Sharp-ը ներկայացրեց երկու սմարթֆոններ, որոնց էկրանները զբաղեցնում են առաջնային մասի գրեթե ամբողջ մակերեսը

Ամսաթիվ

Sharp ընկերությունը ներկայացրեց երկու նոր սմարթֆոններ, որոնք կոչվում են Aquos Crystal և Aquos Crystal X: Այս սմարթֆոնները առանձնանում են իրենց յուրահատուկ դիզայնով: Սմարթֆոնների էկրանները զբաղեցնում են առաջնային մասի գրեթե ամբողջ մակերեսը: Այսինքն հեռախոսի վերևի հատվածում և կողքերում չկան շրջանակներ: Իսկ հեռախոսի տեսախցիկը, խոսափողը և սենսորները տեղադրված են առաջնային վահանակի ներքևի հատվածում:


Sharp Aquos Crystal  մոդելն ունի 5 դյույմանոց էկրան, 4 միջուկանի Snapdragon 400 պրոցեսոր, 1.5Գբ օպերատիվ հիշողություն և 8Գբ ներքին հիշողություն: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Հեռախոսի հիմնական տեսախցիկը 8Մպ է, իսկ առաջնայինը՝ 1.2Մպ: Հեռախոսն աշխատում է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով:  


Aquos Crystal X մոդելի մասին առայժմ տեխնիկական տվյալներ չեն հաղորդվում: Sharp Aquos Crystal և Aquos Crystal X հեռախոսները ԱՄՆ-ում և Ճապոնիայում պաշտոնապես կթողարկվեն ս.թ. օգոստոսի 29-ին: Սմարթֆոնների գների մասին նույնպես ինֆորմացիա առայժմ չկա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն