Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy Tab S պլանշետները



Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy Tab S պլանշետներ, որոնք հանդիսանում են Samsung ընկերության  Super AMOLED էկրանով և WQXGA 2560х1600 թողունակությամբ ամենաբարակ և ամենաթեթև պլանշետները: Galaxy Tab S շարքը հասանելի կլինի երկու տարբերակով, որոնց միջև գլխավոր տարբերությունը կլինի էկրանի անկյունագծի չափը՝ 8.4 և 10.5 դյույմ: 8.4 դյույմանոց մոդելի դեպքում պիկսելների խտությունը 359 է, իսկ 10.5-ի դեպքում՝ 288: 



Դիզայնի առումով միանգամից աչքի է ընկնում պլանշետների հետևի մասը, որը շատ նման է Galaxy S5 սմարթֆոնի հետնամասին: Պլանշետների օպերատիվ հիշողությունը 3Գբ է, իսկ ներքին հիշողությունը կարող է լինել 16Գբ կամ 32 Գբ: Հնարավոր է նաև մեծացնել հիշողությունը microSD քարտերի միջոցով: Պլանշետները հագեցած են մի շարք տվիչներով և սենսորներով՝ այդ թվում ակսելերոմետր, հիրոսկոպ և այլն: Պլանշետների առաջնային տեսախցիկը 2.1 Մպ է, իսկ հետնամասինը՝ 8Մբ:



Բացի էկրանի չափսերից, Galaxy Tab S պլանշետների երկու մոդելներն իրարից տարբերվում են նաև մարտկոցով և չափսերով: Galaxy Tab S 8.4 պլանշետի վրա տեղադրված է 4900 մԱ/ժ մարտկոց, իսկ Galaxy Tab S 10.5-ի վրա՝ 7900 մԱ/ժ:

Պլանշետի վրա տեղադրված է  TouchWiz ֆիրմային ինտերֆեյսով հագեցած Android 4.4.2 օպերացիոն համակարգ: Պլանշետների համար հասանելի են նաև մի շարք ակսեսուարներ (Book Cover, Simple Cover, Bluetooth Keyboard և այլն):
Samsung Galaxy Tab S 8.4 և Tab S 10.5 պլանշետները վաճառքի կհանվենվ ս.թ. հուլիսին և կարժենան $400 ու $500 դոլար (կամ կոնֆիգուրացիայից կախված մի փոքր ավելի շատ):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն