Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆայլերի փոխանակման RapidShare ծառայությունը դադարեցնում է իր գործունեությունը


Ֆայլերի փոխանակման ամենահին և ամենահայտնի ծառայություններից մեկը՝ RapidShare-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ս.թ. մարտի 31-ից այն ամբողջովին կդադարեցնի իր գործունեությունը և այդ ծառայության վրա տեղադրված բոլոր ֆայլերը կջնջվեն: RapidShare ծառայությունը թողարկվել է 2002 թվականին: Մի քանի տարի առաջ RapidShare-ը ամսական սպասարկում էր հարյուր միլիոնից ավել օգտատերի: 2012թ. Megaupload-ի փակվելուց հետո տեղի ունեցավ օգտատերերի մեծ հոսք դեպի RapidShare: Այնուհետև RapidShare-ը փորձեց ռեբռենդինգ անել և դառնալ ֆայլերի պահպանման օրինական ամպային ծառայություն: Սակայն այս գործընթացն այդքան էլ լավ չընթացավ և 2014 թվականի սկզբին կրճատվեցին ընկերության աշխատողների 75%-ը: Հենց այդ ժամանակ դադարեցվեց նաև RapidShare-ի անվճար ծառայությունները: Հետագայում գնային բարձր քաղաքականությունն ու ամպային ծառայությունների ոլորտում թեժ մրցակցությունն այնպես էլ թույլ չտվեցին RapidShare-ին շարունակել իր հետագա գործունեությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն