Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Այս կայքում հնարավոր է տեսնել տարբեր երկրների բնակիչների և հիմնարկությունների անվտանգության տեսախցիկները


Մարդիկ հիմնականում տեղադրում են տեսախցիկներ ապահովության համար, սակայն որոշ բացթողումների պատճառով այդ տեսախցիկներն աշխատում են իրենց իսկ դեմ: Այսպիսով ստեղծվել է մի կայք, որտեղ տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող այն տեսախցիկները, որոնց տերերը ալարել կամ մոռացել են փոխել սկզբնական գաղտնաբառերը: Եվ այդ տեսախցիկները համացանցին միացնելու դեպքում դառնում են հասանելի բոլորի համար: Հիմնականում տեսախցիկների վրա դրված են լինում admin օգտատունն ու գաղտնաբառը, կամ երբեմն գաղտնաբառը ընդհանրապես բացակայում է:


Հատկանշական է, որ այս տեսախցիկները տեղադրված են ոչ միայն հիմնարկություններում և փողոցներում, այլ նաև սեփական բնակարաններում: Կայքում տվյալ պահին հասանելի են հազարավոր տեսախցիկներ, որոնցից մի քանիսը գտնվում են Հայաստանում: Նույսիկ այս կայքը ստեղծողներն են խորհուրդ տալիս, որպեսզի մարդիկ փոխեն իրենց գաղտնաբառերը: Բնականաբար գաղտնաբառերը փոխելուց հետո այս տեսախցիկները այլևս հասանելի չեն լինի բոլորի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն