Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Թողարկվել է նոր Яндекс ալֆա ինտերնետ դիտարկիչը


Яндекс ընկերությունը ներկայացրեց «Яндекс» ինտերնետ դիտարկչի նոր ալֆա տարբերակը: Այս նոր տարբերակի գլխավոր առանձնահատկություններից է թափանցիկ ինտերֆեյսը: Նոր դիտարկիչը ընդունում է բացված էջի գույները, որի հետևանքով ծրագրի և ինտերնետ կայքի միջև ոչ մի սահմանագիծ այլևս չկա: 



Նոր «Яндекс» դիտարկչում բացված էջերի ցանկը գտնվում է ներքևի մասում: Ծրագրի ստեղծողները սա բացատրում են հետևյալ կերպ՝ «ինտերնետ դիտարկիչը հանդիսանում է օգտատիրոջ երկրորդ աշխատանքային սեղանը: Երաժշտության նվագարկիչ-ծրագրերի փոխարեն նրանք բացում են երաժշտական կայքեր,  իսկ մեսենջերների փոխարեն՝ սոցիալական կայքեր: Այսինքն բացված էջերի ցանկը տեղադրված է այնտեղ, որտեղ Windows-ի և OS X-ի օգտատերերը սովորեն են տեսնել բացված ծրագրերը»
Բացված էջերի ցանկում գտնվող յուրաքանչյուր կայք նշված է հատուկ գույնով: Օրինակ Twitter-ի դեպքում երկնագույն է, իսկ Facebook-ի դեպքում՝ մուգ կապույտ: Նույն կայքի վրա գտնվող բացված տարբեր էջերը խմբավորվում են:



Յուրաքանչյուր կայքի համար նոր  «Яндекс» ինտերնետ դիտարկչում կա հատուկ էկրան, որտեղ տեղադրված է լրացուցիր ինֆորմացիա: Այն բացվում է կայքի անունը սեղմելու դեպքում: Այդ էջի վրա ցուցադրվում են կայքի հետ աշխատելու ֆունկցիաներ (օր. տպել կամ կիսվել ընկերների հետ): Այդ վահանակի վրա ցուցադրվում է նաև հավելյար տվյալներ: Օրինակ, եթե այցելել եք ռեստորանի կայք, ապա այդ վահանակի վրա կտեսնեք քարտեզի վրա դրա դիրքը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն