Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ռոստելեկոմն այսուհետ հայտեր կընդունի նաև առցանց


Ռոստելեկոմի ծառայություններին Երևանում և մարզերում այսուհետ հնարավոր կլինի բաժանորդագրվել տանը՝ ընդամենը լրացնելով առցանց հայտ նախընտրելի ծառայություններով ու սակագնային փաթեթով: Առցանց բաժանորդագրության դեպքում (ինչպես նաև բաժանորդագրության այլ տարբերակներում) հայտը լրացնելուց հետո զանգի միջոցով ստուգվում են տվյալներն ու տասնօրյա ժամկետում բաժանորդին այցելում են մասնագետները, կատարում միացումներ: Առցանց բաժանորդագրության շնորհիվ հնարավոր է դառնում նաև ստուգել Ռոստելեկոմի ծառայությունների հասանելիությունը Ձեր իսկ հասցեում:



Բաժանորդագրության այս տարբերակը թույլ է տալիս խնայել ժամանակն ու միջոցները և հայտը լրացնել տանը՝ սեփական համակարգչով՝ բաժանորդագրվելով ընկերության ցանկացած ծառայությանն ու սակագնայն փաթեթին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն