«Samsung Electronics»-ը ներկայացնում է Galaxy S6 նորագույն սմարթֆոնը Հայաստանում

Ամսաթիվ

2015թ. ապրիլի 7-ին Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy S6 և S6 Edge նորագույն սմարթֆոնները, որոնց վաճառքը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 17-ին: Տարիներ ի վեր, շուկայի առաջատար «Samsung Electronics»-ն իրականացնում է իր հաճախորդների ապագայի երազանքները և ստեղծում ապագան ներկայի վերածելու հիանալի հնարավորություններ:

Galaxy ընտանիքի hաջորդ սերնդի այս նորագույն սմարթֆոնի դիզայնի բարդ նախագծում կիրառված են հատուկ նյութեր՝ մետաղի և ապակու կատարյալ ներդաշնակությամբ: Նրբագեղ ձևավորումն արված է հարթ ապակե կոր եզրերի և մետաղական մասերի ճշգրիտ համադրությամբ: Այս սմարթֆոններում համադրված են նրբագեղությունն ու նորարարությունը:


Գեղեցիկ արտաքին տեսքից բացի, սարքն օժտված է հզոր բնութագրիչներով: Samsung Galaxy S6 սմարթֆոնն ունի 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ 5.1-դյույմանոց էկրան և 64 բիթանոց Exynos 7420 պրոցեսոր:

Եթե Դուք լուսանկարներ անելու կամ սելֆիների սիրահար եք, ուրեմն սմարթֆոնները հենց Ձեզ համար են: Հիմնական տեսախցիկը 16 Մպ է, դիմայինը՝ 5 Մպ: Դուք կարող եք Ձեր լավագույն հիշողությունները պահել՝ օգտագործելով 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողությունը: Սմարթֆոնները համալրված են ամենաթարմ Android օպերացիոն համակարգով` 5.0.2 (Lollipop):


Շրջանակը պատրաստված է նորագույն գերամուր ալյումինից, որն օգտագործվում է օդանավերի, զբոսանավերի և լեռնային հեծանիվների արտադրության մեջ: Այն 1,5 անգամ ավելի ամուր է, քան շուկայում ներկայացված այլ սմարթֆոնների շրջանակները:

Եթե Դուք պատրաստվում եք երկար ճանապարհ գնալ, անհանգստանալու կարիք չկա: Սմարթֆոնների մարտկոցն ունի արագ լիցքավորվելու հնարավորություն, ինչը թույլ կտա Ձեզ 2 ժամ վայելել բարձրորակ վիդեո և այդ ամենը սմարթֆոնն ընդամենը 10 րոպե լիցքավորելու դեպքում:


Ի դեպ, «Samsung Electronics»-ը հավատարիմ է մնում իր ավանդույթներին և դարձյալ անակնկալ է պատրաստել իր հավատարիմ հաճախորդների համար: Նրանք, ովքեր կմասնակցեն «Ապագան այստեղ է» խաղին, կստանան բացառիկ հնարավորություն գնելու Samsung GALAXY S6 կամ GALAXY S6 edge սմարթֆոնը 99% զեղչով: Պարզապես անհրաժեշտ է անել սելֆի, տեղադրել այն Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում և հետևել էջի հրահանգներին:


Բացի այդ, Samsung Armenia-ն հոգացել է, որ առանց նվերների չմնան նաև խաղի լավագույն 9 մասնակիցները: Մասնակցության կանոններին կարելի է ծանոթանալ Samsung Armenia-ի ֆեյսբուքյան էջում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն