Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հին «խաղային ավտոմատների» 900 խաղերը տեղադրվել են Archive.org կայքում


Archive.org կայքում ստեղծվել է The Old School Emulation Center (TOSEC) կոչվող նախագիծ, որը նախատեսված է ինտերնետում տեղադրել և պահպանել հին «խաղային ավտոմատների» խաղերը: Դրանք հնարավոր է խաղալ անմիջապես ինտերնետ դիտարկչում և աշխատում են առանց լրացուցիչ ծրագրեր կամ էմուլյատորներ տեղադրելու: Հիշեցնեմ, որ Archive.org կայքը թույլ է տալիս նաև տեսնել ինտերնետ կայքերի հին տեսքերը (օրինակ մեկ տարի առաջվա):  Խաղերում օգտագործվում են ստեղնաշարի ստաքները, Ctrl, Alt և Space կոճակները:


Քանի որ խաղերը նախատեսված են խաղային ավտոմատների համար, ապա դրանցից որոշները կարող են պահանջվել կոպեկ տեղադրում ավտոմատի մեջ: Նման դեպքերում ստեղնաշարի վրա պարզապես սեղմեք 5 թիվը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն