Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչ է իրենից ներկայացնում նոր MacBook-ի USB Type-C բնիկը

Վերջերս Apple ընկերությունը ներկայացրեց MacBook նոթբուքի թարմացված տարբերակը, որի վրա կա ընդամենը մեկ ունիվերսալ USB Type-C բնիկ: Այն փոխարինում է USB, HDMI, Card Reader և մարտկոցը լիցքավորելու բնիկներին: Ի տարբերություն USB ու մնացած նմանատիպ բնիկների, Type-C բնիկը սիմետրիկ է, որի հետևանքով միացումները կարող են կատարվել ցանկացած կողմով: Type-C բնիկի թողունակությունը 10Գբ/վ է, իսկ լարումը՝ 20Վ: Այսինքն ընդամենը մեկ բնիկով հնարավոր է լիցքավորել նոթբուքը և միաժամանակ միացնել տարբեր սարքեր:


Առաջին հայացքից սա հիասքանչ է թվում, սակայն այստեղ կա մեկ շատ կարևոր հանգամանք: Դեռևս Type-C բնիկով աշխատող սարքերի քանակն այդքան էլ շատ չի և MacBook-ի օգտատերերը ստիպված են լինելու միշտ իրենց հետ ունենալ լրացուցիչ փոխարկիչ-սարքեր: Apple-ը վաճառում է այդ սարքը $79: 


Արդյունքում ստացվում է, որ բավականին շատ գումար պետք է վճարենք MacBook գնելու համար և հետագայում պետք է վճարենք ևս $79, որպեսզի այդ նոթբուքին կարողանանք միացնել USB, HDMI ու նմանատիպ այլ սարքեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն