Google-ն արդեն թույլ է տալիս ներբեռնել որոնումների արխիվը

Ամսաթիվ


Թարմացված
Google-ում կատարված որոնումների պատմությունն ու Google-ի մնացած տվյալները կարող եք ներբեռնել այստեղից:
------------------

Կարծում եմ բոլորդ էլ գիտեք, որ Google-ում կատարված որոնումները պահպանվում են Ձեր Google-ի հաշվի վրա: Այսինքն, եթե մուտք եք գործել Google հաշիվ և այնուհետև կատարել եք ցանկացած որոնում Google կայքի միջոցով, ապա այդ որոնումները պահպանվում են Ձեր որոնումների արխիվում: Այդ արխիվը կարող եք տեսնել այս էջում:



Վերջերս Google-ը հնարավորություն է տվել ոչ միայն տեսնել այդ արխիվը, այլև ներբեռնել այն Google Drive-ի կամ համակարգչի մեջ: Արխիվը ներբեռնելու համար պետք է բացել այս էջը և սեղմել Download կոճակը: 



Այնուհետև Ձեր էլեկտրոնային փոստի վրա կստանաք Google Drive-ում տեղադրված Ձեր արխիվի հասցեն:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն