Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես Google Chrome-ի մեկնարկային էջը վերածել iOS համակարգի ինտերֆեյսի



Google Chrome ինտերնետ դիտարկիչը թույլ է տալիս հավելվածների միջոցով փոխել մեկնարկային էջի դիզայնը և գործառույթները: Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող մի շարք հավելվածների: Այս անգամ կանդրադառնանք Google Chrome-ի մեկնարկային էջը iOS համակարգի ինտերֆեյսի վերածող IOS 7 New Tab Page հավելվածին, որը կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել այստեղից



Հավելվածը ներառում է մի շարք պատրաստի հասցեներ, որոնցով կարելի է բացել խաղերի, սոցիալական ցանցերի, նորությունների, վիդեոների և այլ բաժինների տարբեր կայքեր: Անշուշտ այդ հղումները կարելի է ջնջել կամ ավելացնել նորերը: Ջնջելու համար պետք է սեղմել և պահել նշանի վրա (ինչպես iOS համակարգում): Ավելացնելու համար պետք է սեղմել ներևքի App Store կոճակի վրա:



Կարող եք նաև սեղմել Settings կոճակը և փոխել մի շարք կարգավորումներ: Այդ էջի միջոցով կարող եք նաև մեկնարկային էջի վրա ավելացնել ցանկացած վեբ կայքի հասցե:


Google Chrome ինտերնետ դիտարկչից հավելվածներ ջնջելու մասին կարդացեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն