Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Իսլանդիայի վերջին McDonald’s համբուրգերը կարող եք տեսնել վեբ կամեռայի միջոցով


2008 թվականին Իսլանդիայի տնտեսական ճգնաժամը ստիպեց McDonald’s ընկերությանը փակել այդ երկրում գտնվող իր ռեստորանները: 2009թ. հոկտեմբերի 31-ից հետո Իսլանդիայի բնակիչները այլևս հնարավորություն չունեին պատվիրել McDonald’s: Այդ օրվանից մեկ օր առաջ բնակիչներից մեկը գնել է համբուրգեր և կարտոֆիլ ֆրի, սակայն ոչ թե ուտելու նպատակով, այլ այն պահպանելու: Այսպիսով այդ համբուրգերը մի քանի տարի մնացել է ավտոտնակի պահարանում, իսկ հետո այն հայտնվել է Իսլանդիայի ազգային թանգարանում: Զարմանալին այն է, որ այս համբուրգերը և ֆրին տարիների ընթացքում համարյա չեն փոխվել: Տվյալ պահին համբուրգերը գտնվում է Bus Hostel Reykjavik հյուրանոցում: Այժմ ինտերնետի բոլոր օգտատերերը կարող են այն օնլայն տեսնել հատուկ վեբ կամեռայի միջոցով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.: