Բարձրանալ վերև
Փնտրվում է...

ACBA TOKEN նոր բջջային հավելված


ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկել է նոր՝ ACBA TOKEN բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ACBA ON-LINE համակարգ առանց անվտանգության սարքի՝ ունենալով Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոս: Եթե նախկինում ACBA-ON LINE համակարգից օգտվելու ժամանակ հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով, ապա այժմ այդ գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաեւ նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով: Հավելվածն հնարավորություն է տալիս հաճախորդներին կառավարել իրենց բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարհի ցանկացած վայրից: Համակարգում օգտատիրոջ նույնականացումն իրականացվում է երկմակարդակ նույնականացուցիչների միջոցով` օգտատիրոջ անուն, գաղտնաբառ և մեկանգամայա օգտագործման գաղտնաբառ



Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գախտնաբառ գեներացնել իրենց պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձինք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով:



ACBA ON-LINE համակարգից արդեն օգտվող հաճախորդները ACBA TOKEN բջջային հավելվածը կարող են ակտիվացնել՝ վերադարձնելով Բանկին իրենց անվտանգության սարքը, քանի որ անվտանգության սարքը և բջջային հավելվածի միաժամանակյա օգտագործումն անհնար է:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն