Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հնարավո՞ր է արդյոք iOS 8-ում տեղադրել հայերեն ստեղնաշար


Երևի արդեն գիտեք, որ օրեր առաջ թողարկված iOS 8 համակարգում ծրագրավորողներին հնարավորություն է տրվել ստեղծել իրենց ստեղնաշարերը: Այսինքն, եթե նախկինում ստեղնաշարեր հնարավոր էր ստեղծել ու տեղադրել հավելվածների մեջ, ապա այժմ այդ ստեղնաշարերը հնարավոր է նաև օգտագործել iOS-ի հիմնական ստեղնաշարին զուգահեռ: Այլևս կարիք չի լինի բացել ստեղնաշարի համապատասխան հավելվածը, այնտեղ գրել բառեր և դրանք պատճենահանել այդ միջավայր: iOS 8-ում տեղ գտած այս նորույթը հայերիս համար ամենակարևոր ֆունկցիան է, քանի որ այն թույլ կտա iOS 8-ի վրա տեղադրել հայերեն ստեղնաշար: Ճիշտ է, նախկինում նույնպես կարող էինք iOS համակարգում տեղադրել հայերեն ստեղնաշար, սակայն դա շատ դժվար ու երկար գործընթաց էր, բացի այդ էլ անհրաժեշտ էր սարքը jailbreak անել:



Հիմա անցնենք ամենակարևոր հարցին: Հնարավո՞ր է արդյոք տվյալ պահին iOS 8-ում ունենալ հայերեն ստեղնաշար: Տվյալ պահին AppStore-ում կան մի քանի հայտնի ստեղնաշարեր, որոնք կարող ենք տեղադրել և դրանց կարգավորումներում փոխել լեզուն: Ցավոք սրտի, ստեղնաշարերի մեծ մասը վճարովի են և առայժմ պետք չի շտապել դրանք գնել, նամանավանդ այն դեպքում, երբ հաստատ չգիտենք դրանցում հայերենի առկայության մասին: Ճիշտն ասած ես փորձել եմ միայն անվճար ստեղնաշարերը և դրանցում առայժմ բացակայում է հայերենը: Սակայն պետք չի հուսահատվել, քանի որ այդ հավելվածները ընդամենը երկու օրվա կյանք ունեն և դեռ կհասցնեն կատարեագործվել և կներառեն նաև այլ լեզուներ (այդ թվում հայերենը): 



Եկեք տեսնենք, թե ինչպես տեղադրել նոր ստեղնաշար և օգտագործել այն:

1.Ձեր սարքի AppStore-ում գտեք SwiftKey Keyboard հավելվածը և ներբեռնեք:

2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards

3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք SwiftKey ստեղնաշարը:


4.Սեղմեք SwiftKey ստեղնաշարի վրա:


5. Բացված էջում միացրեք Allow Full Access կարգավորումը


6.Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհանը և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք անհրաժեշտ ստեղնաշարը:


Հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր փոխել այս ստեղնաշարի արտաքին տեսքն ու լեզուն: Բացեք սարքի վրա տեղադրված SwiftKey հավելվածը և փոխեք կարգավորումները: Օրինակ լեզուն փոխելու համար բացեք Languages բաժինը, իսկ արտաքին տեսքը փոխելու համար՝ Keyboard Settings բաժինը:


Նշեմ, որ տվյալ պահին AppStore-ում կան մի շարք այլ ստեղնաշարեր, որոնք հիմնականում վճարովի են (FleksyMinuumSwype):

Հ.Գ. 1
iOS 8-ի վրա շատ մոտ ապագայում հնարավոր կլինի տեղադրել հայերեն ստեղնաշար երկու ճանապարհով: Կամ հայ ծրագրավորողները կստեղծեն այդ ստեղնաշարը, կամ էլ վերևում նշված հայտնի ստեղնաշարերում կհայտնվի հայերենը:

Հ.Գ. 2
Եթե հանկարծ տեղադրեք որևէ վճարովի կամ անվճար ծրագիր և դրանում հայտնաբերեք հայերենը, ապա խնդրում եմ տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն