Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google-ը փակում է իր Google Code ծառայությունը


Վերջին տարիներին Google-ը աստիճանաբար փակում է իր հին ծառայությունները, որոնցից օգտվում են ոչ այդքան շատ թվով օգտատերեր: Այս անգամ հերթը հասավ Google Code ծառայությանը, որտեղ օգտատերերը պահպանում էին իրենց ծրագրերի կոդերը: Այժմ ինտերնետում կարելի է հանդիպել բազմաթիվ կայքերի, որոնց javascript կոդերը տեղադրված են հենց այս ծառայության վրա (բացառություն չի նաև Արմբլոգը):



Google Code ծառայությունը մեկնարկել է հեռավոր 2006թ. և գործում էր հայտնի GitHub ծառայության ստվերի ներքո: Արդյունքում տարիներ անց Google-ը որոշեց փակել այս ծառայությունը: Ս.թ. օգոստոսից սկսած հնարավոր չի լինի նոր կոդեր ավելացնել կամ փոխել այս ծառայության վրա գտնվող հին կոդերը: 2016թ. հունվարի 25-ին  Google Code ծառայությունն ամբողջովին կդադարեցնի իր գործուներությունը: Սակայն օգտատերերին հնարավորություն կտրվի իրենց կոդերը ներբեռնել մինչև 2016թ. վերջ: Google Code-ի վրա եղած նախագծերը GitHub տեղափոխելու համար Google-ն առաջարկում է օգտվել հետևյալ գործիքից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն