Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Թողարկվեց Windows 10 Technical Preview տարբերակի հերթական տարբերակը: Ինչ փոփոխություններ կան և ինչպես տեղադրել


Մոտ երեք շաբաթ առաջ Microsoft-ը թողարկեց Windows 10 օպերացիոն համակարգի Technical Preview տարբերակը, որը հնարավոր է անվճար ներբեռնել և տեղադրել: Երեկ Microsoft-ը թողարկեց արդեն այդ համակարգի թարմացումը, որը ստացել է 9860 համարը, որը կարելի է տեղադրել Windows Update ֆունկցիայի միջոցով (առանձին ISO ֆայլ չի լինի): Windows 10 Technical Preview -ի սկզբնական տարբերակն իր մեջ ներառում էր նոր  «Start» մենյուն, վիրտուալ աշխատասեղանների  ֆունկցիան և Snap գործառույթը, իսկ այս թարմացման մեջ առաջին հայացքից աչքի է ընկնում ծանուցումների նոր ֆունկցիան: Ըստ Microsoft-ի՝ այս թարմացումը ներառում է ավելի քան 7000 փոփոխություններ:



Ինչպես արդեն ասեցի, այս թարմացման ամենակարևոր փոփոխություններից մեկը ծանուցումների կենտրոնի ավելացումն է, որը գտնվվում է էկրանի ներքևի աջ անկյունում: Այս ֆունկցիան նման է Windows Phone 8.1-ում առկա ֆունկցիային: Օգտատերը կարող է ջնջել որոշ ծանուցումներ, կամ միանգամից մաքրել ամբողջ ցանկը: Ընդ որում, ծանուցումները խմբավորվում են ըստ ծրագրերի և դասավորվում են ըստ ժամանակի: Առայժմ չկան ծանուցումների հետ աշխատելու համար նախատեսված լրացուցիչ ֆունկցիաներ, սակայն հետագայում միգուցե դրանք նույնպես հայտնվեն: Օրինակ օգտատերը չի կարող եկած հաղորդագրությանը պատասխանել անմիջապես ծանուցումների կենտրոնից:


Windows 10 Technical Preview-ի այս թարմացման հաջորդ նորույթներից է նաև  Win + Shift + ստեղնաշարի սլաքների միջոցով բացված պատուհանները այլ էկրանների վրա տեղափոխելու ֆունկցիան: Վիրտուալ էկրանների վրա տեղափոխվելու դեպքում այժմ ցուցադրվում է անիմացիա: Նաև կարող եք համակարգչի կարգավորումներում ընտրել թարմացումների ինտենսիվությունը:


Բացի կատարված բարեփոխումներից, այս թարմացումը պարունակում է նաև մի քանի թերություններ: Օրինակ խնդիրներ կարող են առաջանալ Wi-fi կապին կպնելու կամ համակարգիչը քնացնելու ժամանակ: Սակայն Microsoft-ը խոստանում է այս և այլ նմանատիպ խնդիրները լուծել մոտ ապագայում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն