 ծրագրավորողների կողմից:
Խաղալ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տիգրան Կոսեմյանը
Ինչպես ակտիվացնել iTunes ռադիոն և լսել անվճար երգեր

Ինչպես ակտիվացնել iTunes ռադիոն և լսել անվճար երգեր


iOS 7 օպերացիոն համակարգի հետ միաժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց նաև iTunes Radio ծառայությունը, որի շնորհիվ հնարավոր է լսել տարբեր ժանրերի ու երկրների լավագույն երգերը: iTunes Radio-ի շնորհիվ հնարավոր է լսել նաև շաբաթվա ընթացքում iTunes-ում ամենահայտնի երգերից կազմված երգացանկերը: Հնարավորություն կա նաև ստեղծել սեփական երգացանկերը: Նշեմ, որ iTunes Radio ծառայության համար չի ստեղծվել առանձին հավելված և այն ներառված է iOS համակարգի Music ծրագրի մեջ: Սակայն մի շտապեք այն փնտրել Ձեր iPhone-ներում, կամ iPad-ներում, որովհետև ամենայն հավանականությամբ այն ակտիվ չի Ձեր սարքերում: Պատճառն այն է, որ այս ծառայությունն ակտիվ չի Հայաստանի ու այլ երկրների օգտատերերի համար: Այն ակտիվ է միայն ԱՄՆ-ի օգտատերերի համար:



iTunes Radio ծառայությունն ակտիվացնելու համար պետք է ունենաք ԱՄՆ-ի Apple ID: Միաժամանակ կարող եք գրանցվել և ունենալ տարբեր երկրների Apple հաշիվներ և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ մուտք գործել դրանցից որևէ մեկը: Նոր Apple ID գրանցվելու կամ մուտք գործած ID-ն փոխելու համար բացեք App Store հավելվածը և գլխավոր էջի ներքևում սեղմեք Ձեր Apple ID դաշտի վրա: Այնուհետև բացված ցանկում սեղմեք Sign Out և նորից սեղմեք Sign In: Բացված պատուհանում կարող եք գրել Ձեր մյուս Apple ID-ն և մուտք գործել, կամ էլ գրանցել նոր Apple ID: 



Նշեմ, որ տարբեր Apple ID-ներ գրանցելու դեպքում պետք է գրեք տարբեր էլ. փոստերի հասցեներ և տարբեր երկրներ (կարող եք նշել նույն երկրները, սակայն այս դեպքում իմաստ չի լինի միևնույն երկրով մեկից ավել Apple ID ունենալ): Օրինակ ես ունեմ մի քանի Apple ID-ներ, որոնցում նշված են տարբեր երկրներ (Հայաստան, Ռուսաստան և ԱՄՆ): Եթե դժվարանում եք նոր Apple ID ստեղծել, ապա դիտեք ներքևի վիդեոն:




Տեղեկացնեմ նաև, որ App Store-ի լավագույն ծրագրերի ցանկն ու գլխավոր էջին հայտնված ծրագրերի ցանկը կախված են Apple ID-ի երկրից: Օրինակ Հայաստանի Apple ID-ի համար ցուցադրվում են Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածները: Այսինքն մի քանի Apple ID ունենալու դեպքում կարող եք հեշտությամբ տեսնել տարբեր երկրների ամենաշատ ներբեռնված ծրագրերի ցանկերը:



Այսպիսով ԱՄՆ-ի Apple ID գրանցվելու և դրանով մուտք գործելու դեպքում եթե բացեք Music հավելվածը, ապա առաջին էջում կտեսնեք iTunes Radio ծառայությունը:

Ինչպես հեռակառավարել համակարգիչները Google Chrome-ի միջոցով

Ինչպես հեռակառավարել համակարգիչները Google Chrome-ի միջոցով



Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ համակարգիչները հեռավորության վրա կառավարող ծրագրերի (օր. TeamViewer): Սակայն լրացուցիչ ծրագրերը տեղադրելու փոխարեն կարող եք Windows-ով և Mac OS-ով աշխատող համակարգիչները հեռակառավարել Google Chrome ինտերնետ դիտարկչի միջոցով:

1. Տեղադրեք Chrome Remote Desktop հավելվածը:


2.Chrome-ի ծրագրերի ցանկից բացեք տեղադրված հավելվածը: Ծրագրերի ցանկը կարող եք բացել Google Chrome-ում հավաքելով chrome://apps հասցեն:


3.Ծրագիրը բացելուց հետո մուտք գործեք Ձեր Google-ի հաշիվ և ծրագրին տվեք համապատասխան թույլտվությունները:

4.Ծրագրի հիմնական էջն ունի երկու գլխավոր բաժին՝ Remote Assistant և My Computers: Առաջին բաժինն իր հերթին պարունակում է երկու ֆունկցիա՝ 

Share-Ձեր համակարգչի ղեկավարումն այլ մարդու տրամադրելու համար:

Access-Այլ օգտատիրոջ համակարգիչը Ձեր համակարգչով կառավարելու համար:

Share սեղմելու դեպքում համակարգը կգեներացնի այն կոդը, որը պետք է տաք մյուս օգտատիրոջը, որպեսզի նա կարողանա կառավարել Ձեր համակարգիչը: Իսկ Access սեղմելու դեպքում պետք է գրեք այն կոդը, որը ստացել եք մյուս օգտատիրոջ կողմից:



Այժմ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում հավելվածի My Computers բաժինը: Այստեղ տեղադրվելու են Ձեր բոլոր այն համակարգիչները, որոնց վրա կտեղադրեք այս հավելվածը և կսեղմեք enable remote connections կոճակը: Այսինքն այստեղ տեղադրվում են Ձեր համակարգիչների ցանկը, որպեսզի հեշտությամբ կարողանաք ցանկացած ժամանակ հեռակառավարել դրանք:


enable remote connections կոճակը սեղմելու դեպքում Ձեզանից կպահանջվի մտածել ու գրել այն գաղտնաբառը, որով պետք է հեռակառավարեք Ձեր համակարգիչները:
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը

Fifa 14, թե՞ Pro Evolution Soccer 2014

Fifa 14, թե՞ Pro Evolution Soccer 2014


Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված ֆուտբոլային խաղերից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Playstation 4 խաղային կոնսոլը (Playstation 4` 67.16%- 360 ձայն, Xbox One` 32.84% - 176 ձայն):

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էրիկը
Need For Speed խաղը դառնում է 20 տարեկան (Վիդեո)

Need For Speed խաղը դառնում է 20 տարեկան (Վիդեո)




Need For Speed խաղերի սերաին դառնում է 20 տարեկան, սակայն հոբելյանական խաղ չի լինի այս տարի: Need For Speed խաղի առաջին տարբերակը թողարկվել է 1994թ. օգոստոսի 31-ին 3DO խաղային կոնսոլների վրա, իսկ մեկ տարի անց թողարկվեց խաղի DOS տարբերակը: 20 տարվա ընթացքում թողարկվել են Need For Speed խաղի 22  տարբերակներ՝ չհաշված բջջային սարքերի համար թողարկված խաղերը: Հետաքրքիր է, որ այս տարի չի թողարկվի Need For Speed խաղի հերթական տարբերակը: Փոխարենը, խաղի հեղինակները խոստանում են այն թողարկել հաջորդ տարի: Հիշեցնեմ, որ Need For Speed խաղի վերջին տարբերակը տվյալ պահին  հանդիսանում է Need For Speed: Rivals-ը:



Հոբելյանական տարվա առթիվ խաղի հեղինակ EA Sports ընկերությունը թողարկել է մի տեսահոլովակ, որտեղ ներառված են այս խաղի բոլոր նախորդ տարբերակները: Տեսահլոկովակում ներառվել են նաև վերջերս կինոէկրաններին հայտնված Need For Speed ֆիլմից դրվագներ:

Ֆեյսբուքի բջջային հավելվածով արդեն հնարավոր է ստատուսներ գրել օֆլայն ռեժիմում

Ֆեյսբուքի բջջային հավելվածով արդեն հնարավոր է ստատուսներ գրել օֆլայն ռեժիմում



Այսօր Ֆեյսբուքը թողարկեց iOS համակարգերի համար նախատեսված հավելվածի նոր տարբերակը, որը ներառում է մի շատ օգտակար ֆունկցիա: Դրա միջոցով հնարավոր է դառնում օֆլայն ռեժիմում գրել գրառումներ և ինտերնետ կապի առկայության դեպքում այն անմիջապես կհայտնվի Ֆեյսբուքում: Օֆլայն գրառում գրելու համար ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջվում: Պետք է ընդամենը սեղմել ստատուսի դաշտի վրա և գրել: Սա հատկապես օգտակար է այն դեպքում, երբ ինտերնետ կապը թույլ է, կամ պարբերաբար անջատվում է: Նման դեպքերում ստատուսներ գրելուց այլևս կարիք չի լինի անհանգստանալ, թե տվյալ վարկյանին արդյոք ունեք ինտերնետ, թե ոչ: 
ԱՄՆ-ում սկսվել է Google Glass «խելացի» ակնոցների վաճառքը

ԱՄՆ-ում սկսվել է Google Glass «խելացի» ակնոցների վաճառքը



Մոտ մեկ ամիս առաջ Google ընկերությունը մեկ օրյա ակցիա էր անցկացրել, որի ժամանակ ԱՄՆ-ի ցանկացած բնակիչ կարող էր ձեռք բերել Google Glass ակնոց: Այժմ Google-ը որոշել է կրկնել այդ ակցիան, սակայն այս անգամ արդեն առանց ժամանակային սահմանափակումների: Google Glass ակնոցները վաճառվում են 1500 ԱՄՆ դոլարով և դեռևս գտնվում են փորձարկման փուլում: Մասսայական վաճառք կսկսվի միայն ակնոցների վերջնական  տարբերակի դեպքում: Հավանականություն կա նաև, որ ակնոցի վերջնական գինը շատ չնչին կտարբերվի նախնական գնից:


 Ի դեպ, ըստ վերջերս կատարված հաշվարկների, Google Glass սարքի ինքնարժեքը գնահատվում է ընդամենը 152 ԱՄՆ դոլար, որից 22$-ը պահանջվում է պատրաստելու համար: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ այդ ակնոցների վրա աշխատում են բազմաթիվ ինժեներներ և ծրագրեր մշակողներ, որոնց աշխատանքի գինը ներառված չի այս հաշվարկի մեջ: Բնականաբար Google-ը համաձայն չի այդ հաշվարկների հետ և պնդում է, որ ակնոցներն իրականում ավելի թանկ արժեն:

Microsoft-ը իջեցրեց Xbox One խաղային կոնսոլների գները, որոնք կվաճառվեն առանց Kinect  համակարգի

Microsoft-ը իջեցրեց Xbox One խաղային կոնսոլների գները, որոնք կվաճառվեն առանց Kinect համակարգի



Microsoft ընկերությունը պատրաստվում է վաճառել Xbox One խաղային կոնսոլներ, որոնք չեն ներառելու Kinect համակարգեր: Այդ կոնսոլները կվաճառվեն ս.թ. հունիսի 9-ից սկսած և կարժենան 399$: Microsoft-ի այս քայլը շատ զարմանալի է, քանի որ նախկինում նշվել է, որ Kinect համակարգը միշտ կներառվի Xbox One խաղային կոնսոլների մեջ: Հավանաբար, նրանք այդ քայլին գնացել են ռեկորդային թվով վաճառված Sony PlayStation 4-ի հետ մրցակցելու համար: Հիշեցնեմ, որ ապրիլին դրությամբ վաճառված Sony կոնսոլների քանակը 2 միլիոնով գերազանցում է Microsoft Xbox One կոնսոլների թվին: Այսպիսով, Xbox One խաղային կոնսոլներից հեռացնելով  Kinect համակարգը և դրանք էժանացնելով 100$-ով, Microsoft-ը կարողանալու է գնային առումով հավասարվել Sony-ի գներին: Նշվում է նաև, որ Kinect համակարգով հագեցած Xbox One կոնսոլները կշարունակվեն վաճառվել  499$-ով: Իսկ այս տարվա վերջում Xbox One-ի համար առանձին կվաճառվի նաև Kinect համակարգը: 



Բացի գնային քաղաքականության փոփոխությունից, Microsoft-ը հայտնեց նաև Xbox Live Gold-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Xbox 360 և Xbox One խաղային կոնսոլների օգտատերերին այլևս պարտադիր չի լինի ձեռք բերել Xbox Live Gold բաժանորդագրություն, որպեսզի կարողանան օգտվել Netflix, Hulu, Skype, Internet Explorer և բազմաթիվ այլ ծրագրերից:

Կարող եք մասնակցել նաև այս շաբաթվա հարցմանը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Սաֆարյանը
Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան

Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան



Twitter-ը պաշտոնապես ներկայացրեց «Mute» ֆունկցիան Android, iPhone և վեբ տարբերակների համար, որն աստիճանաբար հասանելի կլինի բոլոր օգտատերերի համար: Այն թույլ է տալիս առանց «Unfollow» անելու  (Չհետևել) անջատել այն մարդկանց գրառումները, որոնց հետևում եք: Մարդկանց «Mute» անելու դեպքում նրանց գրառումները այլևս չեն երևա օգտատերերի գրառումների հոսքի վրա: Հետագայում հնարավորություն կա «UnMute» անել և նորից տեսնել այդ մարդկանց գրառումները: «Mute» ֆունկցիան հասանելի է գրառման կամ թվիթի «more» բաժնում կամ օգտատիրոջ էջի կարգավորումներում: Նշեմ, որ թեպետ Թվիթերում նմանատիպ ֆունկցիա նախկինում չկար, բայց կողմնակի հավելվածներում այն առկա էր: Օրինակ Tweetbot-ում կա ոչ միայն «Mute» ֆունկցիա, այլ նաև հնարավոր է անջատել կոնկրետ #հեշթեգեր կամ բառեր պարունակող թվիթներ:


Չափազանց հուզիչ ու ճշմարիտ տեսահոլովակ տեխնոլոգիաների և մեր կյանքի մասին

Չափազանց հուզիչ ու ճշմարիտ տեսահոլովակ տեխնոլոգիաների և մեր կյանքի մասին



Գնալով մենք ավելի շատ են կախվածության մեջ ընկնում ժամանակակից տեխնոլոգիաներից և չենք նկատում մեր շրջապատում գտնվող մարդկանց ու իրադարձությունները: Մենք ժամերով նստում են համակարգչի կամ բջջային սարքի առջև և զրկվում են իրական մարդկանց հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Միգուցե կանգառում կանգնած բջջային հեռախոսին նայելու ժամանակ բաց թողնես մի այնպիսի պահ, որը կարող է ճակատագրական լինել քո ամբողջ կյանքի համար: Այս տեսանյութում խոսվում է, թե տեխնոլոգիաներն ինչ բացասական ազդեցություն կարող են ունենալ մեր կյանքի վրա: Դիտեք և գրեք Ձեր կարծիքները: Ճի՞շտ է արդյոք այդքան շատ ժամանակ հատկացնել տեխնոլոգիաներին: 
Թողարկվեց Yevista.am կայքի հավելվածը Android և iOS համակարգերի համար

Թողարկվեց Yevista.am կայքի հավելվածը Android և iOS համակարգերի համար


Հայաստանում ինտերնետային օգտակար ծառայությունները գնալով շատանում ու զարգանում են և սա շատ ուրախալի փաստ է: Այդ օգտակար ինտերնետ ծառայությունների թվին կարելի է դասել նաև Yevista.am կայքը, որն իրենից ներկայացնում է Երևանում գտնվող սրճարանների, ռեստորանների, խանութների, հիվանդանոցների, ժամանցի վայրերի, ծառայությունների և հասարակական այլ վայրերի ռեյտինգավորման ծառայություն: Նշեմ, որ կայքում առկա վայրերը գնահատվում են այցելուների կողմից: Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է կարդալ արդեն առկա կարծիքները, ինչպես նաև թողնել սեփական կարծիքները Երևանյան վայրերի մասին։ Յուրաքանչյուր գրանցված մասնակից կարող է նաև ավելացնել նոր վայրեր: Փաստորեն, Երևանյան վայրերի վերաբերյալ դրական կամ բացասական կարծիքը, լավ կամ վատ ռեյտինգը ձևավորվում է միայն գրանցված այցելուների մասնակցության արդյունքում և yevista.am կայքը որևէ կերպ չի վերահսկում այդ գործընթացը ու պատասխանատու չէ տվյալ վայրի լավ կամ վատ ռեյտինգի համար։



Կայքի օգտատերերը կարող են ունենալ կոչումներ, որոնք ձևավորվում են օգտատիրոջ ակտիվության հաշվին: Միավորների և կոչումների նպատակն է հնարավորություն տալ կայքի այցելուներին հեշտությամբ տարբերակել իրական կարծիքները գովազդից և սպամից: Օրինակ, եթե նույն վայրի վերաբերյալ կարծիք են գրել Լիդեր (առնվազն 3000 միավոր) և Հյուր (0-200 միավոր), ապա հավանականությունը, որ Լիդերը գովազդով կամ սպամով է զբաղված շատ փոքր է, ինչը դժվար է ասել Հյուրի վերաբերյալ:  Ահա, թե ինչպես են ձևավորվում միավորներն ու կոչումները՝



Android և iOS համակարգերի համար նախատեսված Yevista հավելվածով հնարավոր է տեսնել մոտակայքում գտնվող վայրերը, ավելացնել նոր վայրեր, նշել Ձեր գտնվելու վայրը (Check In), գրել կարծիքներ, տեսնել կայքում գրանցված օգտատերերի կոչումները: