Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար կթողարկվի Opera Mini ինտերնետ դիտարկիչը

Ամսաթիվ

Opera Software ընկերությունը Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար ներկայացրել է Tizen օպերացիոն համակարգում աշխատող Opera Mini ինտերնետ դիտարկիչը: Նշեմ, որ Opera Mini-ն այդ ժամացույցների համար նախատեսված առաջին ինտերնետ դիտարկիչն է: Opera Mini ծրագրի այս տարբերակի ինտերֆեյսը հարմարեցված է ժամացույցի փոքր էկրանի վրա աշխատելու համար: Opera Mini-ի այս տարբերակը նույնպես պարունակում է տրաֆիկի նվազեցման ֆունկցիա, որը թույլ է տալիս արագացնել ինտերնետ էջերի բեռնումը և խնայում է տրաֆիկի վրա ծախսվող գումարը:  Samsung Gear S  «Խելացի» ժամացույցների համար նախատեված Opera Mini հավելվածը անվճար հասանելի կլինի Samsung Gear Apps խանութում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն