Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Այս ծրագրով հնարավոր է կարդալ Skype-ի օգտատիրոջ նամակներն ու այլ գաղտնի տվյալները



Գաղտնիք չի, որ Skype-ը պահում է օգտատիրոջ ինֆորմացիան լոկալ սկավառակի վրա՝ առանց որևէ գաղտնագրման: Բաց տեսքով պահպանվում են նամակները, կոնտակտների ցուցակը, կատարված զանգերի ցանկը և այլ տվյալներ: Փաստորեն այս բոլոր տվյալները կարելի է հեշտությամբ բացել և տեսնել համակարգչի վրա տեղադրված Skype-ի բոլոր օգտատերերի տվյալները: SkypeFreak-ը իրենից ներկայացնում է Windows, OS X և Linux օպերացիոն համակարգերով աշխատող ծրագիր, որը թույլ է տալիս կարդալ Skype-ի օգտատիրոջ գաղտնի տվյալները և դրանք արտահանել տեքստային ֆայլի մեջ: Ծրագիրը ինֆորմացիոն հանում է օգտատիրոջ թղթապանակից, որը գտնվում է C:\Users\username\AppData\Roaming\Skype\ դիրեկտորիայում:


Ծրագիրը բացելուց հետո պահանջվում է ընդամենը գրել օգտատիրոջ լոգինը, որից հետո հայտնվում է հրամանների ցանկը (Profile, Contacts, Calls, Message, Generate Full Report, Exit): Համապատասխան հրամանը կատարելու համար պետք է հավաքել դրա դիմաց նշված թիվը: Օրինակ նամակները տեսնելու համար պետք է ստեղնաշարի վրա սեղմել 4 թիվը: Փաստորեն, եթե այս ծրագիրը տեղադրեն Ձեր համակարգչի վրա և բացեն, ապա դրանով կարող են կարդալ Ձեր Սկայպի տվյալները՝ անկախ այն բանից, լոգին եղած եք Skype-ում, թե չէ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Armen jan grumem login@ ban chi berum,,Enterem talis paguma

    ReplyDelete