Բարձրանալ վերև
Փնտրվում է...

ABBYY Lingvo հավելվածում ավելացել է տեսախցիկի միջոցով բառերը թարգմանելու գործառույթ



Հայտնի ABBYY ընկերությունը թողարկեց Անդրոիդ հեռախոսների համար նախատեսված ABBYY Lingvo Dictionaries հավելվածի նոր տարբերակը, որը ստացել է հերթական 4.0 համարը: Այս նոր տարբերակի գլխավոր նորույթը լուսանկարների թարգմանության և live ռեժիմում թարգմանելու գործառույթներն են: Live ռեժիմի միջոցով հնարավոր է սարքի տեսախցիկի օգնությամբ թարգմանել ցանկացած պատկերի վրա գտնվող բառ: Լուսանկարների վրա գտնվող բառերի թարգմանելու ֆունկցիան թույլ է տալիս նկարահանել բառը և անծանոթ բառի վրա սեղմելով միանգամից լսել դրա արտասանությունը և տեսնել թարգմանությունը:



Բացի վերոնշյալ  live գործառույթից, հավելվածը նախկինի պես թույլ է տալիս կատարել թարգմանություններ ավանդական եղանակով: Այսինքն կարող եք պարզապես գրել անծանոթ բառերը և թարգմանել՝ ըստ ընտրված բառարանների:



ABBYY Lingvo Dictionaries 4.0 հավելվածը ներառում է ավելի քան 250 մասնագիտական բառարաններ և կարող է թարգմանել 28 լեզուներ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն): Հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից: Տվյալ պահին այն արժի $0.99 (մոտ. 407 դրամ):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. Переводчик Google -ovela linum ..aranc vcharelu ..androidi hamar..iOS-i hamar chgitem ka te che

    ReplyDelete
  2. ays cragir@ ashxatum em miayn online??

    ReplyDelete