Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Nokia ընկերությունը վերադառնում է 249$ արժողությամբ նոր պլանշետով:


Nokia ընկերությունը ներկայացրեց իր ապրանքային նշանով նոր պլանշետ, որը ստացել է N1 անվանումը: Այս պլանշետն առաջին հայացքից շատ նման է iPad mini պլանշետին: Nokia N1 պլանշետն ունի 7.9 դյույմանոց IPS էկրան՝ 2048х1536 կետերի թողունակությամբ (4:3 հարաբերությամբ): Էկրանը ծածկված է Gorilla Glass 3 պաշտպանողական ապակիով: Պլանշետն ունի 4 միջուկանի 64 բիթանոց Intel Atom Z3580 պրոցեսոր, որն աշխատում է 2,3Գհց հաճախականությամբ: Պլանշետի վրա տեղադրված է 2 Գբ օպերատիվ և 32 Գբ ներքին հիշողություն:



Պլանշետի հետնամասում տեղադրված է 8 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 5 Մպ: Պլանշետը ներառում է Wi-Fi 802.11a/b/g/n/ac, Bluetooth 4.0, հիրոսկոպ, ակսելերոմետր, երկու բարձրախոսներ և միկրոֆոն: Պլանշետի մարտկոցի լիցքը  5300 մ/Աժ է:


Nokia N1 պլանշետն ունի ալյումինից կորպուս և կշռում է 318 գրամ: Սարքն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով և ունի նախապես տեղադրված Nokia Z Launcher հավելվածը:  Այս նոր պլանշետը վաճառքի կհանվի 2015թ. սկզբին և կարժենա 249 ԱՄՆ դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն