Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ի՞նչ գույն ունի այս զգեստը

Ի՞նչ գույն ունի այս զգեստը


Երեկ Tumblr սոցիալական ցանցի օգտատերերից մեկը լուսանկար է տեղադրել և իր ընկերներին խնդրել է ասել, թե ինչ գույն ունի այս զգեստը: Այդ պահից սկսած համացանցը կիսվել է երկու մասի՝ նրանք, ովքեր այս զգեստի վրա տեսնում են ոսկեսգույն և սպիտակ գույներ, և նրանք, ովքեր տեսնում են՝ կապույտ և սև: Առաջարկում եմ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ գույն եք տեսնում այս զգեստի վրա:
Տեխնոլոգիաների ապագան ըստ Microsoft-ի (Տեսանյութ)

Տեխնոլոգիաների ապագան ըստ Microsoft-ի (Տեսանյութ)




Productivity Future Vision նախագծի շրջանակներում Microsoft ընկերությունը ստեղծել է հերթական տեսահոլովակը, որտեղ ցուցադրվում է, թե 5-10 տարի անց բարձր տեխնոլոգիաները ինչպես կարող են ազդել մեր կյանքի վրա: Ի դեպ, 4K մոնիտոր կամ հեռուստացույց ունեցողները կարող են վայելել այս տեսանյութը 4K որակով:
Վիդեոմոնտաժի վարպետը (մաս 2)

Վիդեոմոնտաժի վարպետը (մաս 2)



Առաջին մասը կարող եք տեսնել այստեղ:
Հայկական լրատվական կայքերում առկա ամենատարածված ու ամենազզվելի վերնագրերի տասնյակը

Հայկական լրատվական կայքերում առկա ամենատարածված ու ամենազզվելի վերնագրերի տասնյակը


1.Հարցականով վերնագրեր գրելը:
(Օր. Սերժ Սարգսյանը հեռանու՞մ է պաշտոնից, Մխիթարյանը կմիանա՞ Արսենալին, Թուրքիան կբացի՞ սահմանը):

2.Հայտնի մարդկանց ազգանունները վերնագրի մեջ դնելը:
(օր. Ծառուկյանը ծեծել է իր հարևանին: Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ խոսքը Հեռվաշեն գյուղի բնակիչ Անուշավան Ծառուկյանի մասին է):

3.Նա պարզապես բլա բլա բլա, իսկ թե ինչ եղավ հետո՝ բլա բլա բլա:
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկը մի շիշ Կոկա Կոլա է խմել ու չի վատացել: Բռավո:

4.Այսպիսի բան դուք դեռ չեք տեսել:
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ այդպիսի բան հազար անգամ արդեն տեսել ես տարբեր կայքերում ու առօրյա կյանքում:

5.ՇՏԱՊ: Ծեծկռտուք այսինչ վայրում:
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ դա ընդամենը ֆլեշմոբ է եղել:

6.Այսօրվա Ձեր ռոմանտիկ հորոսկոպը:
Ավելի լավ է սրա մասին կարծիք չասեմ:

7.Քիմ Քարդաշյանը նոր նկար է տեղադրել Ֆեյսբուքում:
Թույլ տվեք սրա մասին ևս կարծիք չասեմ:

8.Կեղծ վերնագիր ու հոդված:
(Օր. ՇՏԱՊ: Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Հոդվածը բացելուց հետո հայտնաբերում ես, որ գործ ունես Ֆեյսբուքի լայքերի մուրացկանների հետ, ովքեր փորձում են կեղծ լուրերի հաշվին լայքեր հավաքել):

9.Հոդվածի հետ կապ չունեցող վերնագիր
Վերնագիրը «Իվան»-ի մասին է, իսկ հոդվածը՝ «Բալվան»-ի:

10.Գիտնականները էսինչ բանն են հայտնագործել
Հոդվածը բացելով հայտնաբերում ես, որ խոսքը բրիտանացի գիտնականների հերթական հիմար ու ոչ հավաստի հայտնագորության մասին է:

Մեկնաբանություններում կարող եք ավելացնել նաև ձեր տարբերակները: Շնորհակալություն
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մարիետա Զալինյանը
Փորձեք լուծել էյնշտեյնի այս դժվար խնդիրը

Փորձեք լուծել էյնշտեյնի այս դժվար խնդիրը


Այս գլուխկոտրուկը հայտնի է «էյնշտեյնի խնդիր» անունով, սակայն ոչ մի հավաստի ինֆորմացիա չկա, որ այն իրականում ստեղծել է էյնշտեյնը: Ինտերնետում առկա են այս խնդրի տարբեր տարատեսակներ, որոնցից մեկը ներկայացնում եմ ձեզ:


Խնդիր՝
5 տարբեր ազգի մարդիկ ապրում են 5 տարբեր գույների տներում, ծխում են 5 տարբեր ծխախոտներ, պահում են 5 տարբեր կենդանիներ և խմում են 5 տարբեր խմիչքներ: Այդ մարդկանց մասին հայտնի են հետևյալ տվյալները
  • Նորվեգացին ապրում է առաջին տան մեջ:
  • Անգլիացին ապրում է կարմիր տան մեջ:
  • Կանաչ տունը գտնվում է սպիտակի ձախ մասում:
  • Դանիացին խմում է թեյ:
  • Rothmans ծխողը ապրում է կատու պահողի  տան կողքին:
  • Դեղին տան ապրողը ծխում է Dunhill:
  • Գերմանացին ծխում է Marlboro:
  • Կենտրոնում ապրողը խմում է կաթ:
  • Rothmans ծխողի հարևանը խմում է ջուր:
  • Pall Mall ծխողը պահում է թռչուն:
  • Շվեդացին շուն է պահում:
  • Նորվեգացին ապրում է կապույտ տան հարևանությամբ:
  • Ձի պահողը ապրում է կապույտ տան մեջ:
  • Philip Morris ծխողը խմում է գարեջուր:
  • Կանաչ տան ապրողը խմում է սուրճ:

Հարց՝
Այդ 5 մարդկանցից ո՞վ է ձուկ պահում








Տուն 1

Տուն 2

Տուն 3

Տուն 4

Տուն 5

Տան գույնը






Ըմպելիքը






Կենդանին






Ծխախոտը






Ազգությունը










Ինչ կապ ունի Windows-ի Wingdings տառատեսակը New York-ի ահաբեկչության հետ

Ինչ կապ ունի Windows-ի Wingdings տառատեսակը New York-ի ահաբեկչության հետ


Wingdings տառատեսակը (ֆոնտը) հայտնվել է Windows 3.1-ում դեռևս 1992թ.-ին: Հետագայում այն տեղադրվել է նաև Windows-ի հաջորդ տարբերակներում: Այս տառատեսը ներառում է մի շարք նշաններ, որոնցով կարելի է ստեղծել հետաքրքիր պատկերներ: 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո շատերը սկսեցին հիշել այս տառատեսակը: Ինտերնետում տարածվեցին բազմաթիվ տեղեկություններ, որ Նյու Յորքի ահաբեկչության ժամանակ կործանված ինքնաթիռներից մեկի թռիչքային համարն էր Q33 NYC, որը Wingdings տառատեսակով գրելու դեպքում ստացվում է ներքևի պատկերը`


Սակայն իրականում այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Նյու Յորքի ահաբեկչության ժամանակ կործանված ինքնաթիռներն իրականում ունեին այլ համարներ: Փաստորեն որոշ հնարամիտներ փորձել էին խեղաթյուրել իրականությունը և առեղծվածներ էին հորինում այս տառատեսակի մասին:
Ինչպես Օդնոկլասնիկի կայքից միանգամից ներբեռնել երգերի ամբողջ ալբոմը

Ինչպես Օդնոկլասնիկի կայքից միանգամից ներբեռնել երգերի ամբողջ ալբոմը



Բլոգի այցելուներից Արսեն Սարգսյանը ներկայացնում է մի շատ օգտակար ու պարզ հնարք, որի միջոցով հնարավոր է Օդնոկլասնիկի կայքից միանգամից ներբեռնել երգերի ամբողջ ալբոմը: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է ոչ կոնկրետ երգի մասին, այլ ամբողջական ալբոմի մասին: Իմ կարծիքով, սա հաճախակի երգեր ներբեռնողների համար չափազանց պարզ ու արագ մեթոդ է: Այժմ ներկայացնեմ այդ մեթոդը, իսկ դժվարություններ առաջանալու դեպքում կարող եք տեսնել Արսենի պատրաստած տեսանյութը:

1. Բացեք Google Chrome դիտարկիչը:

2. Աջ քլիք արեք վերևի Bookmarks դաշտի վրա և բացված ցանկում սեղմեք Add page կոճակը (եթե ձեզ մոտ Bookmarks դաշտն անջատված է, ապա սեղմեք Ctrl+Shift+B): 


3.Name դաշտում գրեք MP3 Downloader (կամ այլ անուն)

4.Պատճենահանեք այստեղի տեքստը և տեղադրեք URL դաշտում (copy-paste): Վերջում սեղմեք Save կոճակը:




5.Մտեք Օդնոկլասնիկի կայքը: Երգերի բաժնում ընտրեք այն ալբոմը, որը ցանկանում եք ներբեռնել:

6.Սեղմեք այդ ալբոմի առաջին երգի Play կոճակը:

6.Սեղմեք Bookmarks բառի վրա գտնվող 4-րդ քայլում ստեղծած հղումը:



7.Կբացվի ներբեռնման պատուհանը և տվյալ ալբոմի երգերը ավտոմատ կսկսեն ներբեռնվել:

8.Բացեք My Computer-ը և հասցեի դաշտում գրեք ներևքի տեքստն ու սեղմեք Enter` 


%USERPROFILE%\AppData\local\Google\Chrome\User Data\Default\Cache



9.Բացված թղթապանակում դասավորեք ֆայլերը ըստ չափսերի և 2 Մբ-ից բարձր ֆայլերը պատճենահանեք այլ թղթապանակի մեջ: Հատ-հատ սեղմեք այլ ֆայլերի վրա, այնուհետև ստեղնաշարի վրա սեղմեք F2 և դրանց անվանման վերջում ավելացերք .mp3 վերջավորությունը:



10.Այսքանը կարծում եմ բավական է, սակայն, եթե ցանկանում եք նաև վերանվանել ֆայլերը իրենց իսկական անուններով, ապա կարողեք եք նայել ներկայացված վիդեոն:


Տեսանյությում օգտագործվող բոլոր ֆայլերը կարող եք ներբեռնել այստեղից:
Թողարկվեց iOS 8.3 բետա 2 թարմացումը: Siri-ն արդեն կարող է հասկանալ և խոսել ռուսերեն

Թողարկվեց iOS 8.3 բետա 2 թարմացումը: Siri-ն արդեն կարող է հասկանալ և խոսել ռուսերեն


Apple ընկերությունը թողարկեց iOS 8.3 համակարգի երկրորդ բետա տարբերակը (iOS 8.3b2), որն առայժմ հասանելի է միայն ծրագրեր մշակողների համար: Նշեմ, որ ս.թ. մարտին բոլորի համար հասանելի կլինի iOS 8.2 թարմացումը, իսկ iOS 8.3-ը հասանելի կլինի հավանաբար այս տարվա աշնանը: iOS 8.3b2-ում Siri-ն արդեն խոսում է ռուսերեն, պորտուգալերեն, թուրքերեն և մի քանի այլ լեզուներով: 


iOS 8.3b2 համակարգում ավելացել են նաև բազմազան նոր սմայլիկներ, որոնք նախատեսված են մաշկի տարբեր գույներ ունեցող մարդկանց համար:
Google-ը թողարկել է երեխաների համար նախատեսված Youtube Kids հավելվածը

Google-ը թողարկել է երեխաների համար նախատեսված Youtube Kids հավելվածը


Google ընկերությունը թողարկել է Youtube-ի նոր հավելված, որը նախատեսված է երեխաների համար: Այս նոր հավելվածը կոչվում է Youtube Kids: Հավելվածի ինտերֆեյսը պարունակում է երեխաների համար հասկանալի ու հեշտ ընկալվող մեծ և արտահայտիչ էլեմենտներ: Հավելվածի մեջ որոնվող ու ցուցադրվող վիդեոները նույնպես նախատեսված են միայն երեխաների համար: Որոնում կարելի է կատարել նաև ձայնային հրամաններով, որպեսզի դրանից կարողանան օգտվել նաև այն երեխաները, ովքեր դեռ գրել չգիտեն: 


Հավելվածի մեջ կա նաև կարգավորումների գաղտնի էջ, որտեղ ծնողները կարող են փոխել մի շարք կարգավորումներ (անջատել ձայնը, անջատել որոնման ֆունկցիան, որոշակի ժամանակից արգելափակել հավելվածը և այլն): Կարգավորումների էջը բացելու համար պետք է գրել պահանջվող թվերը:



Հավելվածն առայժմ հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին, սակայն շուտով հասանելի կլինի նաև երեխաների համար նախատեսված այլ պլանշետների վրա: Հայաստանի App Store-ում այն առայժմ չկա, այդ պատճառով ներբեռնելու համար պետք է կամ փոխեք երկիրը, կամ էլ մուտք գործեք ԱՄՆ-ի տվյալներով Apple Id:

Youtube-ի բոլոր ժամանակների ամենահայտնի վիդեոները մեկ տեսահոլովակում

Youtube-ի բոլոր ժամանակների ամենահայտնի վիդեոները մեկ տեսահոլովակում



Youtube վիդեոհոսթինգի 10-ամյակի առթիվ The Daily Conversation ռեսուրսը մեկ տեսահոլովակի մեջ է հավաքել Youtube-ի ամենահայտնի և ամենաշատ դիտված տեսահոլովակները: Արդյունքում բավականին հետաքրքիր տեսանյութ է ստացվել:

Ինչ վնասակար ծրագիր կա Lenovo-ի նոթբուքներում և ինչպես ջնջել

Ինչ վնասակար ծրագիր կա Lenovo-ի նոթբուքներում և ինչպես ջնջել


Մի քանի օր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Lenovo նոթբուքների մի քանի մոդելներում ավտոմատ տեղադրվում է Superfish անունով ծրագիր, որը հավաքում է օգտատիրոջ մասին տվյալներ և ինտերնետ կայքերում ցուցադրում է հատուկ գովազդներ: Այս լուրերից հետո մեծ աղմուկ բարձրացավ օգտատերերի կողմից և Lenovo-ն ստիպված ժամանակավոր դադարեցրեց այդ ծրագրի ավտոմատ տեղադրումը իր նոթբուքներում: Սակայն չի բացառվում, որ հետագայում այն կատարելագործվի և նորից տեղադրվի Lenovo-ի նոթբուքների մի քանի մոդելներում:



Նշեմ, որ այդ վնասակար ծրագիրը տեղադրված էր հետևյալ մոդելներում`

  • G Series: G410, G510, G710, G40-70, G50-70, G40-30, G50-30, G40-45, G50-45
  • U Series: U330P, U430P, U330Touch, U430Touch, U530Touch
  • Y Series: Y430P, Y40-70, Y50-70
  • Z Series: Z40-75, Z50-75, Z40-70, Z50-70
  • S Series: S310, S410, S40-70, S415, S415Touch, S20-30, S20-30Touch
  • Flex Series: Flex2 14D, Flex2 15D, Flex2 14, Flex2 15, Flex2 14(BTM), Flex2 15(BTM), Flex 10
  • MIIX Series: MIIX2-8, MIIX2-10, MIIX2-11
  • YOGA Series: YOGA2Pro-13, YOGA2-13, YOGA2-11BTM, YOGA2-11HSW
  • E Series: E10-30

Lenovo նոթբուքներում վնասակար ծրագրի առկայության մաին լուրերին արագ արձագանքեց Microsoft-ը և իր Windows Defender անտիվիրուսի բազաների վնասակար ծրագրերի բաժնում ավելացրեց նաև Superfish-ը: Այսինքն այդ անտիվիրուսը թարմացնելուց հետո այն ավտոմատ կհայտնաբերի Superfish-ը և կջնջի:




Lenovo-ն նույնպես փորձում է փրկել իր հեղինակությունը և համացանցում տեղադրել է այդ ծրագիրը ջնջելու քայլերը: Սակայն այնուամենայնիվ Lenovo-ն շարունակում է պնդել, որ ոչ մի սարսափելի բան չկա այ ծրագրի մեջ:

1. Բացեք Control Panel-ի Programs and Features բաժինը:
2. Բացված ցանկում գտեք Superfish Inc. Visual Discovery ծրագիրը և սեղմեք uninstall:


Այս քայլերից հետո համակարգչում դեռ շարունակելու է մնալ վնասակար սերտիֆիկատը, որը կարող եք ջնջել հետևյալ քայլերով՝

1. Սեղմեք Win+R կամ որոնման դաշտում գրեք certmgr.msc:
2. Բացված պատուհանի ձախ մասում ընտրեք Trusted Root Certificate Authorities բաժինը:
3. Ցուցակում ընտրեք Certificates թղթապանակը:
4. Աջ կողմի ցուցակում գտեք Superfish, Inc սերտիֆիկատը և ջնջեք:



Օսկարի արժանացած կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ: Feast

Օսկարի արժանացած կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ: Feast



2015թ. փետրվարի 23-ին տեղի ունեցած օսկար մրցանակաբաշխության ժամանակ այ մուլտֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ:
Samsung Galaxy S6 -ի պաշտոնական թիզերը

Samsung Galaxy S6 -ի պաշտոնական թիզերը



Ուղիղ մեկ շաբաթից տեղի կունենա Galaxy Unpacked 2015 միջողառումը, որի ժամանակ կներկայացվի Samsung Galaxy S6 սմարթֆոնը: Մինչ այդ Samsung-ը ներկայացրել է այդ իրադարձության պաշտոնական թիզերը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վազգեն Գևորգյանը
Google Inbox-ն արդեն հասանելի է iPad-ի վրա

Google Inbox-ն արդեն հասանելի է iPad-ի վրա


Ամիսներ առաջ Google-ը ներկայացրեց էլեկտրոնային փոստի հետ աշխատելու համար նախատեսված Inbox ծառայությունը, որը հասանելի է ինչպես բջջային, այնպես էլ վեբ տարբերակներով: Դեռևս Inbox ծառայության բջջային և վեբ տարբերակներից օգտվելը հրավերով է: Այս ծառայությունն ունի շատ հետաքրքիր ինֆերֆեյս, որտեղ էլեկտրոնային նամակները դասավորվում են ըստ մի շարք չափանիշների:



Վերջերս թողարկվեց նաև iPad-ի համար նախատեսված Inbox հավելվածը, որը կարող եք անվճար ներբեռնել App Store-ից: Եթե դեռ չունեք այս ծառայությունից օգտվելու հրավեր, ապա գրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և առաջին 10 օգտատերերին ես ինքս կհրավիրեմ: Հետագայում յուրաքանչյուր օգտատեր կարող է նույնպես հրավիրել ևս 10 մասնակցի և այսպես շարունակ: Նոր օգտատերեր հրավիրելու քայլերը կարող եք տեսնել ներքևի նկարում:


Ֆոտոշոփը դարձավ 25 տարեկան (Տեսանյութ)

Ֆոտոշոփը դարձավ 25 տարեկան (Տեսանյութ)


Երեկ՝ փետրվարի 19-ին Adobe Photoshop ծրագիրը դարձավ 25 տարեկան: Մեր օրերում դժվար է պատկերացնել լուսանկարների գրաֆիկական մշակումն առանց այս հրաշալի ծրագրի: Ծրագրի ծննդյան 25-ամյակի առթիվ ստեղծվել է գեղեցիկ տեսանյութ, որտեղ ցուցադրվում են Ֆոտոշոփի մի շարք կիրառություններ:

1C Ծրագրավորման անվճար դասընթաց

1C Ծրագրավորման անվճար դասընթաց



«Օպտիմում» ուսումնական կենտրոնը` «ՍՈԼ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ կազմակերպում է 1C ծրագրավորման մեկամսյա անվճար դասընթացներ: Դասընթացի ավարտին մասնակիցներից 4-ը հնարավորություն կունենան անցնելու աշխատանքի` կիրառելով ստացված գիտելիքները:

Դասընթացի մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով` մասնակցելով 2 փուլից բաղկացած ընտրության գործընթացին (թեստավորում և հարցազրույց): Ընդհանուր մասնակիցները թիվը 10-ն է:

Մասնակցության համար անհրաժեշտ է CV ուղարկել հետևյալ էլ. հասցեին` info@optimum.am: Նամակի վերնագրի դաշտում պետք է նշել "1C Ծրագրավորման անվճար դասընթաց":

Դիմումներն ընդունվում են մինչև 10.03.2015:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`

060 525 925
095 525 925
Apple-ը կրկնապատկում է հավելվածների առավելագույն ծավալը

Apple-ը կրկնապատկում է հավելվածների առավելագույն ծավալը


Apple ընկերությունը կրկնապատկում է հավելվածների առավելագույն թույլատրելի ծավալը՝ այն դարձնելով 4Գբ: Այսինքն App Store-ում արդեն կարող են տեղադրվել մինչև 4Գբ ծավալ ունեցող հավելածներ: Սա թույլատրելի ծավալի առաջին փոփոխությունն է: 2008թ. սկսած հավելվածների թույլատրելի առավելագույն ծավալը 2Գբ էր: Այս փոփոխության շնորհիվ խաղերն ու հավելվածները ավելի գեղեցիկ ու էֆեկտներով հագեցած կլինեն: Նշեմ, որ բջջային քարտի կապի դեպքում թույլատրվում է App Store-ից ներբեռնել մինչև 100Մբ ծավալ ունեցող հավելվածներ, իսկ 100Մբ-ից ավել ծավալ ունեցող հավելվածները հնարավոր է ներբեռնել WiFi կապի առկայության դեպքում:
iOS համակարգի օգտատերերը կարող են անվճար ներբեռնել Հովհաննես Թումանյանի հեքիաթները

iOS համակարգի օգտատերերը կարող են անվճար ներբեռնել Հովհաննես Թումանյանի հեքիաթները


Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Armenian eBooks-ը iOS համակարգի օգտատերերին անվճար նվիրում է Հովհաննես Թումանյանի հետևյալ գրքերը՝ ամբողջությամբ անվճար։
Microsoft-ը Dropbox-ի օգտատերերին նվիրում է 100Գբ ազատ ծավալ OneDrive-ի վրա: Ինչպես ստանալ նվերը

Microsoft-ը Dropbox-ի օգտատերերին նվիրում է 100Գբ ազատ ծավալ OneDrive-ի վրա: Ինչպես ստանալ նվերը


Microsoft-ը ջանք ու եռանդ չի խնայում OneDrive ամպային ծառայությունի օգտատերերի թիվը մեծացնելու համար և վերջերս սկսել է իր օգտատերերին հաճախակի նվիրել անվճար ամպային ծավալներ: Այս անգամ Microsoft-ը 100Գբ ծավալ կնվիրի այն մարդկանց, ովքեր բացեն այս հղումը, մուտք գործեն իրենց OneDrive-ի և Dropbox-ի հաշիվներն ու փորձնական ֆայլ պահպանել Dropbox-ի վրա: Ճիշտն ասած ինձ համար առայժմ հարցական է, թե ինչու է Microsoft-ը փորձում Dropbox-ի հաշվին OneDrive-ում նվերներ անել, քանի որ այս երկու ծառայությունները մրցակիցներ են: Վերջում նշեմ, որ նվերի տեսքով ստացած 100Գբ ազատ ծավալը մեկ տարի ժամկետով է:

Փորձեք դուրս գալ այս սենյակից

Փորձեք դուրս գալ այս սենյակից




Ներկայացնում եմ հերթական օնլայն խաղը, որտեղ անհրաժեշտ է գտնել թաքնված առարակներն ու կոդերը և դուրս գալ սենյակից: 
Ինչպես հավի ձվի դեղնուցը հեշտությամբ առանձնացնել սպիտակուցից (Տեսանյութ)

Ինչպես հավի ձվի դեղնուցը հեշտությամբ առանձնացնել սպիտակուցից (Տեսանյութ)


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հարութ Մխիթարյանը

Այս հավելվածով հնարավոր է Doom խաղում սելֆի նկարվել հրեշների հետ

Այս հավելվածով հնարավոր է Doom խաղում սելֆի նկարվել հրեշների հետ


Doom խաղի համար ստեղծվել է InstaDoom հավելված, որը տեղադրելուց հետո խաղում ավելանում է Ինստագրամի ռեժիմը:



Խաղի առաջին լեվելում «Բենզոպիլա»-ի փոխարեն հայտնվում է սելֆի-գործիք, որի միջոցով հնարավոր է սելֆի անել հրեշների հետ:



InstaDoom ռեժիմը ներառում է նաև Instagram-ի ֆիլտրերը, որոնք հնարավոր է կիրառել խաղի վրա:
FIFA 15: Ultimate Team Edition (Ներբեռնել)

FIFA 15: Ultimate Team Edition (Ներբեռնել)


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Ինտերնետ տրաֆիկի մասին տեսահոլովակ Odnoklassniki կողմից

Ինտերնետ տրաֆիկի մասին տեսահոլովակ Odnoklassniki կողմից


Հայաստանում աշխատանք փնտրելու Hr.am կայքը վերափոխվել է

Հայաստանում աշխատանք փնտրելու Hr.am կայքը վերափոխվել է


Հայաստանում ինտերնետով աշխատանք փնտրելու կայքերը գնալով շատանում ու կատարելագործվում են և դրա վառ օրինակն է վերջերս վերափոխված HR.AM կայքը: Կայքի նոր դիզայնն ու պարզ ինտերֆեյսը թույլ են տալիս արդյունավետ կապ ստեղծել գործատուների և աշխատանք փնտրողների միջև: Աշխատանք փնտրողները կարող են ստեղծել իրենց ռեզյումեները կամ միանգամից ներբեռնել այն համակարգչի միջից: Այս կայքում տեղադրված են միայն իրական աշխատատեղեր և չկան գործակալություններ:
Ֆայլերի փոխանակման RapidShare ծառայությունը դադարեցնում է իր գործունեությունը

Ֆայլերի փոխանակման RapidShare ծառայությունը դադարեցնում է իր գործունեությունը


Ֆայլերի փոխանակման ամենահին և ամենահայտնի ծառայություններից մեկը՝ RapidShare-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ս.թ. մարտի 31-ից այն ամբողջովին կդադարեցնի իր գործունեությունը և այդ ծառայության վրա տեղադրված բոլոր ֆայլերը կջնջվեն: RapidShare ծառայությունը թողարկվել է 2002 թվականին: Մի քանի տարի առաջ RapidShare-ը ամսական սպասարկում էր հարյուր միլիոնից ավել օգտատերի: 2012թ. Megaupload-ի փակվելուց հետո տեղի ունեցավ օգտատերերի մեծ հոսք դեպի RapidShare: Այնուհետև RapidShare-ը փորձեց ռեբռենդինգ անել և դառնալ ֆայլերի պահպանման օրինական ամպային ծառայություն: Սակայն այս գործընթացն այդքան էլ լավ չընթացավ և 2014 թվականի սկզբին կրճատվեցին ընկերության աշխատողների 75%-ը: Հենց այդ ժամանակ դադարեցվեց նաև RapidShare-ի անվճար ծառայությունները: Հետագայում գնային բարձր քաղաքականությունն ու ամպային ծառայությունների ոլորտում թեժ մրցակցությունն այնպես էլ թույլ չտվեցին RapidShare-ին շարունակել իր հետագա գործունեությունը: