Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչու՞ է վերջերս Ֆեյսբուքի էջերի լայքերի քանակը կտրուկ նվազում


Եթե Դուք հանդիսանում եք Ֆեյսբուքի էջի ադմինիստրատոր, ապա վերջերս նկատած կլինեք Ձեր էջի լայքերի թվի զգալի անկում: Եթե այդպիսի բան դեռ չի պատահել Ձեր էջի հետ, ապա այն տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում: Օրինակ օրեր առաջ ես նկատեցի, որ Armblog.net-ի Ֆեյսբուքի էջի լայքերի քանակը մի օրում նվազել է 50-ով: Պարզվում է, որ այս երևույթի պատճառը Ֆեյսբուքի ղեկավարների հերթական նորամուծությունն է: Ֆեյսբուքի պաշտոնական բլոգում նշվում է, որ այսուհետև էջերի լայքերի քանակից կհանվեն այն մարդկանց լայքերը, ովքեր դիտմամբ պասիվացրել են իրենց պրոֆիլները կամ այդ պրոֆիլները նշված են որպես «մահացած»-ի պրոֆիլներ: Հետագայում, եթե իրենց էջերը պասիվացրած մարդիկ նորից ակտիվացնեն իրենց պրոֆիլները, այդ դեպքում նրանց լայքերը նորից կավելանա Ձեր էջի լայքերի քանակին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն