Viber հավելվածում ավելացել է վիդեոզանգեր կատարելու հնարավորություն

Ամսաթիվ

Viber Media ընկերությունը թողարկել է Android և iOS համակարգերի համար նախատեսված Viber հավելվածի նոր տարբերակը, որտեղ ամենանկատի փոփոխությունը վիդեոզանգեր կատարելու ֆունկցիայի ավելացումն է: Նախկինում այդ ֆունկցիան հասանելի էր միայն համակարգիչների համար նախատեսված Viber ծրագրի վրա: Ընդ որում, այժմ հնարավոր է նաև վիդեոզանգեր կատարել համակարգչից սմարթֆոն և հակառակը:  Android և iOS համակարգերի Viber հավելվածի նոր տարբերակում ավելացել է նաև QR կոդերի հետ աշխատելու ֆունկցիա, որը նախատեսված է կոնտակտային տվյալների փոխանակման համար: Որպեսզի նոր մարդու ավելացնեք կոնտակտներում, բավական է սկանավորեք նրա կոդը: Թարմացվել է նաև հավելվածի արտաքին դիզայնը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն