Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը իջեցրեց Xbox One խաղային կոնսոլների գները, որոնք կվաճառվեն առանց Kinect համակարգի



Microsoft ընկերությունը պատրաստվում է վաճառել Xbox One խաղային կոնսոլներ, որոնք չեն ներառելու Kinect համակարգեր: Այդ կոնսոլները կվաճառվեն ս.թ. հունիսի 9-ից սկսած և կարժենան 399$: Microsoft-ի այս քայլը շատ զարմանալի է, քանի որ նախկինում նշվել է, որ Kinect համակարգը միշտ կներառվի Xbox One խաղային կոնսոլների մեջ: Հավանաբար, նրանք այդ քայլին գնացել են ռեկորդային թվով վաճառված Sony PlayStation 4-ի հետ մրցակցելու համար: Հիշեցնեմ, որ ապրիլին դրությամբ վաճառված Sony կոնսոլների քանակը 2 միլիոնով գերազանցում է Microsoft Xbox One կոնսոլների թվին: Այսպիսով, Xbox One խաղային կոնսոլներից հեռացնելով  Kinect համակարգը և դրանք էժանացնելով 100$-ով, Microsoft-ը կարողանալու է գնային առումով հավասարվել Sony-ի գներին: Նշվում է նաև, որ Kinect համակարգով հագեցած Xbox One կոնսոլները կշարունակվեն վաճառվել  499$-ով: Իսկ այս տարվա վերջում Xbox One-ի համար առանձին կվաճառվի նաև Kinect համակարգը: 



Բացի գնային քաղաքականության փոփոխությունից, Microsoft-ը հայտնեց նաև Xbox Live Gold-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Xbox 360 և Xbox One խաղային կոնսոլների օգտատերերին այլևս պարտադիր չի լինի ձեռք բերել Xbox Live Gold բաժանորդագրություն, որպեսզի կարողանան օգտվել Netflix, Hulu, Skype, Internet Explorer և բազմաթիվ այլ ծրագրերից:

Կարող եք մասնակցել նաև այս շաբաթվա հարցմանը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն