Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ամանորյա հուզիչ տեսահոլովակ պինգվինի և նրա ընկերոջ մասին

Ամանորյա հուզիչ տեսահոլովակ պինգվինի և նրա ընկերոջ մասին


Հայտարարությունների նոր կայք Հայաստանում

Հայտարարությունների նոր կայք Հայաստանում


Listam.ru –ն իրենից ներկայացնում է հայկական նոր, ֆոտո և վիդեո հայտարարությունների կայք, որտեղ կարող եք անվճար տեղադրել Ձեր հայտարարությունն առանց գրանցվելու: Այս համակարգի առավելությունը կայանում է նրանում, որ Ձեր ավելացրած հայտարարությունն արագորեն կհայտնվի որոնողական համակարգերում` դրանով իսկ նպաստելով Ձեր կողմից տեղադրված ինֆորմացիայի արագ և լայնամասշտաբ տարածմանը հայկական շուկայում: Կայքը պարզ և հարմար է կառավարման մեջ, արագ է և պրակտիկ: Այստեղ Դուք հեշտությամբ կգտնեք Ձեզ հետաքրքրող ապրանքը և ծառայությունը: Դուք կարող եք հետևել Ձեր հայտարարության այցելությունների քանակին: Listam.ru–ի օգնությամբ դուք կարող եք գնել և վաճառել, առաջարկել և գտնել աշխատանք և այլ ծառայություններ, կարող եք ձեռք բերել նոր ընկերներ և գործընկերներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մերուժան Պեպանյանը
Թողարկվել է նոր Яндекс ալֆա ինտերնետ դիտարկիչը

Թողարկվել է նոր Яндекс ալֆա ինտերնետ դիտարկիչը


Яндекс ընկերությունը ներկայացրեց «Яндекс» ինտերնետ դիտարկչի նոր ալֆա տարբերակը: Այս նոր տարբերակի գլխավոր առանձնահատկություններից է թափանցիկ ինտերֆեյսը: Նոր դիտարկիչը ընդունում է բացված էջի գույները, որի հետևանքով ծրագրի և ինտերնետ կայքի միջև ոչ մի սահմանագիծ այլևս չկա: 



Նոր «Яндекс» դիտարկչում բացված էջերի ցանկը գտնվում է ներքևի մասում: Ծրագրի ստեղծողները սա բացատրում են հետևյալ կերպ՝ «ինտերնետ դիտարկիչը հանդիսանում է օգտատիրոջ երկրորդ աշխատանքային սեղանը: Երաժշտության նվագարկիչ-ծրագրերի փոխարեն նրանք բացում են երաժշտական կայքեր,  իսկ մեսենջերների փոխարեն՝ սոցիալական կայքեր: Այսինքն բացված էջերի ցանկը տեղադրված է այնտեղ, որտեղ Windows-ի և OS X-ի օգտատերերը սովորեն են տեսնել բացված ծրագրերը»
Բացված էջերի ցանկում գտնվող յուրաքանչյուր կայք նշված է հատուկ գույնով: Օրինակ Twitter-ի դեպքում երկնագույն է, իսկ Facebook-ի դեպքում՝ մուգ կապույտ: Նույն կայքի վրա գտնվող բացված տարբեր էջերը խմբավորվում են:



Յուրաքանչյուր կայքի համար նոր  «Яндекс» ինտերնետ դիտարկչում կա հատուկ էկրան, որտեղ տեղադրված է լրացուցիր ինֆորմացիա: Այն բացվում է կայքի անունը սեղմելու դեպքում: Այդ էջի վրա ցուցադրվում են կայքի հետ աշխատելու ֆունկցիաներ (օր. տպել կամ կիսվել ընկերների հետ): Այդ վահանակի վրա ցուցադրվում է նաև հավելյար տվյալներ: Օրինակ, եթե այցելել եք ռեստորանի կայք, ապա այդ վահանակի վրա կտեսնեք քարտեզի վրա դրա դիրքը:

Անվտանգությանը վերաբերող նոր գործիք Google-ի կողմից

Անվտանգությանը վերաբերող նոր գործիք Google-ի կողմից


Google-ը ներկայացրեց օգտատերերի անվտանգությանը վերաբերող երկու նոր գործառույթներ, որոնք թույլ են տալիս կառավարել տարբեր սարքերի միջոցով օգտատիրոջ հաշվի մուտքը: Այսպիսով թողարկվել է Devices and Activity նոր էջը, որտեղ ցուցադրվում են բոլոր այն սարքերը, որոնք տվյալ պահին կապված են օգտատիրոջ Google-ի հաշվին: Այս էջի վրա մանրամասն ցուցադրվում են սարքի տեսակը, ինտերնետ դիտարկչի տարբերակը, ամսաթիվը, գտնվելու վայրը և այլն: 


Սա կարող է օգտակար լինել հատկապես այն դեպքում, երբ ցանկանում եք դուրս գալ Ձեր հեռավորության վրա գտնվող պլանշետի, համակարգչի կամ հեռախոսի վրա տեղադրված Google հաշվից:

Ներկայացված երկրորդ գործիքի միջոցով հնարավոր է քայլ առ քայլ կարգավորել օգտատիրոջ հաշվի անվտանգությանը վերաբերող կարգավորումները:




Հերթական գովազդում Microsoft-ը ծաղրում է Apple-ի Siri համակարգին

Հերթական գովազդում Microsoft-ը ծաղրում է Apple-ի Siri համակարգին


Microsoft-ը շարունակում է իր գովազդներում ծաղրել Apple-ի արտադրանքներին: Այս անգամ հերթը հասավ Siri համակարգին: Հերթական գովազդային հոլովակի մեջ զրուցում են Microsoft-ին պատկանող Cortana և Apple-ի Siri ձայնային համակարգերը: Զրույցի թեման  HTC One (M8) սմարթֆոնի գեղեցիկ ու հարմար պատյանն է:



Երկրորդ գովազդային հոլովակում Microsoft Lumia 830 սմարթֆոնը պարզում է, որ նոր iPhone 6 Plus-ի միակ առավելությունը մեծ էկրանն է:

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Միքայել Հարությունյանը

Pro Evolution Soccer 2015 (Ներբեռնել )

Pro Evolution Soccer 2015 (Ներբեռնել )


Համակարգչային պահանջներ
 Օպերացիոն համակարգ՝ Windows Vista | 7 | 8 | 10
 Պրոցեսոր՝ Intel Core 2 Duo 1.8 ԳՀց | AMD Athlon II X2 240
 Օպերատիվ հիշողություն՝ 1 Գբ
✔ Վիդեոքարտ՝ NVIDIA GeForce 7800 | ATI Radeon X1300 | Intel HD Graphics 2000
 Ազատ ծավալ սկավառակի վրա՝ 8,40 Գբ



Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:


Նոյեմբերի 21-ից մինչև 2015թ. փետրվարի 28-ը Յուքոմի ինտերնետ արագությունները բազմապատկվում են

Նոյեմբերի 21-ից մինչև 2015թ. փետրվարի 28-ը Յուքոմի ինտերնետ արագությունները բազմապատկվում են



«Յուքոմ» ընկերությունն ամանորին ընդառաջ հաճելի անակնկալ է մատուցում իր բոլոր բաժանորդներին: Նոյեմբերի 21-ից բոլոր ինտերնետ արագությունները բազմապատկվում են, և նվազագույն ինտերնետ արագությունը դառնում է 10 Մբ/վ՝ ամսական ընդամենը 6000 դրամով: Իսկ «Triple Play Rock» և «Triple Play Jazz» սակագնային փաթեթների բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու համապատասխանաբար 125 Մբ/վ և 350 Մբ/վ արագությամբ ինտերնետից, որը կարող են օգտագործել համապատասխան թողունակությամբ փոխանցող և ընդունող սարքի առկայության և մալուխային միացման դեպքում:

Առաջարկը վերաբերում է ֆիզիկական անձանց և գործում է մինչև 2015թ. փետրվարի 28-ը:


GTA V խաղում հնարավոր է խաղալ որպես կատու, շուն, խոզ, դելֆին, հավ, եղնիկ, կով և այլն

GTA V խաղում հնարավոր է խաղալ որպես կատու, շուն, խոզ, դելֆին, հավ, եղնիկ, կով և այլն


Պարզվում է, որ վերջերս թողարկված GTA V խաղի թարմացված տարբերակում կան թաքնված խոտաբույսեր, որոնք ուտելուց հետո ձեր կողմից կառավարվող մարդը վերածվում է տարբեր կենդանիների և հնարավորություն է ընձեռնվում կառավարել այդ կենդանիներին: Youtube-ի օգտատերերը բացահայտել են 27 այդպիսի բույսեր, որոնք ուտելուց հետո խաղացողը կարող է խաղալ որպես կատու, շուն, խոզ, եղնիկ, դելֆին, ճայ, հավ արծիվ և այլն:


Կատու



Ճայ



Շուն



Խոզ



Եղնիկ



Դելֆին


Կով


Հավ
Սովորեք դաշնամուր նվագել Flowkey ծառայության միջոցով

Սովորեք դաշնամուր նվագել Flowkey ծառայության միջոցով


Flowkey-ը հիանալի ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր երազում են դաշնամուր նվագել սովորել: Այս ծառայության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որևէ երաժշտություն նվագել սովորելուց հետո կարող եք այն նվագել ձեր դաշնամուրի վրա, իսկ Flowkey ծառայությունը միկրոֆոնի միջոցով իրական ժամանակում կլսի և կտեղեկացնի սխալների մասին: Չնայած, որ Flowkey ծառայությունը գտնվում է բետա փուլում, այս ֆունկցիան աշխատում է անթերի: 



Flowkey ծառայությունում ստեղծագործությունները բաժանված են 4 բաժինների՝ սկսնակ, միջին, առաջադեմ և պրոֆեսիոնալ: 


Սովորելու գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. էկրանի վերևի ուսուցիչը նվագում է երաժշտությունը, իսկ ներքևում ցուցադրվում են դրա նոտաները: Հնարավորություն կա անջատել աջ կամ ձախ ձեռքերը: Կարող եք նաև արագացնել կամ դանդաղացնել երաժշտությունը:
Ինչպես լուծել Անդրոիդ համակարգում հայերեն տառատեսակների խնդիրը

Ինչպես լուծել Անդրոիդ համակարգում հայերեն տառատեսակների խնդիրը


Ներկայացվեց «Game of Thrones» համակարգչային խաղի առաջին թիզերը

Ներկայացվեց «Game of Thrones» համակարգչային խաղի առաջին թիզերը



Telltale Games ընկերությունը ներկայացրեց հայտնի «Game of Thrones» հեռուստասերիալ հիման վրա ստեղծված համակարգչային խաղի առաջին թիզերը: Խաղը բաղկացած է լինելու 6 մասերից: Խաղի առաջին մասը թողարկվել է շատ շուտով, սակայն կոնկրետ ամսաթիվ առայժմ չի հաղորդվում:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Դաբաղյանը
Գրաֆիկական ի՞նչ տարբերություններ կան PS3 և PS4 կոնսոլների համար նախատեսված GTA V խաղի տարբերակների միջև

Գրաֆիկական ի՞նչ տարբերություններ կան PS3 և PS4 կոնսոլների համար նախատեսված GTA V խաղի տարբերակների միջև


Նոյեմբերի 18-ին թողարկվեց GTA V խաղի նոր տարբերակը, որը նախատեսված է PlayStation 4 և Xbox One խաղային կոնսոլների համար: Հիշեցնեմ, որ այս տարբերակում առկա է «Առաջին դեմքով» խաղալու ռեժիմ: Թարմացված տարբերակում հայտնվել են նոր զենքեր, մեքենաներ և խաղային էֆեկտներ: Այս տեսահոլովակում կարող եք տեսնել, թե գրաֆիկական ինչ տարբերություններ կան PlayStation 3 և PlayStation 4 կոնսոլների համար նախատեսված GTA V խաղի տարբերակների միջև:

Nokia ընկերության Android Z Launcher հավելվածն արդեն հասանելի է բոլորի համար

Nokia ընկերության Android Z Launcher հավելվածն արդեն հասանելի է բոլորի համար


Nokia ընկերությունն այսօր ներկայացրեց իր նոր պլանշետը, որն աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգով և ունի նախապես տեղադրված Z Launcher հավելվածը: Այսպիսով Nokia  ընկերությունը որոշել է այդ հավելվածը հասանելի դարձնել Android-ի բոլոր օգտատերերի համար և այն արդեն կարող եք ներբեռնել Google Play-ից:



Z Launcher-ը սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին ցուցադրում է օգտատիրոջ կողմից տվյալ ժամին ամենաշատ օգտագործվող հավելվածները: Այն թույլ է տալիս նաև էկրանին գրել որև տառ և տեսնել այդ տառով սկսվող հավելվածները:
Nokia ընկերությունը վերադառնում է 249$ արժողությամբ նոր պլանշետով:

Nokia ընկերությունը վերադառնում է 249$ արժողությամբ նոր պլանշետով:


Nokia ընկերությունը ներկայացրեց իր ապրանքային նշանով նոր պլանշետ, որը ստացել է N1 անվանումը: Այս պլանշետն առաջին հայացքից շատ նման է iPad mini պլանշետին: Nokia N1 պլանշետն ունի 7.9 դյույմանոց IPS էկրան՝ 2048х1536 կետերի թողունակությամբ (4:3 հարաբերությամբ): Էկրանը ծածկված է Gorilla Glass 3 պաշտպանողական ապակիով: Պլանշետն ունի 4 միջուկանի 64 բիթանոց Intel Atom Z3580 պրոցեսոր, որն աշխատում է 2,3Գհց հաճախականությամբ: Պլանշետի վրա տեղադրված է 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներքին հիշողություն:



Պլանշետի հետնամասում տեղադրված է 8 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 5 Մպ: Պլանշետը ներառում է Wi-Fi 802.11a/b/g/n/ac, Bluetooth 4.0, հիրոսկոպ, ակսելերոմետր, երկու բարձրախոսներ և միկրոֆոն: Պլանշետի մարտկոցի լիցքը  5300 մ/Աժ է:



Nokia N1 պլանշետն ունի ալյումինից կորպուս և կշռում է 318 գրամ: Սարքն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և ունի նախապես տեղադրված Nokia Z Launcher հավելվածը:  Այս նոր պլանշետը վաճառքի կհանվի 2015թ. սկզբին և կարժենա 249 ԱՄՆ դոլար:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տիգրան Ներկարարյանը

Ֆեյսբուքը թույլ է տալիս ընտրել ընկերներից մեկին և ստեղծել Ձեր հարաբերությունների մասին պատմող ֆիլմ

Ֆեյսբուքը թույլ է տալիս ընտրել ընկերներից մեկին և ստեղծել Ձեր հարաբերությունների մասին պատմող ֆիլմ


Ֆեյսբուքի  ստեղծել է մի գործիք, որի միջոցով կարող եք ընտրել Ձեր ընկերներից մեկին և տեսնել Ձեր հարաբերությունների մասին պատմող ֆիլմ: Գործիքի մեջ աշխատեք ընտրել այն մարդուն, ում անունը ավելի շատ եք ստատուսներում ու լուսանկարներում Tag արել, կամ այդ մարդն է Ձեզ հաճախ Tag արել
PlayStation 4 և Xbox One կոնսոլների համար նախատեսված Grand Theft Auto V խաղի թրեյլերը

PlayStation 4 և Xbox One կոնսոլների համար նախատեսված Grand Theft Auto V խաղի թրեյլերը


Microsoft .NET framework գրադարանը շուտով կդառնա «բաց» և բազմապլատֆորմ

Microsoft .NET framework գրադարանը շուտով կդառնա «բաց» և բազմապլատֆորմ


Ավելի քան 12 տարի  .NET framework գրադարանը հանդիսանում էր Windows-ով աշխատող ծրագրեր գրելու համար: Սակայն Microsoft-ը որոշել է փոխել իր քաղաքականությունը և .NET գրադարանը շուտով դառնալու է բաց ծրագրային կոդով (open source) և բազմապլատֆորմ cross-platform: Այսինքն հնարավոր կլինի .NET գրադարանով գրել ծրագրեր Windows-ի, MacOS-ի, Linux-ի, Android-ի և iOS-ի համար: Microsoft-ը պլանավորում է նաև համագործակցել Xamarin ընկերության հետ, որն արդեն ունի բաց ծրագրային կոդով .NET գրադարան՝ հիմնված C# լեզվի վրա: Xamarin-ը թույլ է տալիս Visual Studio-ում ստեղծել ծրագրեր այլ պլատֆորմերի համար:  .NET framework-ի նոր գրադարանը կտեղադրվի հայտնի GitHub կայքում:

Նոյեմբերի 22 և 23-ին Երևանում տեղի կունենա GDG DEVFEST տեխնոլոգիական միջոցառումը

Նոյեմբերի 22 և 23-ին Երևանում տեղի կունենա GDG DEVFEST տեխնոլոգիական միջոցառումը


2014թ. նոյեմբերի 22 և 23-ին Google Developer Group Armenia (GDG Armenia) խումբը Երևանում արդեն երկրորդ անգամ կազմակերպում է GDG DEVFEST տեխնոլոգիական միջոցառումը, որը տեղի կունենա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Գլոբալ DevFest միջոցառման գլխավոր հովանավորն է Google ընկերությունը, իսկ հայաստանյան միջոցառման հովանավորներ են նաև X-TECH և Ginosi ընկերությունները:

Երևանյան GDG DEVFEST-ը նախորդ տարի հյուրընկալեց տեխնոլոգիաների ավելի քան 200 սիրահարների, ովքեր 2 օրերի ընթացքում ականատես եղան մի շարք տեխնոլոգիական պրեզենտացիաների, այդ թվում՝ Google ընկերության մասնագետ Իգոր Մահանյոկի Google Glass պրեզենտացիային:

Այս տարի ևս GDG DEVFEST երկօրյա միջոցառումը հագեցած կլինի բազմաթիվ տեխնոլոգիական պրեզենտացիաներով, որոնք կներկայացնեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում ընգրկված թեմաները կունենան բազմակողմանի ուղղվածություն՝ Google ընկերության նորաստեղծ Polymer նախագծից մինչև AngularJS, խաղային տեխնոլոգիաներից մինչև ստարտափ ընկերություններ:

DEVFEST Հայաստան 2014-ը կունենա նաև հատուկ հյուր՝ Google ընկերության հայազգի աշխատակից Արամ Այազյանը, ով նույնպես կներկայանա իր պրեզենտացիայով:

Այս տարի միջոցառման երկրորդ օրը հագեցած կլինի նաև հաքաթոնով, որը նվիրված կլինի Android-ի նորամուծություններից մեկին՝ Android Wear-ին: Հաքաթոնի մրցակից թիմերը 12 ժամվա ընթացքում կփորձեն ներկայացնել իրենց կողմից մշակված ծրագրերն ու հավելվածները՝ նախատեսված նորաստեղծ սարքերի համար:
Միջոցառման և հաքաթոնի մասնակցության համար բոլոր ցանկացողները կարող են գրանցվել devfest.gdg.am կայքում:
Նոր հայկական գովազդային համակարգ կայքերի տերերի և գովազդատուների համար: Manager.am

Նոր հայկական գովազդային համակարգ կայքերի տերերի և գովազդատուների համար: Manager.am


Manager.am Գովազդային Համակարգն իրենից ներկայացնում է ինտերներտում հայկական գովազդի շուկա, որտեղ կայքի կառավարիչները, բլոգերները և ինտերնետ-մարկետինգով զբաղվող ցանկացած ընկերություն կարող են վաճառել իրենց գովազդային հարթակները, իսկ գովազդատուները շատ արագ, պատվիրել և տեղադրել իրենց վահանակները վեբ-կայքերում կամ կատարել այլ տեսակի գովազդային փաթեթների պատվերներ: Manager.am գովազդի համակարգը նաև ապահովում է մանրամասն վիճակագրություն իր հաճախորդների համար: Ամբողջ գործընթացը ավտոմատացված է, բայց և միշտ գտնվում է համակարգի ադմինիստրացիայի վերհսկողության ներքո: Խարդախությունը բացառված է:



Համակարգում գրանցվելն անվճար է: Գումարի լիցքավորման և դուրս բերման գործընթացը կատարվում է վստահված և անվտանգ համակարգերի միջոցով:



Manager.am Գովազդային Համակարգը Webmaker Studio ընկերության նախագիծն է: Համակարգը ամբողջությամբ մշակված և ստեղծված է WebMaker Studio-ի կողմից:
Այս կայքում հնարավոր է տեսնել տարբեր երկրների բնակիչների և հիմնարկությունների անվտանգության տեսախցիկները

Այս կայքում հնարավոր է տեսնել տարբեր երկրների բնակիչների և հիմնարկությունների անվտանգության տեսախցիկները


Մարդիկ հիմնականում տեղադրում են տեսախցիկներ ապահովության համար, սակայն որոշ բացթողումների պատճառով այդ տեսախցիկներն աշխատում են իրենց իսկ դեմ: Այսպիսով ստեղծվել է մի կայք, որտեղ տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող այն տեսախցիկները, որոնց տերերը ալարել կամ մոռացել են փոխել սկզբնական գաղտնաբառերը: Եվ այդ տեսախցիկները համացանցին միացնելու դեպքում դառնում են հասանելի բոլորի համար: Հիմնականում տեսախցիկների վրա դրված են լինում admin օգտատունն ու գաղտնաբառը, կամ երբեմն գաղտնաբառը ընդհանրապես բացակայում է:


Հատկանշական է, որ այս տեսախցիկները տեղադրված են ոչ միայն հիմնարկություններում և փողոցներում, այլ նաև սեփական բնակարաններում: Կայքում տվյալ պահին հասանելի են հազարավոր տեսախցիկներ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Նույսիկ այս կայքը ստեղծողներն են խորհուրդ տալիս, որպեսզի մարդիկ փոխեն իրենց գաղտնաբառերը: Բնականաբար գաղտնաբառերը փոխելուց հետո այս տեսախցիկները այլևս հասանելի չեն լինի բոլորի համար:
Չափազանց հետաքրքիր ու կրեատիվ տեսահոլովակ Honda-ի կողմից

Չափազանց հետաքրքիր ու կրեատիվ տեսահոլովակ Honda-ի կողմից




Թարմացված
Ինտերակտիվ տեսահոլովակն արդեն հասանելի չէ: Կարող եք պարզապես տեսնել ցուցադրական տարբերակը:



Honda ընկերության Youtube-ի ալիքում տեղադրվել է մի չափազանց հետաքրքիր ու կրեատիվ տեսահոլովակ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ այնտեղ տեղադրված են երկու տեսահոլովակներ, որոնք իրար շատ նման են, բայց միևնույն ժամանակ իրարից բավականին տարբեր: Տեսահոլովակը դիտելու համար պետք է ընդամենը բացել այս կայքը և սեղմել Play կոճակը: Այնուհետև տեսահոլովակը դիտելու ընթացքում պարբերաբար սեղմեք ստեղնաշարի R կոճակը և սինխրոն դիտեք գրեթե նույն սցենարով, սակայն այլ տեսահոլովակ:
Android և iOS համակարգերի համար նախատեսված Word, Excel, PowerPoint ծրագրերը դարձել են անվճար

Android և iOS համակարգերի համար նախատեսված Word, Excel, PowerPoint ծրագրերը դարձել են անվճար

Այսօր Microsoft ընկերությունը հայտնեց, որ iOS և Android համակարգերի համար նախատեսված իր օֆիսային փաթեթը (Word, Excel և PowerPoint ) այսուհետ հասանելի կլինի անվճար: iPhone-ի և iPad-ի համար նախատեսված թարմացումներն արդեն հնարավոր է ներբեռնել, իսկ Android-ից օգտվողները պետք է մի փոքր սպասեն:


Հիշեցնեմ, որ նախկինում iPad-ի համար նախատեսված Word, Excel և PowerPoint ծրագրերով անվճար հնարավոր էր միայն բացել և տեսնել ֆայլերը, իսկ դրանք խմբագրելու համար պետք էր բաժանորդագրվել Office 365 վճարովի փաթեթին: Ծրագրերի թարմացված տարբերակում հայտնվել է նաև Dropbox-ի հետ աշխատելու հնարավորություն, որը թույլ է տալիս ֆայլերը բացել, խմբագրել և պահպանել այդ ամպային ծառայության վրա:


Ներբեռնել iOS-ի համար՝ Word, Excel, PowerPoint
Տարեդարձի նվեր Orange-ի բաժանորդներին

Տարեդարձի նվեր Orange-ի բաժանորդներին


Նոյեմբերի 5-ին Orange բջջային օպերատորը նշում է իր 5-րդ տարեդարձը և այս առիթով իր բոլոր բաժանորդներին նվիրում է անվճար ինտերնետ: Եթե Դուք Orange բջջային կապի բաժանորդ եք, ապա նոյեմբերի 5-ին ուղարկեք Ձեր Orange համարից 5 թիվը 0505 կարճ համարին և ստացեք նվեր 100 Մբ բջջային ինտերնետ, որը կարող եք օգտագործել 5 օրվա ընթացքում:
GTA V խաղում կհայտնվի «առաջին դեմքով» խաղալու հնարավորություն (Տեսանյութ)

GTA V խաղում կհայտնվի «առաջին դեմքով» խաղալու հնարավորություն (Տեսանյութ)


Grand Theft Auto 5 խաղի թարմացված տարբերակը կներառի «Առաջին դեմքով» խաղալու ռեժիմ, որը խաղացողին կհաղորդի նոր զգացողություններ: Թարմացված տարբերակը նախատեսված է լինելու PlayStation 4 և Xbox One նոր սերնդի կոնսոլների համար: Խաղի թարմացված տարբերակում կհայտնվեն նոր զենքեր, մեքենաներ և խաղային էֆեկտներ: 



PlayStation 4 և Xbox One կոնսոլների համար խաղը հասանելի կլինի ս.թ. նոյեմբերի 18-ին, իսկ անհատական համակարգիչների վրա աշխատող տարբերակը կթողարկվի 2015 թվականի հունվարի 27-ին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Աշոտ Կիրակոսյանը
Հին «խաղային ավտոմատների» ավելի քան 900 խաղեր կարող եք խաղալ Archive.org կայքում

Հին «խաղային ավտոմատների» ավելի քան 900 խաղեր կարող եք խաղալ Archive.org կայքում


Archive.org կայքում ստեղծվել է The Old School Emulation Center (TOSEC) կոչվող նախագիծ, որը նախատեսված է ինտերնետում տեղադրել և պահպանել հին «խաղային ավտոմատների» խաղերը: Դրանք հնարավոր է խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում և աշխատում են առանց լրացուցիչ ծրագրեր կամ էմուլյատորներ տեղադրելու: Հիշեցնեմ, որ Archive.org կայքը թույլ է տալիս նաև տեսնել ինտերնետ կայքերի հին տեսքերը (օրինակ մեկ տարի առաջվա):  Խաղերում օգտագործվում են ստեղնաշարի ստաքները, Ctrl, Alt և Space կոճակները:


Քանի որ խաղերը նախատեսված են խաղային ավտոմատների համար, ապա դրանցից որոշները կարող են պահանջվել կոպեկ տեղադրում ավտոմատի մեջ: Նման դեպքերում ստեղնաշարի վրա պարզապես սեղմեք 5 թիվը:
Նոր գովազդում Lenovo-ն ծաղրում է Apple MacBook Air-ին

Նոր գովազդում Lenovo-ն ծաղրում է Apple MacBook Air-ին


Իր հեթրական գովազդում Lenovo ընկերությունը ներկայացնում է Lenovo Yoga 3-ի առավելությունները Apple MacBook Air-ի նկատմամբ և այս մենամարտում Lenovo Yoga 3-ը ներկայացվում է որպես բացարձակ հաղթող: Այստեղ մի հարց է առաջանում. իսկ ինչու՞ չեն ներկայացվում  Apple MacBook Air-ի այն ֆունկցիաները, որոնք չկան Lenovo Yoga 3-ի վրա: Դե իհարկե, սա Lenovo-ի գովազդն է ու իրենց ապրանքը ամենալավն է :)
«Օպտիմում»-ը հանդիսանում է 1C ծրագրի հավաստագրված ուսուցման կենտրոն

«Օպտիմում»-ը հանդիսանում է 1C ծրագրի հավաստագրված ուսուցման կենտրոն



Օպտիմում ուսումնական կենտրոնը՝ իր գործունեության ընթացքում հասցրել է բարձր գնահատականի արժանանալ թե՛ իր ուսանողների/շրջանավարտների կողմից, և թե՛ տեղեկան և միջազգային ՏՏ ընկերությունների կողմից:

Ուսումնական կենտրոնը արժանացել է բարձր գնահատականի ի շնորհիվ հստակ թիրախավորված ռազմավարության և դասընթացների կազմակերպման և կառավարման ամենաառաջադեմ համակարգերի կիրառման (Moodle):
Օպտիմում ուսումնական կենտրոնի առավելություններից են՝

  • ՏՏ-ի և կառավարման մասնագիտական դասընթացների ամենալայն սպեկտրը Երևանում,
  • փորձառու մասնագետներից կազմված աշխատակազմ և ուսուցանման թիրախային մեթոդոլոգիա,
  • հարմարավետ դասասենյակներ՝ հագեցած նորագույն համակարգչային տեխնիկայով,
  • ուսուցման համար բարենպաստ միջավայր,
  • ուսուցման բարձր արդյունավետություն,
  • դասընթացների ավարտական վկայականներ,
  • ՏՏ և այլ ոլորտներում աշխատանք գտնելու իրական հնարավորություն:

2014 թվականի սեպտեմբերից Օպտիմում ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ում և ԱՊՀ երկրներում հայտնի 1C ծրագրի հավաստագրված ուսուցման կենտրոն (1C Центр Сертифицированного Обучения (ЦСО)):

Այն տարածաշրջանում միակ կենտրոնն է, որտեղ հնարավորություն է ընձեռվում սովորել 1C Հաշվապահություն 8, 1C Առևտրի կառավարում 8 և 1C Ծրագրավորում 8 և քննության արդյունքում ստանալ 1C-ի կողմից տրամադրվող վկայական:

Հավաստագրված ուսումնական կետրոնի հիմնական առանձնահատկություններն են`

  • մասնագիտական խորհրդատվություն,
  • ուսուցման իրականացում համաձայն 1C-ի կողմից տրամադրվող մեթոդական և մեթոդաբանական ուղեցույցների,
  • լիցենզավորված ծրագրային փաթեթների կիրառում,
  • ուսուցումն իրականացվում է 1C-ի կողմից հավաստագրված մասնագետների կողմից
  • մշտապես ծրագրային թարմացում,
  • մասնակիցներին համապատասխան ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում,
  • 1C-ի կողմից տրամադրվող վկայական ուսումնական ծրագրի ավարտին:

Անցկացման վայր`
Օպտիմում ՏՏ կենտրոն (ք. Երևան Խանջյան 11)
095 525-925, 060 525-925
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էրիկ Նուրոյանը