Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես ջնջել Ֆեյսբուքի որոնման պատմությունը


Ֆեյսբուքը պահպանում է օգտատիրոջ կողմից կատարված բոլոր գործողությունները: Կախված Ձեր պրոֆիլի կարգավորումներից այդ տվյալները հասանելի են լինում օտար մարդկանց, ընկերներին կամ միայն Ձեզ: Օրինակ, եթե Դուք Ֆեյսբուքում գրեք որևէ օգտատիրոջ անուն և կատարեք որոնում, ապա այդ անունը կպահպանվի Ձեր ակտիվության տվյալներում: Այդ տվյալները հետագայում օգտագործվում են որոնումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Օրինակ, եթե մի քանի անգամ որոնեք Armblog.net էջը, ապա հետագայում միայն «A» տառը գրելով Ֆեյսբուքը կառաջարկի այդ էջը: Չնայած Ձեր որոնման պատմությունը հասանելի է միայն Ձեզ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում մաքրել այդ պատմությունը: Այսպիով, Ֆեյսբուքի որոնման պատմությունը ջնջելու համար պետք է կատարել հետևյալ պարզ քայլերը:

1.Մուտք գործեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլ:
2.Սեղմեք View Activity Log կոճակը կամ սեղմեք այստեղ:
3.Բացեք Search բաժինը կամ սեղմեք այստեղ:
4.Ամբողջ պատմությունը ջնջելու համար սեղմեք վերևում գտնվող Clear Searches կոճակը: Եթե ցանկանում եք ջնջել միայն մի քանի բառեր, ապա սեղմեք դրանց աջ կողմում գտնվող ջնջելու կոճակի վրա:


Վերջում տեղեկացնեմ նաև, որ նույն այս էջի վրայից կարող եք ջնջել կամ կառավարել նաև Ձեր մնացած ակտիվությունների պատմությունը: Դրա համար պետք է ձախ կողմից ընտրել համապատասխան բաժնի վրա (լայքեր, մեկնաբանություններ, լուսանկարներ, խաղեր և այլն):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն