Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Անվտանգությանը վերաբերող նոր գործիք Google-ի կողմից


Google-ը ներկայացրեց օգտատերերի անվտանգությանը վերաբերող երկու նոր գործառույթներ, որոնք թույլ են տալիս կառավարել տարբեր սարքերի միջոցով օգտատիրոջ հաշվի մուտքը: Այսպիսով թողարկվել է  Devices and Activity նոր էջը, որտեղ ցուցադրվում են բոլոր այն սարքերը, որոնք տվյալ պահին կապված են օգտատիրոջ Google-ի հաշվին: Այս էջի վրա մանրամասն ցուցադրվում են սարքի տեսակը, ինտերնետ դիտարկչի տարբերակը, ամսաթիվը, գտնվելու վայրը և այլն: 


Սա կարող է օգտակար լինել հատկապես այն դեպքում, երբ ցանկանում եք դուրս գալ Ձեր հեռավորության վրա գտնվող պլանշետի, համակարգչի կամ հեռախոսի վրա տեղադրված Google հաշվից:

Ներկայացված երկրորդ գործիքի միջոցով հնարավոր է քայլ առ քայլ կարգավորել օգտատիրոջ հաշվի անվտանգությանը վերաբերող կարգավորումները:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն