Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես հեռակառավարել համակարգիչները Google Chrome-ի միջոցով



Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ համակարգիչները հեռավորության վրա կառավարող ծրագրերի (օր. TeamViewer): Սակայն լրացուցիչ ծրագրերը տեղադրելու փոխարեն կարող եք Windows-ով և Mac OS-ով աշխատող համակարգիչները հեռակառավարել Google Chrome ինտերնետ դիտարկչի միջոցով:

1. Տեղադրեք Chrome Remote Desktop հավելվածը:


2.Chrome-ի ծրագրերի ցանկից բացեք տեղադրված հավելվածը: Ծրագրերի ցանկը կարող եք բացել Google Chrome-ում հավաքելով chrome://apps հասցեն:


3.Ծրագիրը բացելուց հետո մուտք գործեք Ձեր Google-ի հաշիվ և ծրագրին տվեք համապատասխան թույլտվությունները:

4.Ծրագրի հիմնական էջն ունի երկու գլխավոր բաժին՝ Remote Assistant և My Computers: Առաջին բաժինն իր հերթին պարունակում է երկու ֆունկցիա՝ 

Share-Ձեր համակարգչի ղեկավարումն այլ մարդու տրամադրելու համար:

Access-Այլ օգտատիրոջ համակարգիչը Ձեր համակարգչով կառավարելու համար:

Share սեղմելու դեպքում համակարգը կգեներացնի այն կոդը, որը պետք է տաք մյուս օգտատիրոջը, որպեսզի նա կարողանա կառավարել Ձեր համակարգիչը: Իսկ Access սեղմելու դեպքում պետք է գրեք այն կոդը, որը ստացել եք մյուս օգտատիրոջ կողմից:



Այժմ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում հավելվածի My Computers բաժինը: Այստեղ տեղադրվելու են Ձեր բոլոր այն համակարգիչները, որոնց վրա կտեղադրեք այս հավելվածը և կսեղմեք enable remote connections կոճակը: Այսինքն այստեղ տեղադրվում են Ձեր համակարգիչների ցանկը, որպեսզի հեշտությամբ կարողանաք ցանկացած ժամանակ հեռակառավարել դրանք:


enable remote connections կոճակը սեղմելու դեպքում Ձեզանից կպահանջվի մտածել ու գրել այն գաղտնաբառը, որով պետք է հեռակառավարեք Ձեր համակարգիչները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն