Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 4 սմարթֆոնը

Ամսաթիվ

UNPACKED Episode 2 իրադարձության ժամանակ Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy Note շարքի նոր ֆլագմենային սմարթֆոնը՝ Galaxy Note 4-ը: Այս մոդելն ունի 5.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ Quad HD պիկսելների թողունակությամբ (2560×1440): Նոր մոդելում ավելացել են S Pen ստիլուսով աշխատելու համար մի քանի բարելավված ֆունկցիաներ: Տարբեր տարածաշրջաններում հասանելի կլինեն 4 միջուկանի (2.7 Գհց) և 8 միջուկանի (4 միջուկ՝ 1.9 Գհց և մնացած 4 միջուկը՝ 1.3Գհց) պրոցեսորներով տարբերակներ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 3 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Ի շնորհիվ micro SD քարտի հնարավոր է մեծացնել հիշողությունը ևս 64 Գբ-ով:



Samsung Galaxy Note 4 սմարթֆոնն հետնամասում ունի 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 3.7 Մպ: Սմարթֆոնն ունի WiFi, NFC, Bluetooth, GPS, IRDA մոդուլներ և մի շարք սենսորներ (ակսելերոմետը, հիրոսկոպ, բարոմետր, թվային կողմնացույց, մոտեցման սենսոր և այլն): Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև մատնահետքերի սկաներ և սրտի աշխատանքի սենսոր: Սմարթֆոնի վրա տեղադրված է 3220 մԱ/ժ մարտկոց: Այն աշխատում է Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգով: 



Սմարթֆոնի գնի մասին տեղեկություն առայժմ չկա: Այն վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից և հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն կորպուսներով:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն