Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Այսուհետ Skype-ի ծանուցումները կհայտնվեն միայն տվյալ պահին օգտագործվող սարքի վրա



Սմարթֆոնների և պլանշետների մեծ տեմպերով զարգացումները առաջացնում են նաև մի շարք խնդիրներ: Մասնավորապես խնդիրներ են առաջանում ծրագրերի կամ ինտերնետային ծառայությունների սինխրոնիզացիայի ու ծանուցումների հետ կապված: Այդ խնդիրներից անմասն չի մնացել նաև Microsoft ընկերությանը պատկանող Skype ծառայությունը: Օրինակ, եթե Skype ծրագիրը տեղադրել եք պլանշետի և համակարգչի վրա, ապա նամակ ստանալուց երկու սարքերի վրա միաժամանակ կստանաք ծանուցում (push notification): Սա շատ անհարմար ու խանգարող խնդիր է, որից դժգոհում են Skype-ի օգտատերերի մեծ մասը: 


Վերջապես Skype ծառայության ծրագրավորողները որոշել են շտկել այս խնդիրը և հատուկ այդ նպատակով ստեղծել են Active endpoint գործառույթը: Այս նոր ֆունկցիայի շնորհիվ ծանուցումները միայն կհայտնվեն այն սարքի վրա, որը տվյալ պահին օգտագործվում է, այլ ոչ թե բոլոր այն սարքերի վրա, որտեղ տեղադրված է Skype-ը: Նշվում է նաև, որ այս նոր ֆունկցիան ոչ մի կերպ կապ չունի տարբեր սարքերի վրա նամակների սինխրոնիզացիայ հետ: Այսինքն հին ու նոր նամակները հասանելի են լինելու բոլոր սարքերի վրա, իսկ նոր նամակների մասին ծանուցումները կհայտնվեն միայն տվյալ պահին օգտագործվող սարքի վրա: Տեղեկացնեմ նաև, որ այս նոր ֆունկցիան ազդում է միայն տեքստային հաղորդագրությունների վրա: Այսինքն զանգը ստանալու եք բոլոր սարքերի վրա և ինքներդ պետք է որոշեք, թե որ սարքով պատասխանել այդ զանգին: Այս թարմացումը մոտակա շաբաթների ընթացքում կհայտնվի Skype-ի բոլոր տարբերակների վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն