Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Չինացիները գումարի դիմաց բարձրացնում են ցանկացած iOS հավելվածի վարկանիշը


Ըստ նախնական տեղեկությունների, այս լուսանկարում պատկերված է չինացի աշխատող, որը զբաղվում է iOS հավելվածների վարկանիշների բարձրացմամբ: Համենայն դեպս հենց այս վերնագրով է այս լուսանկարը տարածվել ինտերնետում: Բացի այդ, ուրիշ ինչ կարելի է անել ավելի քան 100 հատ iPhone 5C սմարթֆոններով: Եթե ուշադիր նայեք լուսանկարին, ապա կտեսնեք, որ հետևի ֆոնի վրա կա ևս մեկ վահանակ, որի վրա նույնպես տեղադրված են տասնյակ սմարթֆոններ: Այս մարդիկ փաստորեն գտել են գումար վաստակելու շատ հեշտ եղանակ` խաբելով Apple-ի հազարավոր օգտատերերի ու ծրագրեր մշակողների:



Համացանցում տարածվել է նաև գնացուցակ, որտեղ նշված են ռեյտինգավորման գները: Օրինակ՝ ցանկացած հավելվածը App Store-ի Top Free բաժնում առաջին հորիզոնական բարձրացնելու գինը 11 հազար դոլար է, իսկ այդ դիրքում մեկ շաբաթ պահելը՝ 65 հազար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն