Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple-ի ականջակալների թաքնված ֆունկցիաները


Apple ընկերության պաշտոնական ականջակալները բավականին թանկ արժեն, սակայն դրանք համեմատաբար որակով են և դիմացկուն: Այդ ականջակալների վրա կան ընդամենը 3 կոճակներ՝ ձայնի կառավարման երկու կոճակ և մեկ մեջտեղի կոճակ: Առաջին հայացքից թվում է, որ ականջակալներով հնարավոր է կատարել շատ քիչ գործողություններ, սակայն իրականում դրանք ունեն թաքնված ֆունկցիաներ: Օրինակ դրանցով կարող եք փոխել երգերը, լուսանկարվել, կառավարել հեռախոսազանգերը և կատարել մի շարք այլ գործողություններ: Եկեք մանրամասն տեսնենք, թե իրականում ինչ ֆունկցիաներ են թաքնված այդ ականջակալներում:


1.Մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը՝ երաժշտությունը դադարեցնելու կամ շարունակելու համար (pause/play):


2.Ձայնը բարձրացնելու համար մեկ անգամ սեղմեք + նշանի վրա:



3.Ձայնը ցածրացնելու համար մեկ անգամ սեղմեք - նշանի վրա:


4.Երգը առաջ տալու համար 2 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը: Ընդ որում երկորդ սեղմումի դեպքում սեղմեք և 1-2 վայրկյան պահեք այդ կոճակը:


5.Երգը հետ տալու համար 3 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը: Ընդ որում երրորդ սեղմումի դեպքում սեղմեք և 1-2 վայրկյան պահեք այդ կոճակը:


6.Հաջորդ երգը լսելու համար 2 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


7.Նախորդ երգը լսելու համար 3 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


8.Siri-ն ակտիվացնելու համար սեղմեք և 1-2 վայրկյան պահեք մեջտեղի կոճակը:


9.Լուսանկարվելու համար բացեք տեսախցիկի ծրագիրը (camera) և սեղմեք + նշանը: 


10.Հեռախոսազանգին պատասխանելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


11.Խոսակցությունը դադարեցնելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


12.Հեռախոսազանգին չպատասխանելու համար մեկ անգամ սեղմեք և 1-2 վայրկյան պահեք մեջտեղի կոճակը:


13.Խոսակցության ընթացքում երկրորդ գիծ միացնելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


14.Երկրորդ գծով խոսակցությունը դադարեցնելու համար մեկ անգամ սեղմեք և 1-2 վայրկյան պահեք մեջտեղի կոճակը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն