Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Facebook-ի մասին պատմող գեղարվեստական ֆիլմ. «The Social Network»


Ինտերնետն ու IT ինդուստրիան հանդիսանում են վերջին տասնամյակների ամենամեծ ձեռքբերումները և սա չէր կարող վրիպել կինոռեժիսորների աչքերից: Մինչ այժմ նկարահանվել են IT բնագավառին վերաբերող բազմաթիվ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Աստիճանաբար կփորձեմ ներկայացնել այս բնագավառին վերաբերող լավագույն ֆիլմերը: Առաջին ֆիլմը, որին անդրադարձել եմ, կոչվում էր «Սիլիկոնային հովտի ցանցահենները» և ներկայացնում էր Microsoft-ի ու Apple-ի ստեղծման պատմությունը: Այսօր կանդրադառնամ «The Social Network» ֆիլմին:


Ֆիլմի վերնագրից արդեն կարելի է ենթադրել, որ այն Ֆեյսբուք սոցիալական ցանցի մասին է: Ի տարբերություն «Սիլիկոնային հովտի ցանցահենները» ֆիլմի, այս ֆիլմի ռեժիսորները չեն ջանացել պահպանել բոլոր իրական փաստերը, սակայն այդ փաստերը այդքան էլ կարևոր դեր չեն խաղացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծելու ժամանակ: Այս ֆիլմը առաջին հերթին Մարկ Ցուկերբերգի մասին է, ով լինելով բավականին երիտասարդ, փորձում է գրավել ամբողջ աշխարհը: Այս ֆիլմը ընկերության, դավաճանության, մենակության, ձգտումների ու ջանասիրաբար աշխատանքի մասին է: Ֆիլմում ներկայացված են գլխավոր հերոսի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը:


Ինչու՞ պետք է դիտել այս ֆիլմը: Որովհետև այն թույլ է տալիս իմանալ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծման պատմությունը: Ֆիլմը դիտելուց հետո իմանում ենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի հեղինակն իրականում այդքան էլ «սուրբ» չի և մասնակի գողացել է աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանց ստեղծելու գաղափարը: Ֆիլմում մանրամասն նկարագրված է, թե ինչ դատական քաշքշուքների մեջ է ընկնում Ցուկերբերգը և ինչպես է վերջում ավարտում այս ամբողջ պատմությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն