Ի՞նչ է AliExpres-ը և ի՞նչ առավելություններ ունի

Ամսաթիվ


Գնալով Հայաստանում նույնպես զարգանում է ինտերնետով առևտուր անելու պրոցեսը և սա իրոք ուրախալի փաստ է: Եթե նախկինում հայերը օգտվում էին միայն eBay կայքից, ապա այժմ կան նաև մի շարք հայկական օնլայն առևտրային հարթակներ: Սակայն այսօր կանդրադառնամ AliExpress-ին, որտեղից ես գնումներ եմ կատարում արդեն մի քանի ամիս: Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչ առավելություններ ու ֆունկցիաներ ունի այս կայքը:

1. Վճարային համակարգեր:
AliExpress կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն առևտուր անել Visa կամ MasterCard-ով, այլ նաև Webmoney, QIWI, Yandex.Money, Western Union և այլ վճարային համակարգերով: Սա անշուշտ շատ կարևոր գործոն է հայերիս համար, քանի որ այս համակարգերը Հայաստանում ունեն մեծ տարածում և շատ հեշտ է դրանց վրա գումար փոխանցել:



2.Պատվիրած ապրանքների դիրքի հետևում
AliExpress կայքում ցանկացած պատվերից հետո գնորդին տրվում է հատուկ կոդ (Tracking number), որի շնորհիվ նա կարող է տեսնել, թե տվյալ պահին որ փուլում կամ որ վայրում է գտնվում իր պատվերը: Այսինքն կարիք չկա ամենօր զանգահարեն փոստ և ճշտել, թե արդյոք փաթեթ ունեք, թե չէ: Անհրաժեշտ է ընդամենը գրել այդ կոդը համապատասխան կայքում և տեսնել ապրանքի գտնվելու վայրը: Նշեմ, որ այս կայքում կարող եք տեսնել գրեթե բոլոր բեռնափոխադրում կատարող ընկերության կողմից առաքվող ապրանքների դիրքերը: Նշեմ, որ այս ապրանքի դիրքի մասին ինֆորմացիա հայտնվում է պատվերը կատարելուց մոտ մեկ շաբաթ անց:



3. Զեղչեր
AliExpress կայքում գոյություն ունի զեղչերի բաժին, որտեղ ապրանքները թարմացվում են 24 ժամը մեկ (Երևանի ժամանակով 11:00-ից մինչև հաջորդ առավոտ 11:00): Այսինքն կարող եք ամեն օր մտնել այդ բաժինը և Ձեր ցանկացած ապրանքը գնել 50% զեղչով կամ ավելի ցածր գնով:



4. Զեղչի կտրոններ
AliExpress կայքում վաճառողները հաճախ տրամադրում են կտրոններ, որոնք կարող եք օգտագործել այդ վաճառողից զեղչով ապրանք գնելու համար: AliExpress կայքում հաճախ տեղադրվում են խաղեր, որոնց միջոցով կարող եք հավաքել միավորներ և դրանք փոխարինել զեղչի կտրոնների: Օրինակ տվյալ պահին կարող եք խաղալ այս խաղը և միավորներ վաստակել ս.թ. նոյեմբերի 11-ին գնումներ կատարելու համար:


5.Ռեյտինգային աղյուսակներ
Բացի այդ, կարող եք նաև այցելել ամենաշատ պատվիրված ապրանքների էջը և տեսնել, թե ինչ են մարդիկ ամենաշատը պատվիրում և որ ապրանքներն են տվյալ պահին արդիական:



6.Գումարի վերադարձ
Ցանկացած ապրանք գնելու դեպքում վաճառողը առաջարկում է որոշակի ժամանակահատված (օրինակ 60 օր), որի ընթացքում կարող եք բողոքարկել և ստանալ գումարը: Օրինակ, եթե Դուք չես ստացել պատվերը 55 օրվա ընթացքում, ապա կարող եք նամակ գրել վաճառողին և պահանջել գումարը: Նա կամ պետք է երկարացնի այդ ժամկետը, կամ էլ վերադարձնի ամբողջ գումարը: Սակայն աշխատեք անտեղի բողոքներ չբացել և մի փոքր սպասել: Միջինում մի ամսից ապրանքները հասնում են Հայաստան, սակայն լինում են դեպքեր, երբ առաքումը տևում է մոտ 2 ամիս: Կարող եք օգտվել պատվերների դիրքի հետևելու ֆունկցիայից և հատուկ կոդով տեսնել պատվերի դիրքը:


Վերջում նշեմ, որ ապրանքը ստանալուց հետո պետք է մտնել այդ ապրանքի էջ և հաստատել, որ պատվերը ստացել եք: Վերջում նաև կարող եք գրել Ձեր կարծիքը վաճառողի ու ապրանքի վերաբերյալ: Դե ինչ, ձեզ մնում է միայն կատարել գնումներ և այս գրառման տակ կիսվել կարծիքներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. ISK TRVAC JAMANAK@ VRJANALUC HETO ERB APRANQ@ AYTPES EL CHEM STANUM INCHPES EV OV PETQ E VERADARCNI IM GUMAR@?

    ReplyDelete