Facebook Messenger-ով արդեն հնարավոր է կատարել վիդեոզանգեր

Ամսաթիվ
Facebook-ը ջանքեր չի խնայում սեփական Messenger ծրագիրն ավելի հայտնի ու կիրառելի դարձնելու համար և այդ ծրագրի մեջ շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ: Վերջերս Messenger-ում ավելացվել է վիդեոզանգեր կատարելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում հնարավոր էր կատարել միայն ձայնային զանգեր: 
Վիդեոզանգերի գործառույթն առայժմ հասանելի է միայն հետևյալ երկրների համար՝ Բելգիա, Կանադա, Խորվաթիա, Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Լաոս, Լիտվա, Մեքսիկա, Նիգերիա, Նորբեգիա, Օման, Լեհաստան, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և Ուրուգվայ: Մնացած երկրների համար այս գործառութը հասանելի կլինի մոտակա ամիսների ընթացքում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն