Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է նոր խաղ

Ամսաթիվ

Մի քանի ամիս առաջ բջջային հեռախոսների վրա մեծ աղմուկ հանած Flappy Bird խաղի ստեղծող Դոնգ Նգույենը ստեղծել է իր հերթական խաղը: Այս նոր բջջային խաղը կոչվում է Swing Copters: Հիշեցնեմ, որ Flappy Bird խաղը կարճ ժամանակահատվածում դարձավ iOS և Անդրոիդ համակարգերի խանութներում ամենաշատ ներբեռնվող խաղերից մեկը և անհասկանալի պատճառներով հեղինակի կողմից ջնջվեց  App Store-ից և Google Play-ից:


Արտաքնապես և գեյմփլեյի առումով այս նոր խաղը քիչ է տարբերվում Flappy Bird խաղից: Այստեղ նույնպես պետք է խուսափել ճանապարհին հանդիպող խոչընդոտներից և որքան հանարավոր է շատ ճանապարհ անցնել: Սակայն ի տարբերություն Flappy Bird խաղի, այստեղ խաղի հերոսը բարձրանում է դեպի վերև: Այսինքն կարելի է ասել, որ սա  Flappy Bird խաղի ուղղահայաց տարբերակն է: Դժվար է ասել, թե արդյոք այս նոր խաղը կկրկնի Flappy Bird խաղի հաջողությունը, սակայն սկզբնական շրջանում այն արդեն հասցրել է մեծ տարածում գտնել:


Ներբեռնել Android-ի համար | iOS-ի համար

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն