Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Մաթեմատիկական հավասարումներ լուծող PhotoMath հավելվածն արդեն հասանելի է նաև Անդրոիդի համար


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի MicroBlink ընկերության կողմից ստեղծված PhotoMath բջջային հավելվածին, որը թույլ է տալիս նկարել մաթեմատիկական հավասարումները և դրանք լուծել ձեր փոխարեն: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը սմարթֆոնի տեսախցիկը պահել հավասարման վրա, որից հետո ծրագիրը կսկանավորի այն և ոչ միայն կգտնի ճիշտ պատասխանը, այլ նաև ցույց կտա քայլ առ քայլ լուծումը: Այն ժամանակ հավելվածը հասանելի էր միայն iOS ու Windows Phone համակարգերի համար:



Վերջերս թողարկվեց նաև այդ հավելվածի Անդրոիդ տարբերակը, որը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: Տեղեկացնեմ, որ PhotoMath հավելվածը ճանաչում է միայն տպագիր գրված հավասարումները:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն