Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ստեղծվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմպի պաշտոնական հավելվածը iOS և Android համակարգերի համար

Ստեղծվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմպի պաշտոնական հավելվածը iOS և Android համակարգերի համար


iOS և Android համակարգերի հայկական ծրագրերի ցանկին ավելացավ ևս մեկը: Ստեղծվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմպի պաշտոնական հավելվածը, որը կոչվում է «Filharmonik»: 



Հավելվածի միջոցով հնարավոր է հետևել նվագախմբի գործունեությանը, ստանալ համերգների, պաստառների, մենակատարների, փառատոնների և այլ իրադարձությունների մասին ծանուցումներ, ինչպես նաև լսել երաժշտություն ու դիտել տեսանյութեր: Շուտով հավելվածի միջոցով հնարավոր կլինի նաև ուղիղ եթերում դիտել որոշ համերգներ:

Microsoft ընկերությունը iOS և Android համակարգերի համար թողարկել է Outlook ծրագիրը

Microsoft ընկերությունը iOS և Android համակարգերի համար թողարկել է Outlook ծրագիրը


Microsoft ընկերությունը iOS և Android համակարգերի համար թողարկել է Outlook ծրագիրը: Արտաքնապես այս ծրագիրը շատ նման է Acompli փոստային ծրագրին: Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ Microsoft-ը գնեց Acompli ստարտափը, որը զբաղվում էր համանուն ծրագրի մշակմամբ: Microsoft-ը փաստորեն ռեբրեդինգ է արել և Acompli հավելվածը թողարկել է Outlook անվան տակ:



Outlook հավելվածը թույլ է տալիս աշխատել էլեկտրոնային փոստի, օրացույցի և կոնտակտների հետ: Այն թույլ է տալիս ուղարկել նամակներ ըստ պլանավորված ժամանակահատվածի, կատարել որոնումներ տարբեր պարամետրերով և այլն: Հավելվածում կա նաև Dropbox և OneDrive ամպային ծառայությունների հետ աշխատելու հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են ուղարկել մեծ ծավալի ֆայլեր:

Youtube-ի երգերը լսելու համար նախատեսված հավելված Google Chrome-ի համար

Youtube-ի երգերը լսելու համար նախատեսված հավելված Google Chrome-ի համար


Օգտատերերի մեծ մասը Youtube-ը օգտագործում են հիմնականում երգեր լսելու համար և ունեն սիրված երգերի ցանկեր, որոնք լսում են աշխատանքի կամ հանգստի ժամանակ: Այդ մարդկանց համար ստեղծվել է հիասքանչ հավելված, որը տեղադրվում է Google Chrome-ի վրա: Այն թույլ է տալիս առանց Youtube-ը բացելու որոնել երգեր, ստեղծել ցուցակներ և լսել այդ երգերը: Անհրաժեշտ է ընդամենը որոնել երգերը և դրանք ավելացնել ցուցակներում: Հավելվածի ինտերֆեյսը ստեղծվել է Material դիզայնով և շատ գրավիչ ու պարզ է:

Youtube-ը վերջապես Flash Player-ից անցավ HTML5-ի

Youtube-ը վերջապես Flash Player-ից անցավ HTML5-ի


Մոտ 4 տարի առաջ Youtube ծառայությունում տեստային ռեժիմում հայտնվեց HTML5 վիդեոների ցուցադրման հնարավորություն: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ Youtube-ի վիդեոները ցուցադրել այն սարքերի վրա, որոնք չունեն Flash Player (օր. iPhone): Հետագա տարիներին YouTube-ում միաժամանակ օգտագործվում էր և Flash, և HTML5 տեխնոլոգիաները, սակայն Flash-ը հանդիսանում էր հիմնական տեխնոլոգիան: Վերջերս Youtube-ի ղեկավարները որոշել են HTML5-ը դարձնել վիդեոների ցուցադրման առաջնային տեխնոլոգիա: Տվյալ պահին YouTube-ում վիդեոները HTML5 տեխնոլոգիայով ցուցադրվում են հետևյալ ինտերնետ դիտարկիչների վրա՝ Chrome, IE 11, Safari 8 և Firefox-ի բետա տարբերակներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Փանոսյանը
Apple-ը թողարկեց iOS 8.1.3 թարմացումը

Apple-ը թողարկեց iOS 8.1.3 թարմացումը


Apple ընկերությունը թողարկեց iOS 8.1.3 թարմացումը, որը ներառում է մի քանի թերութունների ուղղում և աշխատում է ավելի արագ ու ստաբիլ: Մասնավորապես լուծվել է հավելվածների որոնման արդյունքների ցուցադրման հետ կապված խնդիրը և նվազեցվել է թարմացման համար պահանջվող ազատ հիշողության ծավալը: iOS 8.1.3 թարմացումը կարող եք կատարել կամ անմիջապես սարքի կարգավորումների բաժնում, կամ iTunes ծրագրի միջոցով:
VOLO ընկերությունը կմասնակցի CeBIT 2015 ցուցահանդեսին

VOLO ընկերությունը կմասնակցի CeBIT 2015 ցուցահանդեսին



2015թ․ մարտի 16-ին VOLO ընկերությունը կլինի Հայաստանյան ՏՏ ոլորտը ներկայացնող կազմակերպություններից մեկը Գերմանիայի Հաննովեր քաղաքում անցկացվող CeBIT 2015 ցուցահանդեսի շրջանակներում, որի խորագիրն է «Չորրորդ Արդյունաբերական Հեղափոխությունը» VOLO ընկերությունը Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար ինովացիոն ընկերություններից մեկն է: Կազմակերպությունն աշխատում է ոլորտի լավագույն համաշխարհային ընկերությունների հետ, որոնք ձգտում են ստեղծել հաջորդ Մեծ Նորությունը ամենաարդյունավետ եղանակով: Ինչպես նշում է Պրն. Արմեն Քոչարյանը՝ կազմակերպության գլխավոր տնօրենը․«Մենք հպարտ ենք մասնակցել միջազգային ամենախոշոր ցուցահանդեսին և ներկայացնել մեր ՏՏ փիլիսոփայությունը։ CeBIT 2015-ին մասնակցությունը կարևոր է ոչ միայն մեր մասնագիտական առաջխաղացման, այլև Հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացման համար։ Այժմյան գերմրցունակ աշխարհում VOLO-ն մշտապես հանդես է գալիս նորարար գաղափարներով։ Մեր առաքելությունն է ապահովել անթերի իրականացված յուրահատուկ լուծումներ յուրաքանչյուր նախագծի համար»։ 


CeBIT-ը միջազգային կարևոր տեխնոլոգիական ցուցահանդես է, որն իրականացվում է ամեն տարի սկսած 1986թ-ից։ ՏՏ ոլորտի հազարավոր ներկայացուցիչներ հավաքվում են միլիոնավոր հանդիսատեսի դատին ներկայացնելու իրենց ձեռքբերումները և նորարարությունները։ Ամեն տարի CeBIT-ի հարկի տակ ներկայանում է ավելի քան 4 000 ընկերություն 70 երկրից, իսկ այցելուների թիվն անցնում է 300 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրից: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և տեխնոլոգիական լուծումներ ներկայացնելու միջազգային հարթակ է:
Ներկայացվեց վիրտուալ և իրական աշխարհները միավորող Microsoft HoloLens սարքերը

Ներկայացվեց վիրտուալ և իրական աշխարհները միավորող Microsoft HoloLens սարքերը


Microsoft ընկերությունը երեկ կայացած կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց Microsoft HoloLens ակնոցները, որոնք միավորում են վիրտուալ և իրական աշխարհները: Ըստ Microsoft-ի, այս սարքերը հանդիսանում է աշխարհի ամենազարգացած հոլոգրաֆիկ համակարգարգիչները: 



HoloLens նախագիծն առայժմ գտնվում է նախնական փուլում: Այն նախատեսված է լինելու ինչպես կորպորատիվ բաժանորդների, այնպես էլ անհատական օգտատերերի համար: Ծրագրավորողները կարող են հատուկ API-ի միջոցով ստեղծել իրենց ծրագրերը, որոնք նախատեսված կլինեն այս սարքերի համար:



Սարքի գնի և վերջնական տարբերակի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:
Mortal  Kombat X խաղի հերթական թրեյլերը

Mortal Kombat X խաղի հերթական թրեյլերը



Համացանցում տեղադրվել է Mortal Kombat X խաղի հերթական թրեյլերը: Խաղը կթողարկվի ս.թ. ապրիլին և հասանելի կլինի PlayStation, Xbox խաղային կոնսոլների և համակարգիչների վրա:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Մակարյանը
«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» 2 խաղում արդեն ցուցադրվում են ճիշտ պատասխանները

«Ով է ուզում դառնալ միլիոնատեր» 2 խաղում արդեն ցուցադրվում են ճիշտ պատասխանները


Մի քանի շաբաթ առաջ թողակարված «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» 2 խաղում դիտմամբ բաց էի թողել ճիշտ պատասխանների ցուցադրման ֆունկցիան: Այսինքն խաղացողները սխալ պատասխանելու դեպքում չէին տեսնում տվյալ հարցի ճիշտ պատասխանը: Իմ կարծիքով խաղն այդպես ավելի հետաքրքիր էր: Սակայն այս առիթվ ստացել եմ բազմաթիվ նամակներ ու մեկնաբանություններ և որոշեցի ներառել այդ ֆունկցիան: Այն ավտոմատ կհայնվի խաղի մեջ, եթե ինտերնետի առկայության դեպքում բացեք խաղը և թարմացնեք: Կարող եք նաև միանգամից ներբեռնել նոր տարբերակը և տեղադրել: Հիշեցնեմ նաև, որ խաղի տեղադրման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կգտնեք այս գրառման և դրա մեկնաբանությունների մեջ:

Շտապեք վայելել  Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցը Դալմա գարդեն մոլի Սինեմա Սթարի տարածքում

Շտապեք վայելել Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցը Դալմա գարդեն մոլի Սինեմա Սթարի տարածքում


2012թ.-ի վերջին Oculus VR ընկերության կողմից ներկայացվեց և 2013թ.-ի սկզբից վաճառքի հանվեց Oculus Rift DK1 վիրտուալ իրականության ակնոցը, որը իսկական հեղափոխություն էր խաղային սարքավորումների աշխարհում և շատ մասնագետների կարծիքով հավակնում է դառնալ համակարգչային խաղերի ապագան:



Oculus Rift-ը հնարավորություն է տալիս խաղացողին ամբողջովին հայտնվել խաղային իրականության մեջ, շարժվել խաղային աշխարհում և ունենալ շրջակայքի 360 աստիճան տեսանելիություն: Որոշ խաղերի դեպքում վիրտուալ իրականությունը խախտում է մարդու հավասարակշռությունը, ինչը էլ ավելի հետաքրքիր ու զվարճալի է դարձնում խաղի ընթացքը:



2014թ.-ին Facebook ընկերությունը գնեց Oculus VR-ը 2 մլրդ. ԱՄՆ դոլարով: Ինչպես նշում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը.՝ «Oculus Rift-ի միջոցով մենք բացարձակ առավելություն ենք ձեռք բերում մի ոլորտում, որը հավակնում է դառնալ համակարգչային սարքավորումների ապագան»:



Ուզում եմ տեղեկացնել նաև, որ արդեն Երևանում՝ Դալմա գարդեն մոլի Սինեմա Սթարի տարածքում տեղադրված է Oculus Rift-ի վերջին՝ DK2 տարբերակը: Շտապեք վայելել վիրտուալ իրականությունը Ձեր իսկ աչքերով:
Հայկական յուրատեսակ Shadowmatic խաղն արդեն App Store-ում է

Հայկական յուրատեսակ Shadowmatic խաղն արդեն App Store-ում է


Հայկական Triada Studio LLC ընկերությունը թողարկեց Shadowmatic խաղը, որն իրենից ներկայացնում է երևակայական գլուխկոտրուկ: Խաղում պետք է պտտել օբյեկտները և դրանց ստվերներով ստանալ պահանջվող պատկերը: Էկրանը ներքևի հատվածում ցուցադրվում է մի քանի հուշող ցուցիչ: Այդ ցուցիչի վրա գտնվող կետերը լուսավորվում են այն դեպքում, եթե Ձեր ստացած պատկերը ինչ-որ չափ նման է վերջնական պատկերին: Այսինքն ինչքան շատ կետեր լուավորվեն, այդքան մոտ եք վերջնական արդյունքին:Կարող եք օգտվել նաև լրացուցիչ հուշումներից, որոնք ձեռք են բերվում վաստակած միավորների հաշվին:


Խաղը ներառում է 9 սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ձևավորում և երաժշտություն: Ընդհանուր առմամբ խաղում կա 70 լեվել: Խաղն արդեն հասանելի է Apple App Store-ում և արժի 2.99$:

Տեղեկացնեմ նաև, որ տվյալ պահին խաղը տեղադրված է App Store-ի Editor's Choice բաժնում:

Google Translate-ի բջջային տարբերակն արդեն կարող է թարգմանել լուսանկարների վրա գտնվող տեքստեր

Google Translate-ի բջջային տարբերակն արդեն կարող է թարգմանել լուսանկարների վրա գտնվող տեքստեր


Google ընկերությունը թարմացրել է բջջային սարքերի համար նախատեսված Google Translate հավելվածը: Ծրագրի մեջ ավելացեն են երկու շատ օգտակար ֆունկցիաներ: Այժմ հնարավոր է բջջային սարքի տեսախցիկով լուսանկարել որևէ տեքստ պարունակող նկար և Google Tranlsate-ը կգտնի այդ լուսանկարի մեջ պարունակվող տեքստը և կթարգմանի: Նշեմ, որ այս ֆունկցիան աշխատում է նաև ինտերնետի բացակայության պայմաններում: Տվյալ պահին այս ֆունկցիայով հնարավոր է թարգմանել հետևյալ լեզուներից՝ անգլերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, ռուսերեն, իսպաներեն և ֆրանսերեն:


Հավելվածի նոր տարբերակի մեջ ավելացած երկորդ ֆունկցիան վերաբերում է ձայնային թարգմանությանը: Այժմ ծրագիրն ունակ է լսել և որոշել, թե նշված երկու լեզուներից որ մեկով եք խոսում: Այսինքն կարող եք բացել այս ծրագիրն ու զրուցակցի հետ խոսել: Իկ ծրագիրն ավտոմատ կլսի ձեզ ու կթարգմանի յուրաքանչյուրիդ ասածը:
Այս գեղեցիկ տեսահոլովակում հավաքված են 1998թ. արդիական երգերը,
տեսահոլովակները, ֆիլմերը, խաղերն ու սարքերը

Այս գեղեցիկ տեսահոլովակում հավաքված են 1998թ. արդիական երգերը, տեսահոլովակները, ֆիլմերը, խաղերն ու սարքերը




Աշխարհը շատ մեծ տեմպերով փոխվում է և դրա վառ ապացույցն է այ 15 րոպեանոց տեսահոլովակը: Այստեղ հավաքված են 1998թ. արդիական երգերը, տեսահոլովակները, ֆիլմերը, մուլտֆիլմերը, համակարգչային խաղերն ու սարքերը: Խորհուրդ կտամ անպայման դիտել այս տեսահոլովակը և հիշողություններով տեղափոխվել դեպի 1998թ.:
Ինչպես խաղալ MS-DOS-ի հին խաղերը անմիջապես ինտերնետ դիտարկչում

Ինչպես խաղալ MS-DOS-ի հին խաղերը անմիջապես ինտերնետ դիտարկչում


Internet Archive նախագծի ջանքերով այդ կայքում տեղադրվել են MS-DOS-ի ավելի քան 2300 հին խաղեր: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է EM-DOSBOX էմուլյատորը, որը թույլ է տալիս անմիջապես ինտերնետ դիտարկչում խաղալ MS-DOS-ի խաղերը: Այսինքն կարիք չկա դրանք ներբեռնել համակարգչի մեջ: Պարզապես ցուցակից ընտրեք խաղը և խաղացեք: 



Հիշեցնեմ, որ հետևյալ կայքով հնարավոր է ինտերնետ դիտարկչում խաղալ Nintendo համակարգչի հին խաղերը: Դե ինչ, ձեզ մնում է բացել ցուցակը և վերադարձնել մանկության հիշողությունները:
GTA V խաղի համակարգչային տարբերակի թողարկման ամսաթիվը կրկին հետաձգվել է

GTA V խաղի համակարգչային տարբերակի թողարկման ամսաթիվը կրկին հետաձգվել է


Rockstar Games ընկերությունը հերթական անգամ հետաձգել է GTA V խաղի համակարգչային տարբերակի թողարկման ամսաթիվը: Այս անգամ այն տեղափոխվել է ս.թ. մարտի 24-ին: Հիշեցնեմ, որ մինչ այս հայտարարվել էր, որ խաղը կթողարկվի ս.թ. հունվարի 27-ին:


Rockstar Games ընկերությունը ներկայացրել է նաև GTA V-ը խաղալու համար համակարգչային նվազագույն և պահանջվող պարամետրերը:

Նվազագույն պարամետրեր
OS: Windows 8.1 64 Bit, Windows 8 64 Bit, Windows 7 64 Bit Service Pack 1, Windows Vista 64 Bit Service Pack 2* (*NVIDIA video card recommended if running Vista OS)
Processor: Intel Core 2 Quad CPU Q6600 @ 2.40GHz (4 CPUs) / AMD Phenom 9850 Quad-Core Processor (4 CPUs) @ 2.5GHz
Memory: 4GB
Video Card: NVIDIA 9800 GT 1GB / AMD HD 4870 1GB (DX 10, 10.1, 11)
Sound Card: 100% DirectX 10 compatible
HDD Space: 65GB
DVD Drive

Պահանջվող պարամետրեր
OS: Windows 8.1 64 Bit, Windows 8 64 Bit, Windows 7 64 Bit Service Pack 1
Processor: Intel Core i5 3470 @ 3.2GHZ (4 CPUs) / AMD X8 FX-8350 @ 4GHZ (8 CPUs)
Memory: 8GB
Video Card: NVIDIA GTX 660 2GB / AMD HD7870 2GB
Sound Card: 100% DirectX 10 compatible
HDD Space: 65GB
DVD Drive
 Chrome Remote Desktop-ով կարող եք iOS համակարգով աշխատող սարքից ղեկավարել համակարգիչը

Chrome Remote Desktop-ով կարող եք iOS համակարգով աշխատող սարքից ղեկավարել համակարգիչը


Google ընկերությունը թողարկեց Chrome Remote Desktop բջջային հավելվածը, որը թույլ է տալիս iOS համակարգի միջոցով հեռակառավարել Mac և PC համակարգիչները։ Նշեմ, որ Chrome Remote Desktop հավելվածը պետք է տեղադրել ինչպես բջջային սարքի վրա, այնպես էլ համակարգչի վրա։ Ծրագրի համակարգչային տարբերակն անհրաժեշտ է տեղադրել Google Chrome ինտերնետ դիտարկչի վրա՝ որպես սովորական հավելված։ 


Պաշտոնապես ներկայացվեց Galaxy A7 սմարթֆոնը

Պաշտոնապես ներկայացվեց Galaxy A7 սմարթֆոնը


Բազմաթիվ խոսակցություններից հետո Samsung ընկերությունը վերջապես պաշտոնապես ներկայացրեց բարակ Galaxy A7 սմարթֆոնը: Սմարթֆոնի վաճառքը կսկսվի 2015 թվականի սկզվում: Ընդ որում վաճառքի կհանվեն միանգամից 2 մոդելներ:



Samsung Galaxy A7 սմարթֆոնն ունի 5.5 դյույմանոց Super AMOLED էկրան: Սմարթֆոնի վրա տեղադրված է 8 միջուկանի և 64 բիթանոց Qualcomm Snapdragon 615 պրոցեսոր (4×Cortex-A53 (1,5 ԳՀց) + 4×Cortex-A53 (1,0 Գհց)), կամ 8 միջուկանի 32 բիթանոց Samsung Exynos 5430 պրոցեսոր (4×Cortex-A15 (1,8 Գհց) + 4×Cortex-A7 (1,3 Գհց)): Երկու մոդելների դեպքում էլ օպերատիվ հիշողությունը կլինի 2 Գբ, իսկ ներքին հիշողությունը՝ 16Գբ: Այդ հիշողությունը հնարավոր կլինի շատացնել MicroSD քարտի շնորհիվ: 



2600 Մա/ժ մարտկոցի հետ միասին սմարթֆոնը կշռում է ընդամենը 141 գրամ: Սմարթֆոնի վրա տեղադրված է երկու տեսախցիկ՝ 13Մպ և 5Մպ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով և  TouchWiz UI մոդուլով: Նշվում է նաև, որ հասանելի կլինի Android 5 թարմացումը:



Samsung Galaxy A7  սմարթֆոնը կվաճառվի կապույտ, սպիտակ և ոսկեգույն կորպուսներով: Սմարթֆոնի գնի մասին առայժմ տվյալներ չկան:

Նոր Blu Studio Energy սմարթֆոնն ունի 5000 մԱ/ժ  մարտկոց և արժի $179

Նոր Blu Studio Energy սմարթֆոնն ունի 5000 մԱ/ժ մարտկոց և արժի $179


CES 2015 միջոցառման ժամանակ ներկայացված շատ սովորական պարամետրերով Blu Studio Energy սմարթֆոնը, սակայն այս սմարթֆոնում կա մի շատ կարևոր առավելություն: Դրա վրա տեղադրված է 5000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց: Այս թիվը այդքան էլ ֆանտաստիկայի ժանրից չի, սակայն կա ևս մի կարևոր հանգամանք: Սմարթֆոնն արժի ընդամենը 179 ԱՄՆ դոլար: Սմարթֆոնի հեղինակները խոստանում են, որ այս մարտկոցով այն կաշխատի 4 օր:



Սմարթֆոնի վրա տեղադրված է 5 դյույմանոց էկրան, MediaTek 1.3 Գհց պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ հիշողություն և 8 Գբ ներքին հիշողություն:
HowLongToBeat կայքում կարող եք իմանալ ցանկացած խաղի անցման տևողությունը

HowLongToBeat կայքում կարող եք իմանալ ցանկացած խաղի անցման տևողությունը


Խաղասերները հաճախ ցանկանում են պարզել, թե որքան ժամանակ կպահանջվի տվյալ խաղը մինչև վերջ խաղալու համար: HowLongToBeat կայքը նախատեսված է հենց այդ նպատակով: Այստեղ հավաքված են ավելի քան 15 հազար խաղերի անցման միջին տևողությունները: Այդ տվյալները հավաքվում են սովորական խաղասերներից, այդ պատճառով որոշ խաղերի դեպքում կարող են լինել շեղումներ: Չմոռանաք նաև այցելել նշված կայքի վիճակագրությունների բաժինը և տեսնել ամենաերկար ու ամենակարճ խաղերի ցանկը, ինչպես նաև այլ հետաքրքիր տվյալներ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լևոնյան Ստեփանը
Բացահայտում - Փիլքյաս

Բացահայտում - Փիլքյաս



Հայաստանի Հանրապետության տարածքում կան առեղծվածային բնույթ ունեցող բազմաթիվ վայրեր,որոնցից շատերը հանրային ճանաչում չունեն և հայտնի են միայն տվյալ բնակավայրի բնակիչների համար:Նման մի վայր գոյություն ունի քաղաք Ջերմուկում: