Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Պատվիրեք տաքսի ու հետևեք պատվերի ընթացքին ggTaxi-ի միջոցով


Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մի ընկերություն, որն ապագայում կկարողանա մրցակցել Սիլիկոնյան հովտի հսկաների հետ: ggTaxi ստարտապի հիմնադիրները համոզված են, որ դա հնարավոր է: Ամիսներ առաջ բլոգում անդրադարձել եմ ggTaxi-ին, սակայն այն ժամանակ ծառայությունը նոր էր գործարկվել: Դրանից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Այժմ համակարգն ունի 11 հազարից ավել գրանցված օգտատերեր, մեծ քանակով վարորդներ և բազմաթիվ մարդիկ, ովքեր ամեն օր gg ավտոմեքենա են պատվիրում: Android և iOS հավելվածները, ինչպես նաև կայքը ստացել են բոլորովին նոր դիզայն, ավելացվել են մի քանի օգտակար հնարավորություններ: Եկեք քայլ-առ-քայլ տեսնենք, թե ինչպես տաքսի պատվիրել ggTaxi թարմացված հավելվածով:

Վերևի աջ անկյունում կա հեռախոսի նշանը, որի միջոցով Դուք կարող եք կապնվել ggtaxi օպերատորի հետ և ուղղել նրան Ձեզ հետաքրքրող հարցերը:


Ձեր գտնվելու վայրը նշելու համար Դուք պետք է սեղմեք վերևի ձախ անկյունում գտնվող շրջանագծի մեջ գտնվող սլաքով նշանը: Դրանից հետո քարտեզի վրա ավտոմատ նշվում է այն հասցեն, որտեղից Դուք ուզում եք պատվրել ավտոմեքենա: Խորհուրդ կտամ պատվիրելուց առաջ ստուգել արդյոք քարտեզի վրա ճիշտ է նշված Ձեր գտնվելու վայրը (GPS-ը տվյալ վայրում կարող է անհասանելի լինել կամ մի քանի մետր սխալ ցույց տալ): Եթե այնուամենայնիվ Ձեր գտնվելու վայրը ավտոմատ չի նշվում, ապա կարելի է քարտեզի վրա նշել Ձեր գտնվելու վայրը նաև ձեռքով: 

Պատվիրել կոճակը սեղմելուց հետո կբացվի ներքրում պատկերված պատուհանը, որտեղ կարող եք ընտրել պատվերի տեսակը՝ Հիմա կամ Նախնական:


Այստեղ երևում է հասցեն և կարելի է մեկնաբանություն դաշտում ավելի մանրամասն նկարագրել Ձեր գտնվելու վայրը: Մեկնաբանությունը գնում է վարորդին, ինչը ավելի հեշտացնում է պատվիրատուի վայրը գտնելը: Պատահում են դեպքեր, երբ Ձեր գտվնելու կետը ճիշտ տեղում է, բայց հասցե դաշտը ճիշտ չէ գրված (քարտեզը ավտոմատ գեներացնում է հասցեն ըստ Ձեր դրված կետի): Նման դեպքերում դուք կարող եք օգտագործել մեկնաբանություն դաշտը՝ ճիշտ հասցեն նշելու համար:

Նախնական պատվեր
Հավելվածի շնորհիվ Դուք հնարավորություն ունեք 24 ժամ շուտ նախապես ավտոմեքենա պատվիրել քաղաքի ցանկացած կետում: Սեղմելով նախնական կոճակի վրա Դուք կհայտնվեք նախնական պատվերի պատուհանում, որտեղ պետք է ընդամենը ընտրել պատվերի ժամը: Շատերն օգտագործում են այս ֆունկցիան առավոտյան գործի գնալու համար ավտոմեքենա պատվիրելու նպատակով: Սա շատ հարմար ֆունկցիա է, քանի որ Դուք զերծ եք մնում առավոտյան տաքսի ծառայություններին զանգահարելուց կամ փողոցից պատահական տաքսի կանգնեցնելուց: Ժամերը պետք է ընտրեք 24-ժամյա ֆորմատով, որպեսզի երեկոյան 7-ին(19:00-ին) պատվիրած մեքենան չգա առավոտյան ժամը 7:00-ին:




Հաստատել կոճակը սեղմելուց ծրագիրը Ձեր պատվերը կուղարկի 2 կմ շառավղի վրա գտնվող ազատ վարորդներին:


Պատվեր կատարելուց հետո
Պատվերը հաստատելուց հետո բացվում է ներքևում պատկերված ինտերֆեյսը: Այս պահին Ձեր պատվերը դեռ ոչ ոք չի վերցրել: Ներքևում երևում է, որ համակարգը gg ավտոմեքենա է փնտրում - “gg մեքենայի փնտրտուք” :)


Այնուհետև 2 կմ շառավղի վրա գտնվող վարորդներից մեկը վերցրնում է պատվերը և Դուք կարող եք տեսնել նրա անունը, ավտոմեքենայի համարանիշը, գույնը: Մոտ ապագայում կտեսնեք նաև վարորդի լուսանկարը:

Պատվերի տողի վրա սեղմելով բացվում է վարորդի տվյալները պարունակող ինտերֆեյսը:

Ինչպես չեղարկել պատվերը
Մինչև վարորդի կողմից պատվերի ընդունումը Դուք հնարավորություն ունեք չեղարկելու պատվերը: Դրա համար պետք է սեղմել վարորդի տվյալների տողի վրա և կբացվի հետևյալ պատուհանը՝

Վերևի աջ անկյունում աղբարկղի վրա սեղմելով Դուք կարող եք չեղարկել պատվերը: Եթե վարորդը արդեն վերցրել է պատվերը, ապա Դուք կարող եք չեղարկել պատվերը՝ կապնվելով համակարգի օպերատորին վերը նկարագրված եղանակով: Ընթացքում Ձեզ գալիս են տեղեկացումներ, թե ինչ վիճակում է գտնվում Ձեր պատվերը: Եթե Ձեր պատվերը հնարավոր չի իրականացնել Ձեզ կգա «Պատվերը մերժվել է» հաղորդագրությունը: Եթե վարորդներից մեկը վերցրել է պատվերը` «ggմեքենան կլինի ժամանակին»:


Երբ ավտոմեքենան հասնում է տեղ, ապա ցուցադրվում է «ggմեքենան տեղում է» և ամենավերջում գալիս է, որ պատվերն ավարտված է ու ցուցադրվում է Ձեր հաշիվը:



Իմ կարծիքով ggTaxi-ն հայկական այն հավելվածներից է, որը պետք է պարտադիր ունենալ սմարթֆոնի մեջ ու հաճախակի օգտվել դրանից: Այս հավելվածի շնորհիվ Հայաստանում տաքսի պատվիրելու գործընթացը դարձել է ավելի հեշտ ու հաճելի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն