Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես ջնջել ձեր iPad-ում կամ iPhone-ում հայտնված U2 խմբի երգերի ալբոմը


Վերջերս iPhone 6 սմարթֆոնի պրեզենտացիայից հետո Apple-ը իր բոլոր օգտատերերի սմարթֆոնների և պլանշետների մեջ ավտոմատ տեղադրեց U2 խմբի երգերի ալբոմը: Այդ երգերը կարող եք գտնել ձեր սարքի փլեյլիստում: Դրանք հնարավոր է առանց ներբեռնելու լսել կամ ներբեռնել սարքի մեջ: Սակայն շատերը այս նվերը մեղմ ասած չեն ուզում ստանալ և ցանկանում են ազատվել դրանից: Հատուկ այդ նպատակով Apple-ը ստեղծել է գործիք, որի միջոցով հնարավոր է ջնջել վերը նշված ալբոմը: 

1. Բացեք այս էջը:
2. Սեղմեք Remove Album:
3. Գրեք Ձեր Apple Id-ն ու գաղտնաբառ:

Այս պարզ քայլերից հետո U2 խմբի երգերի ալբոմը կջնջվի: Սակայն, եթե դուք արդեն ներբեռնել եք այդ ալբոմից որոշ երգեր, ապա պետք է դրանք հատ-հատ ջնջեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն