Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google-ը թողարկեց Android 5.0 Lollipop համակարգը


Երկարատև փորձարկումներից հետո Google ընկերությունը վերջապես պաշտոնապես հայտարարեց Android L օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման մասին: Անդրոիդի այս տարբերակը կոչվում է Android 5.0 Lollipop: Այն տեղադրված է լինելու միանգամից երեք սարքերի վրա՝ Nexus 6, Nexus 9 և Nexus Player: Բացի այդ, մոտակա մի քանի շաբաթների ընթացքում Android 5.0 համակարգը հասանելի կլինի Nexus 4, Nexus 5, Nexus 7 և Nexus 10 սարքերի վրա:



Lollipop համակարգի նկատելի ֆունկցիաները հիմնականում վերաբերում են արտաքին ինտերֆեյսին: Այն ստացել է նոր դիզայն, որը կոչվում է Material Design: Բացի արտաքին փոփոխություններից, Lollipop համակարգում առկա են ավելի քան 5000 նոր API ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ծրագրեր մշակողների համար և հնարավորություն են տալիս ստեղծել ավելի ունիվերսալ ու հարուստ ֆունկցիանալով հավելվածներ: 



Lollipop համակարգի նոր հետաքրքիր ֆունկցիաներից է նաև ծանուցումների նոր կարգավորումները, ինչպես նաև էներգիայի պահպանման նոր Battery Saver ռեժիմը և միևնույն սարքի վրա տարբեր օգտատերերի հաշվիների հետ աշխատանքը:

Android 5.0 Lollipop համակարգի թողարկում հանդիսանում է նշանակալի իրադարձություն՝ այն Android համակարգի արտաքին ինտերֆեյսի ամենամեծ թարմացումն է՝ Android 4.0 Ice Cream Sandwich (2011թ.) համակարգից սկսած:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն