Windows 9-ի ներկայացման օրը հայտնի է

Ամսաթիվ

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Microsoft պետք է ներկայացներ Windows 9 նոր օպերացիոն համակարգը ս.թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Այժմ արդեն Microsoft ընկերությունը հաստատել է այդ իրադարձության օրը: Այն կայանալու է ս.թ. սեպտեմբերի 30-ին Սան Ֆրանցիսկոյում: Այդ իրադարձության համար Microsoft-ը սկսել է հրավիրատոմսեր ուղարկել: Սպասվում է, որ պրեզենտացիայից անմիջապես հետո հասանելի կլինի Windows 9-ի Technical Preview տարբերակը, որը նախատեսված է սարքավորումներ և ծրագրեր մշակողների համար: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս համացանցում տարածվել են մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Windows 9-ի նոր ֆունկցիաները: Ըստ նախնական տվյալների, Windows 9-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի մյուս տարվա մեջ: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն