Facebook-ում բացվել է աշխարհի առաջնությանը վերաբերող ինտերակտիվ էջ

Ամսաթիվ

Facebook սոցիալական ցանցը ֆուտբոլի սիրահարների համար բացել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են մի քանի օրից մեկնարկող աշխարհի առաջնությանը վերաբերող բոլոր նորություններն ու իրադարձությունները: Այդ էջի վրա կտեղադրվեն վերջին խաղերի հաշիվներն ու հաշվետվությունները, ինչպես նաև ինտերակտիվ հոսքի վրա կտեղադրվեն ընկերների, խաղացողների ու թիմերի գրառումները: Այդ էջի վրա տեղադված է նաև ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս ֆուտբոլային աստղերի Ֆեյսբուքի հետևորդների քանակը՝ ըստ երկրների:



Հինգշաբթի օրվանից սկսած, Facebook-ի օգտատերերը կարող են նաև ստատուսում նշել, թե տվյալ պահին որ խաղն են նայում:  



Աշխարհի առանությանն ընդառաջ ստեղծվել է նաև պաշտոնական Facebook Ref էջը: Այստեղ նույնպես կարող եք տեսնել աշխարհի խաղերի մասին մեկնաբանություններ: Վերջում նշեմ, որ Twitter միկրոբլոգում նույնպես ստեղծվել է աշխարհի առաջնությանը նվիրված հատուկ էջ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն