Թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Opera Mini 8.0 հավելվածը

Ամսաթիվ
Opera Software ընկերությունը թարմացրել է  iOS համակարգի համար նախատեսված Opera Mini հավելվածը: Ընդ որում, սա առաջին մեծ թարմացումն է 2012 թվականի հոկտեմբեր ամսից հետո: Opera Mini 8.0 հավելվածում զգալի փոխվել է դիզայնը և համապատասխանեցվել է ժամանակակից տենդենցներին: Այն դարձել է ավելի տափակ և լուսավոր: Նոր Էքսպրես վահանակը թույլ է տալիս տեղավորել ավելի շատ կայքերի հղումներ և դրանք համախմբել թղթապանակների մեջ: Օգտատերերը կարող են ընտրել և փոխել Էքսպրես վահանակի թեմաները: Հաղորդվում է նաև տրաֆիկի օպտիմիզացման նոր ռեժիմի մասին: Այն թույլ է տալիս արագացնել կայքերի բեռնումը, ինչպես նաև նվազեցնում է պահանջվող ռեսուրսների ծավալը: Կարգավորումներում կարելի է ընտրել տրաֆիկի խնայողության 2 ռեժիմներ՝  Opera Mini (առավելագույն խնայողություն՝ որոշ էջերի սխալ ցուցադրման հավանականությամբ) և Opera Turbo (միջին խնայողություն՝ էջերի ավելի ստաբիլ ցուցադրմամբ): Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ամբոցջովին անջատել տրաֆիկի խնայողության ֆունկցիան: Բացի այդ, հավելվածում ավելացել է նաև QR կոդերի սկաներ: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն