Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Արման Հարությունյանը
«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի 3-րդ թիզերը

«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի 3-րդ թիզերը



«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումն է: Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի երկորդ թիզերը կարող եք տեսնել այստեղ:
Skype-ի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի գլոբալ փոփոխություններ: Ինչպես ներբեռնել

Skype-ի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի գլոբալ փոփոխություններ: Ինչպես ներբեռնել


Microsoft-ը թողարկել է Skype ծրագրի նոր տարբերակը, որը ստացել է 6.20.64.104 հերթական համարը: Այս տարբերակի ինտերֆեյսը ենթարկվել է մեծ փոփոխությունների և ավելի շատ նմանեցվել է «մետրո» դիզայնին: Այս տարբերակում կատարված բոլոր փոփոխությունների ցանկը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, սակայն տեղադրելուց հետո կարելի է նկատել մի քանի ակնհայտ փոփոխություններ.

1.Արտաքին ինտերֆեյսի փոփոխություն (կոնտակտների նկարներ, գույներ և այլն):

2. Փոխվել է նամակների ցուցադրման ձևը: Այժմ ավելի հստակ կարելի է տեսնել, թե ով է նամակ գրել խոսակցության պատուհանի մեջ:

3. Հնարավոր չի միայն Ձեր մոտ փոխել չաթի վերնագիրը. այն փոխվում է չաթի բոլոր մասնակիցների մոտ:

4.Լուսանկարները ավտոմատ ներբեռնվում և ցուցադրվում են չաթի մեջ:

5.Հնարավորություն կա նաև միացնել ֆայլերի ավտոմատ ներբեռնման ֆունկցիան: Այս դեպքում պարտադիր չի յուրաքանչյուր անգամ սեղմել անհրաժեշտ կոճակները և պահպանել ֆայլը: Այս ֆունկցիան հնարավոր է անջատել կամ միացնել ծրագրի կարգավորումներում:



Skype 6.20.64.104 տարբերակը առայժմ հնարավոր չի թարմացնել ծրագրի միջից կամ Skype-ի գլխավոր էջից: Այն հնարավոր է միայն ներբեռնել հատուկ հղումով:
iOS 8 համակարգի HayTar հայերեն ստեղնաշարն արդեն անվճար է

iOS 8 համակարգի HayTar հայերեն ստեղնաշարն արդեն անվճար է



Նախորդ գրառումներից մեկում արդեն տեղեկացրել էի, որ iOS 8 օպերացիոն համակարգում հայտնվել է HayTar անունով հայերեն ստեղնաշար, որը թույլ է տալիս iOS 8 համակարգի ցանկացած միջավայրում գրել հայերեն: Այդ ստեղնաշարը սկզբնական շրջանում վճարովի էր և արժեր մոտ 400 դրամ, սակայն ծրագրի հեղինակները որոշել են այն դարձնել անվճար: Ուզում եմ Apple-ի հայ օգտատերերի անունից հատուկ շնորհակալություն հայտնել ծրագրի մշակողներին, քանի որ նրանք ոչ միայն ջանք ու եռանդ չեն խնայել հայերեն ստեղնաշար ստեղծելու գործում, այլ նաև այն հասանելի են դարձրել բոլորի համար: HayTar ստեղնաշարը տեղադրելու համար կատարեք հետևյալ քայլերը


1.Ձեր սարքի AppStore-ում գտեք  HayTar հավելվածը և ներբեռնեք:

2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards

3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք HayTar ստեղնաշարը:

Այսքանով կարգավորումներն ավարտված են: Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհան և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք հայերեն ստեղնաշարը: Այսինքն այդ գլոբուսի նշանի միջոցով կարող եք հեշտությամբ փոխել մուտքագրման լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն):



Այս ստեղնաշարին իր Ֆեյսբուքի էջում անդրադարձել է նաև ՀՀ Գիտության և Կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝



Նշեմ նաև, որ մի քանի օրից կթողարկվի այս հավելվածի թարմացված տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք թերությունների շտկումներ: Եթե դուք նույնպես գտնեք թերություններ կամ ունեք առաջարկություններ, ապա գրեք մեկնաբանություններում:
Թողարվել է iOS 8.0.2 համակարգի թարմացումը

Թողարվել է iOS 8.0.2 համակարգի թարմացումը


iOS 8 օպերացիոն համակարգը թողարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց Apple ընկերությունը թողարկեց iOS 8.0.1 թարմացումը, որտեղ իբր կատարվել էին թերությունների շտկումներ: Սակայն պարզվեց, որ այդ թարմացումն իրականում պարունակում էր ավելի շատ թերություններ (ոմանց մոտ չէր աշխատում TouchID-ն և խնդիրներ կար բջջային կապի հետմ): Այդ թարմացումից 2-3 օր անց Apple-ը ստիպված թողարկեց նոր թարմացում, որը ստացել է 8.0.2 հերթական համարը: Այս թարմացումն իր հերթին նախատեսված է մի քանի լուրջ խնդիրների շտկման համար: Օրինակ iOS 8-ում խնդիրներ կար Safari ծրագով նկարներ ու վիդեոներ վերբեռնելու դեպքում կամ երրորդական ստեղնաշարերի օգտագործման դեպքում: Նոր տարբերակը կարող եք թարմացնել բջջային սարքի կամ համակարգչի միջոցով:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Պետրոսյանը
Google Maps-ը արդեն թույլ է տալիս վիրտուալ ճանապարհորդել դեպի Եգիպտական բուրգեր

Google Maps-ը արդեն թույլ է տալիս վիրտուալ ճանապարհորդել դեպի Եգիպտական բուրգեր


Բլոգի նախորդ գրառումներում բազմիցս անդրադարձել եմ Google Maps-ի Street View ծառայությանը, որը թույլ է տալիս վիրտուալ շրջել աշխարհի տարբեր գեղատեսիլ վայրերում և մոտավոր պատկերացում կազմել դրանց մասին: Այժմ այդ ծառայության մեջ ավելացել են նաև Եգիպտական բուրգերը: Այսինքն կարող եք համակարգչի առջև նստած վիրտուալ շրջել Գիզայի և այլ հանրահայտ բուրգերի կողքով: Շրջայցն սկսելու համար սեղմեք այստեղ:
iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է

iPhone 6 Plus սմարթֆոնը գրպանում դեֆորմացվում է


Մեր օրերում արտադրվող սմարթֆոնները գնալով բարակում և մեծանում են, ինչն էլ անդրադառնում է դրանց կորպուսների դիմացկունության վրա: iPhone 6 Plus-ի մի քանի օգտատերեր արդեն դժգոհում են, որ օրեր առաջ ձեռք բերված իրենց սմարթֆոնները շատ չնչին ուժ գործադրելու դեպքում դեֆորմացվում են: Օրինակ iPhone 6 Plus-ի օգտատերերից մեկը տեղեկացրել է, որ մասնակցել է հարսանեկան արարողության և օրվա մեծ մասը հեռախոսը մնացել է նրա շալվարի գրպանում: Այդ ժամանակի մեծ մասը նա անցկացրել է նստած, ինչի արդյունքում տեղի է ունեցել iPhone 6 Plus-ի դեֆորմացիան: Փաստորեն iPhone 6 Plus-ը գրպանում դնելու համար չի, այլապես ժամանակի ընթացքում այն դեֆորմացվում է: 



Համացանցում արդեն կան մի շարք փորձեր, որոնցում տեսնում ենք, որ  iPhone 6 Plus-ը իրականում շատ հեշտ է դեֆորմացնել:


iPhone 6 Plus-ի այս թերությունը բնականաբար չէր կարող վրիպել հումորասերների աչքերից և այժմ համացանցում հայտնվել են մի շարք հումորային նկարներ ու վիդեոներ:










Վերջապես iOS-ում հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ինչպես ներբեռնել և տեղադրել

Վերջապես iOS-ում հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ինչպես ներբեռնել և տեղադրել



Apple-ի կողմից վերջերս ներկայացված iOS 8 համակարգում ավելացել է այլ ընկերությունների կողմից արտադրվող ստեղնաշարեր տեղադրելու հնարավորություն: Այսինքն Apple-ը այլևս չի պարտադրում, որ օգտատերերը անպայման օգտվեն իրենց ստեղնաշարից և կարող են տեղադրել այլ ստեղնաշարեր: Բնական է, որ այս նոր ֆունկցիան չէր կարող վրիպել հայ ծրագրավորողների աչքերից: Այսպիսով iOS-ի պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է մի քանի պարզ քայլով տեղադրել հայերեն ստեղնաշար (նախկինում դա հնարավոր էր անել միայն համակարգը jailbreak անելուց և մի շարք գործողություններ անելուց հետո) և օգտվել դրանից այդ համակարգի ցանկացած միջավայրում:


ՎՃԱՐՈՎԻ ՏԱՐԲԵՐԱԿ
Թարմացված( այս տարբերակն այժմ անվճար է )
App Store-ում տեղադրվել է HayTar անունով ստեղնաշար, որն արժի ընդամենը 0.99$: Այս հավելվածը տվյալ պահին հանդիսանում է Հայաստանում App Store-ից ամենաշատ ներբեռնված վճարովի ծրագիրը: Կարծում եմ 0.99$-ը (400 դրամ) շատ լավ գին է հայերեն ստեղնաշար ունենալու համար: 

1.Ձեր սարքի AppStore-ում գտեք  HayTar հավելվածը և ներբեռնեք:

2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards

3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք HayTar ստեղնաշարը:




Այսքանով կարգավորումներն ավարտված են: Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհան և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք հայերեն ստեղնաշարը: Այսինքն այդ գլոբուսի նշանի միջոցով կարող եք հեշտությամբ փոխել մուտքագրման լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն): HayTar հավելվածը նաև ներառում է բառարան, որի հիմքում ընկած է Google Translate-ը:

ԱՆՎՃԱՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Եթե չեք ցանկանում գումար վճարել հայերեն ստեղնաշարի համար, ապա կամ պետք է սպասեք, կամ էլ փորձեք տվյալ պահին հասանելի այդ տարբերակ: Այս տարբերակի դեպքում տեղադրում եք ոչ հայկական ծագմամբ ստեղնաշար, որը ներառում է նաև հայերենը:

1.Ձեր սարքի AppStore-ում գտեք  Adaptxt հավելվածը և ներբեռնեք:

2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards

3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք Adaptxt ստեղնաշարը:

4.Բացեք Adaptxt հավելվածը, մտեք Add-on manager բաժինը և more ենթաբաժնում ընտրեք Languages:


5.Ցուցակում գտեք հայերենը և ներբեռնեք:

6.Այսքանով կարգավորումներն ավարտված են: Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհան և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք Adaptxt ստեղնաշարը:

7.Space կոճակը վրա մատով քաշեք աջից ձախ կամ հակառակ ուղղությամբ և լեզուն կփոխվի հայերեն:




Տեղեկացնեմ, որ այս ստեղնաշարի վրա կան մի քանի թերություններ: Օրինակ որոշ տառերի տեղեր խախտված են և չեն համապատասխանում Armenian Phonetic շարվածքին: Նշեմ նաև, որ այս ստեղնաշարը գրելու ընթացքում առաջարկում է պատրաստի բառեր: Այս ֆունկցիան և մի շարք այլ ֆունկցիաներ կարող եք անջատել կամ միացնել հավելվածի կարգավորումներում:

Հ.Գ.
Կարծում եմ, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո iOS-ում կհայտնվեն նաև այլ անվճար կամ վճարովի հայերեն ստեղնաշարեր: Ժամանակի ընթացքում կփորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լևոն Խաչատրյանը

«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի 2-րդ թիզերը

«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի 2-րդ թիզերը




«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումն է: Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերին: Մուլտֆիլմն այժմ գտնվում է հետարտադրական փուլում: Մուլտֆիլմը նկարահանվել է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան եւ որակական նոր հարթություն է բերելու հայկական մուլտարտադրություն: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը: Մուլտֆիլմի առաջին թիզերը կարող եք տեսնել այստեղ:
Թողարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը: Փորձեք և համոզվեք

Թողարկվել է աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը: Փորձեք և համոզվեք


Օգտատերերի միջև կատարված հարցումները ցույց են տալիս, որ ինտերնետ դիտարկիչների հարցում 81%-ի համար ամենակարևոր պայմանը ծրագրի արագությունն է: Այս փաստը չի վրիպել Maxthon ընկերության աշխատողների աչքերից և նրանք թողարկել են աշխարհի ամենաարագ ինտերնետ դիտարկիչը, որն աշխատում է Windows օպերացիոն համակարգում: Ճիշտն ասած, ես ինքս չէի հավատում այս փաստին, սակայն ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Maxthon-ի կողմից ստեղծված այս նոր MxNitro ծրագիրը  ծրագիրը տեղադրվում, բացվում և աշխատում է շատ արագ: Իմ համակարգչի վրա այս ծրագիրը տեղադրվեց ընդամենը 4 վայրկյանում և բացվեց 1 վայրկյանում: Այս ծրագրով կայքեր բացելու դեպքում նույնպես միանգամից զգացվում է կայքերի բեռնման մեծ արագություն: 


Այս փաստերն իրականում ապշեցուցիչ են՝ համեմատած մնացած ժամանակակից դիտարկիչների հետ: Ըստ ծրագրի հեղինակների՝ նրանք կարողացել են ստեղծել այս գերարագ ինտերնետ դիտարկիչը ի շնորհիվ մի շարք գործոնների: Այս ծրագիրը չի ներառում ոչ մի ավելորդ հավելված, պլագին կամ գործառույթ: Այն պարզապես նախատեսված է շատ արագ ինտերնետ կայքեր ցուցադրելու համար: Ծրագիրն ունի չափազանց մինիմալ ինտերֆեյս և չի պարունակում ավելորդ տարրեր: Ծրագիրն օգտագործում է կապի հաստատման նոր տեխնոլոգիաներ և դրա շնորհիվ կարողանում է շատ արագ բացել ինտերնետ կայքերը:
Ի՞նչ փոփոխություններ կան iOS 8-ում (հայերեն վիդեո-անդրադարձ)

Ի՞նչ փոփոխություններ կան iOS 8-ում (հայերեն վիդեո-անդրադարձ)



Օրեր առաջ Apple-ը ներկայացրեց իր հերթական օպերացիոն համակարգը, որը կոչվում է iOS 8: Այս համակարգում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք առաջին հայացքից այդքան էլ հեշտ չի նկատել: iMicca-ն որոշել է ևս մեկ անգամ անդրադառնալ այս նոր օպերացիոն համակարգին և մանրամաս ցույց տալ այնտեղ հայտնված նոր ֆունկցիաները:
iPhone 6 Unboxing (հայերեն)

iPhone 6 Unboxing (հայերեն)



Երկու շաբաթ առաջ Apple-ը ներկայացրեց iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնները, որոնք արտաքնապես և տեխնիկական առումով ահագին տարբերվում են iPhone 5S-ից: iMicca-ն որոշել է անդրադառնալ iPhone 6-ին և նկարել է iPhone 6 Unboxing հայերեն տեսանյութը:
iPhone-ներով, iPad-ներով և Apple-ի այլ սարքերով նկարահանված կրեատիվ երաժշտական տեսահոլովակ

iPhone-ներով, iPad-ներով և Apple-ի այլ սարքերով նկարահանված կրեատիվ երաժշտական տեսահոլովակ



Ուկրաինական Brunettes Shoot Blondes երաժշտական խումբը նկարահանել է մի գեղեցիկ տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերում Apple-ի սարքերն են: ՏԵսանյութը նկարահանելու համար օգտագործվել է 6 iPhone, 4 iPad, 1 iPod և 3 Macbook: Տեսանյութում տեղի ունեցող գործողությունները նկարահանվել են մեկ դուբլով և մոնտաժի չեն երթարկվել:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վարոն
Բրազիլացին հետաքրքիր իլյուստրացիաներ է ստեղծել իր շան միջոցով

Բրազիլացին հետաքրքիր իլյուստրացիաներ է ստեղծել իր շան միջոցով














  

  
Հնարավո՞ր է արդյոք iOS 8-ում տեղադրել հայերեն ստեղնաշար

Հնարավո՞ր է արդյոք iOS 8-ում տեղադրել հայերեն ստեղնաշար


Երևի արդեն գիտեք, որ օրեր առաջ թողարկված iOS 8 համակարգում ծրագրավորողներին հնարավորություն է տրվել ստեղծել իրենց ստեղնաշարերը: Այսինքն, եթե նախկինում ստեղնաշարեր հնարավոր էր ստեղծել ու տեղադրել հավելվածների մեջ, ապա այժմ այդ ստեղնաշարերը հնարավոր է նաև օգտագործել iOS-ի հիմնական ստեղնաշարին զուգահեռ: Այլևս կարիք չի լինի բացել ստեղնաշարի համապատասխան հավելվածը, այնտեղ գրել բառեր և դրանք պատճենահանել այդ միջավայր: iOS 8-ում տեղ գտած այս նորույթը հայերիս համար ամենակարևոր ֆունկցիան է, քանի որ այն թույլ կտա iOS 8-ի վրա տեղադրել հայերեն ստեղնաշար: Ճիշտ է, նախկինում նույնպես կարող էինք iOS համակարգում տեղադրել հայերեն ստեղնաշար, սակայն դա շատ դժվար ու երկար գործընթաց էր, բացի այդ էլ անհրաժեշտ էր սարքը jailbreak անել:



Հիմա անցնենք ամենակարևոր հարցին: Հնարավո՞ր է արդյոք տվյալ պահին iOS 8-ում ունենալ հայերեն ստեղնաշար: Տվյալ պահին AppStore-ում կան մի քանի հայտնի ստեղնաշարեր, որոնք կարող ենք տեղադրել և դրանց կարգավորումներում փոխել լեզուն: Ցավոք սրտի, ստեղնաշարերի մեծ մասը վճարովի են և առայժմ պետք չի շտապել դրանք գնել, նամանավանդ այն դեպքում, երբ հաստատ չգիտենք դրանցում հայերենի առկայության մասին: Ճիշտն ասած ես փորձել եմ միայն անվճար ստեղնաշարերը և դրանցում առայժմ բացակայում է հայերենը: Սակայն պետք չի հուսահատվել, քանի որ այդ հավելվածները ընդամենը երկու օրվա կյանք ունեն և դեռ կհասցնեն կատարեագործվել և կներառեն նաև այլ լեզուներ (այդ թվում հայերենը): 



Եկեք տեսնենք, թե ինչպես տեղադրել նոր ստեղնաշար և օգտագործել այն:

1.Ձեր սարքի AppStore-ում գտեք SwiftKey Keyboard հավելվածը և ներբեռնեք:

2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards

3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք SwiftKey ստեղնաշարը:


4.Սեղմեք SwiftKey ստեղնաշարի վրա:


5. Բացված էջում միացրեք Allow Full Access կարգավորումը


6.Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհանը և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք անհրաժեշտ ստեղնաշարը:


Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր փոխել այս ստեղնաշարի արտաքին տեսքն ու լեզուն: Բացեք սարքի վրա տեղադրված SwiftKey հավելվածը և փոխեք կարգավորումները: Օրինակ լեզուն փոխելու համար բացեք Languages բաժինը, իսկ արտաքին տեսքը փոխելու համար՝ Keyboard Settings բաժինը:


Նշեմ, որ տվյալ պահին AppStore-ում կան մի շարք այլ ստեղնաշարեր, որոնք հիմնականում վճարովի են (FleksyMinuumSwype):

Հ.Գ. 1
iOS 8-ի վրա շատ մոտ ապագայում հնարավոր կլինի տեղադրել հայերեն ստեղնաշար երկու ճանապարհով: Կամ հայ ծրագրավորողները կստեղծեն այդ ստեղնաշարը, կամ էլ վերևում նշված հայտնի ստեղնաշարերում կհայտնվի հայերենը:

Հ.Գ. 2
Եթե հանկարծ տեղադրեք որևէ վճարովի կամ անվճար ծրագիր և դրանում հայտնաբերեք հայերենը, ապա խնդրում եմ տեղեկացրեք: