Amazon-ը ներկայացրեց Fire Phone սմարթֆոնը

Ամսաթիվ


Amazon ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր սեփական սմարթֆոնը, որի մասին խոսակցությունները վաղուց արդեն կային: Սմարթֆոնը կոչվում է Fire Phone և ունի 4.7 դյույմանոց 1280×720 HD  թողունակությամբ էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի  Snapdragon 800 պրոցեսոր, որն աշխատում է 2.2 Գհց հաճախականությամբ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքինը՝ 32 կամ 64 Գբ: Հիշողության քարտի բնիկի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն օգտատերերին կտրամադրվի անվճար ամպային հիշողություն Amazon-ի սերվերներում:



Հեռախոսի հետևի մասում տեղադրված է 13 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առաջնային մասում՝ 2.1 Մպ: Երկու տեսախցիկներն էլ ունակ են նկարել Full HD վիդեոներ: Սմարթֆոնի վրա տեղադրված են Wi-Fi, Bluetooth, NFC, GPS և մի շարք նմանատիպ մոդուլներ և սենսորներ (բարոմետր, ակսելերոմետև և այլն):


Amazon Fire Phone սմարթֆոնը աշխատում է Fire OS 3.5.0 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի վրա կան նաև մի շարք նորարարական լուծումներ: Մասնավորապես հեռախոսի էկրանի պատկերը փոխվում է օգտատիրոջ գլխի շարժումներից կամ հեռախոսի անկյան փոփոխությունից կախված, ինչի շնորհիվ ստեղծվում է 3D տարածական պատկեր: Նորույթներից մեկն էլ հանդիսանում է Firefly տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս ճանաչել տպված ինտերնետ կայքերի հասցեներն ու էլ. փոստերը, հեռախոսների համարները, շտրիխ կոդերը, ֆիլմերը, սերիալները, երգերը և այլն: Այդ ֆունկցիան ակտիվանում է սմարթֆոնի կողքի հատվածում տեղադրված հատուկ կոճակի միջոցով: Հատուկ SDK-ի միջոցով ծրագրավորողները կարող են նաև իրենց հավելվածներում ներառել Firefly տեխնոլոգիան: Առանց բաժանորդագրության և պայմանագրի, Amazon Fire Phone սմարթֆոնները կարժենան 649 և 749 ԱՄՆ դոլար՝ 32Գբ և 64 Գբ ներքին հիշողություններով մոդելների համար: Բջջային օպերատորի հետ պայմանագիր կնքելու դեպքում սմարթֆոնները կարժենան 199 և 299 ԱՄՆ դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն